հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
24 դեկտեմբերի 1976 թվականի N 675
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. Բավարարել Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության խնդրանքը և
ա) Երևան քաղաքում կարտոֆիլի և պտուղբանջարեղենի առևտրի մանրածախ ցանցի ձեռնարկությունները 1977 թվականի հունվարի 1-ից «Հայպտուղբանջարեղեն» հանրապետական մեծածախ-մանրածախ միավորման տնօրինությունից հանձնել Երքաղսովետի գործկոմի առևտրի վարչության տնօրինությանը, պահպանելով Երևանի շրջանային պտուղբանջարեղենի մանրածախ առևտրական միավորումների ինքնուրույնությունը քաղաքի սննդառերի սիստեմում:
Այդ կապակցությամբ «Հայպտուղբանջարեղեն» հանրապետական մեծածախ-մանրածախ միավորումը վերանվանել Կարտոֆիլի և պտուղբանջարեղենի գնման և իրացման «Հայպտուղբանջարեղեն» հանրապետական մեծածախ-մանրածախ միավորման աշխատողների թվաքանակի և վարչության ապարատի պահպանման առավելագույն հատկացումների հաշվին.
բ) Առևտրի պետական տեսչությունը միավորել Ապրանքների որակի պետական տեսչության հանրապետական վարչության հետ և կազմակերպել Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչություն (Հայկական ՍՍՀ Պետառտեսչություն)` հիմնական վարչության իրավունքներով:
Այդ կապակցությամբ վերացնել հանրապետական բյուջեի հաշվին պահվող 13 պաշտոնեական միավորները:
Պետառտեսչության ապարատի աշխատողների թվաքանակը հաստատել 53 միավոր` դրանք պահելով Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրությանը ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների մասհանումների հաշվին.
գ) հաստատել Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչության (Հայկական Պետառտեսչության) առդիր Կանոնադրությունը:
2. Հանձնարարել Առևտրի մինիստրությանը.
ա) մշակել և հաստատել կանոնադրություն Երևան քաղաքի սննդառերի շրջանային պտուղբանջարեղենի գնման և իրացման «Հայպտուղբանջարեղեն» հանրապետական մեծածախ առևտրական կազմակերպության կանոնադրությունները.
բ) Երքաղսովետի գործկոմի Առևտրի վարչության պլաններում առանձին տողով նախատեսել կարտոֆիլի և պտուղբանջարեղենի գծով մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը և խիստ վերահսկողություն սահմանել դրա կատարման նկատմամբ:
3. Առևտրի մինիստրության կենտրոնական ապարատի առանձին ծառայությունները ուժեղացնելու անհրաժեշտության կապակցությամբ, ինչպես նաև նախագծերի ու նախահաշիվների փորձաքննության նոր հիմնական բաժին կազմակերպելու համար Մինիստրության կենտրոնական ապարատի թվաքանակն ավելացնել 8 միավորով` ի հաշիվ պետական կառավարման մարմինների պահպանման համար 1976 թվականին հանրապետության բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին:
4. Հանձնարարել Առևտրի մինիստրությանը (ընկ. Ս. Սաֆարյանին)` համապատասխան համամիութենական գիտա-հետազոտական ինստիտուտներից մասնագետներ հրավիրել հանրապետությունում հասարակական սննդի վարչության կառուցվածքը և կազմակերպումը ուսումնասիրելու և դրանց բարելավման միջոցառումներ մշակելու համար և 1977 թվականի I եռամսյակում նշված հարցի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ:
5. Ուժը կորցրած համարել.
ա) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1956 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության Առևտրի պետական տեսչության (Պետառտեսչության) Կանոնադրությունը հաստատելու մասին» N Պ-309 որոշումը.
բ) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի հունվարի 3-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Ապրանքների որակի պետական տեսչության հանրապետական վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 3 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահի տեղակալ |
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի դեկտեմբերի 24-ի N 675 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ (ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏԱՌՏԵՍՉՈՒԹՅԱՆ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
I. Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչության խնդիրները
1. Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչության հիմնական խնդիրներն են.
Հայկական ՍՍՀ տերիտորիայում գտնվող բոլոր սիստեմների ու գերատեսչությունների մեծածախ և մանրածախ առևտրի ձեռնարկությունների ու կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության իրականացումը, վերջիններիս կողմից ԳՕՍՏ-երի, տեխնիկական պայմանների, հաստատված նմուշների, արտադրական ռեցեպտուրաների, տեխնոլոգիական հրահանգների և տեխնիկական այլ փաստաթղթերի, ներառյալ և փաթեթավորման, պիտակավորման, արտաքին ձևավորման և առարկաների ապրանքային տեսքի ապահովման կանոնների խախտումով արտադրված ապրանքների ընդունումը, առաքումը և բնակչությանը վաճառքը թույլ չտալու գործում.
արտադրանքի պահպանման պայմանների և այդ պայմանները բարելավելու միջոցառումների իրականացման ստուգումը.
վերահսկողության իրականացումը առևտրական կազմակերպությունների և ձեռնարկությունների կողմից իրացվող կարտոֆիլի և պտուղբանջարեղեն արտադրանքի որակի նկատմամբ.
ժողովրդական սպառման ապրանքների որակի ստուգման իրականացումը անմիջականորեն արդյունաբերական ձեռնարկություններում, բազաներում, պահեստներում և առաքման բաժիններում, որոնք գտնվում են Հայկական ՍՍՀ տերիտորիայում` անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից, նպատակ ունենալով կանխել վատորակ արտադրանքի առաքումը առևտրական ցանց և այլ նշանակությամբ.
վերահսկողության իրականացումը Հայկական ՍՍՀ տերիտորիայում եղած մեծածախ, մանրածախ առևտրի և հասարակական սննդի բոլոր պետական ու կոոպերատիվ կազմակերպությունների և ձեռնարկությունների կողմից առևտուրը կարգավորող օրենսդրության պահպանման նկատմամբ` անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից, սահմանված մանրածախ գների և հավելագների պահպանման, ապրանքները մաքուր քաշով և լրիվ չափով գնորդներին բաց թողնելու ճշտության և նրանց հետ հաշվումների ճշտության նկատմամբ, կշռային և չափիչ սարքերի վիճակի և դրանցից օգտվելու ճշտության, մանրածախ առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունների կողմից առևտրի սահմանված կանոնների կատարման նկատմամբ.
ապրանքների ցածր որակի, առևտրի կանոնների, մանրածախ գների խախտումների մասին եղած բողոքների քննարկումը և որոշումների ընդունումը դրանց մասին:
II. Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչության պարտականություններն ու իրավունքները
2. Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչությունը պարտավոր է.
ա) կատարել ժողովրդական սպառման արդյունաբերական, մթերային և ոչ մթերային ապրանքներ արտադրող բոլոր սիստեմների ու գերատեսչությունների ձեռնարկություններում ստանդարտների, տեխնիկական պայմանների, ռեցեպտուրաների և տեխնոլոգիական հրահանգների պահպանման միանվագ տեսչական վերահսկողություն` այդ ձեռնարկությունների կողմից ոչ ստանդարտ ու անորակ ապրանքներ պատրաստելու փաստերի առկայության դեպքում.
բ) բոլոր սիստեմների ու գերատեսչությունների սառնարաններում, մեծածախ բազաներում, պահեստներում և մանրածախ առևտրական ձեռնարկություններում իրականացնել ժողովրդական սպառման ապրանքների, այդ թվում պտուղբանջարեղեն արտադրանքի որակի ընտրովի ստուգում, վերահսկողություն նշված ձեռնարկությունների աշխատողների կողմից արտադրանքը ընդունելու, բեռնելու, փաթեթավորելու, պահպանելու կանոնների և իրացման ժամկետների պահպանման նկատմամբ.
գ) կատարել ներմուծվող ապրանքների տեսչական ստուգում` համամիութենական ԳՕՍՏ-երին կամ ՌՍՏ-ին համապատասխան առևտրական կազմակերպությունների կողմից դրանց սորտայնությունը սահմանելու ճշտության նկատմամբ վերահսկողության կարգով (եթե դրանց որակական ցուցանիշների մասին կանխապայման չի նշված առաքողի պայմանագրերում և կոնտրակտներում), ինչպես նաև եզրակացություններ տալ այդ ապրանքների որակի մասին` մեծածախ առևտրական կազմակերպությունների և դրանց գնորդների միջև տարաձայնություններ ծագելու դեպքում.
դ) մասնակցել երկաթուղիների վերահսկիչ կետերի աշխատանքին, որոնք կազմակերպվում են խոշոր կայարաններում` փոխադրվող շուտ փչացող բեռների վիճակը ստուգելու համար, և երկաթուղային մարմինների խնդրանքով, առանձին դեպքերում, եզրակացություններ տալ անփոխադրելի բեռների հետագա փոխադրման կամ մշակման, կամ իրացման համար հապաղման հնարավորության մասին.
ե) մասնակցել գեղարվեստական և էքսպերտային խորհուրդների ու դեգուստացիոն հանձնաժողովների աշխատանքին: Այն դեպքում, երբ Ապրանքի որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչության ներկայացուցիչը առարկում է արդյունաբերական ապրանքների գեղարվեստական կամ էքսպերտային խորհրդի կամ մթերային ապրանքների դեգուստացիոն հանձնաժողովի որոշման դեմ, արտադրանքը առանց Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության թույլտվության թողարկման ենթակա չէ.
զ) կատարել բոլոր սիստեմների ու գերատեսչությունների մեծածախ և մանրածախ առևտրական ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից ու հասարակական սննդի ձեռնարկությունների կողմից սահմանված գների, հավելագների և առևտրի կանոնների պահպանման ստուգումներ.
է) ստուգել բոլոր սիստեմների ու գերատեսչությունների առևտրական կազմակերպությունների աշխատանքը` առևտրի կանոնների խախտումները և չարաշահումները կանխելու ուղղությամբ նրանց կիրառած միջոցառումների տեսակետից:
3. Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչությունը իրավունք ունի.
ա) որոշումներ կայացնել` արգելելու այնպիսի ապրանքների ընդունումը շուկայական և արտաշուկայական սպառողների կողմից, ինչպես նաև դադարեցնելու համար այդպիսի ապրանքների առաքումը արդյունաբերական ու առևտրական կազմակերպությունների ու ձեռնարկությունների կողմից, որոնք արտադրվել են գործող ստանդարտների, տեխնիկական պայմանների, արտադրական ռեցեպտուրաների, տեխնոլոգիական հրահանգների, հաստատված նմուշների և այլ տեխնիկական փաստաթղթերի խախտումով, ինչպես նաև նման դեպքերում մտցնել ապրանքները Ապրանքի որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչության ներկայացուցչի կողմից նախապես զննելու և արտադրանքի որակի մասին առաքողի տված փաստաթուղթը նրա վիզան ստանալուց հետո միայն ապրանքները փոխադրման ընդունելու կարգ: Ապրանքի որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչությունը իր որոշումները ձևակերպում է հրամաններով, որոնք պարտադիր են կատարման համար արդյունաբերության և առևտրի բոլոր ձեռնարկությունների կողմից` անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից.
բ) տնտեսական սանկցիաներ ներկայացնել ձեռնարկություններին և կազմակերպություններին այն դեպքերում, երբ արձանագրվում են նրանց կողմից ստանդարտից և տեխնիկական պայմաններից շեղումներով պատրաստված արտադրանքի իրացման փաստեր, այդպիսի ապրանքների իրացումից ստացված շահույթը վերցնելով բյուջեի եկամտի օգտին և նշված արտադրանքն ու շահույթը հանելով պլանների կատարման մասին հաշվետու տվյալներից.
գ) եզրակացություններ տալ ապրանքների որակի մասին` պատրաստողների, առաքողների և սպառողների միջև ծագող տարաձայնությունների դեպքում, անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից, տալ կատարման համար պարտադիր կարգադրություններ արտադրանքը ուղարկելու կամ օգտագործելու մասին, երբ դրա վիճակը թույլ չի տալիս հետագա պահպանում կամ փոխադրում, նշված եզրակացություններն ու կարգադրությունները ձևակերպելով ակտերով, որոնք հանձնում է գնորդին, առաքողին և պատրաստողին.
դ) բոլոր սիստեմների ու գերատեսչությունների արդյունաբերական և առևտրական կազմակերպություններին տալ կատարման համար պարտադիր կարգադրություններ` իրացումից, վաճառքից և առաքումից հանել վատորակ և ոչ ստանդարտ ապրանքները, ինչպես նաև այն ապրանքները, որոնց փաստական սորտայնությունը չի համապատասխանում առաքողի փաստաթղթերին կամ նշանակվածին.
ե) որոշումներ կայացնել` ժամանակավորապես, մինչև հայտնաբերված թերությունների վերացումը փակելու այն սեկցիաները, բաժինները, խանութները, որոնք թույլ են տալիս վատորակ ապրանքների սիստեմատիկ վաճառք և պահպանման պայմաններն ու ժամկետները խախտելու հետևանքով դրանց փչացում.
զ) Պետբանկի հիմնարկներին հանձնել իր հրամանները` վատորակ ապրանքների ընդունումը և դրանց առաքումը շուկայական և արտաշուկայական սպառողներին դադարեցնելու մասին, որոնցով Պետբանկի հիմնարկները դադարեցնում են ընդունել արդյունաբերական ձեռնարկությունների վճարային պահանջները, ակրեդիտիվների հաշիվների ռեեստրները և չեքերը լիմիտավորված և չլիմիտավորված գրքույկներից այնպիսի ապրանքների համար, որոնց իրացումը արգելված է.
է) ցուցումներ տալ երկաթուղային, ջրային և ավտոմոբիլային տրանսպորտի մարմիններին` դադարեցնելու վատորակ արտադրանքի բեռնումը, ինչպես նաև մտցնելու Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչության ներկայացուցչի կողմից նախապես զննելուց հետո միայն ապրանքները փոխադրման ընդունելու կարգը` վիզա դնելով որակի մասին առաքողի տված փաստաթղթի վրա.
ը) վերցնել արտադրատեսակների նմուշներ` ստուգումներ, փորձարկումներ և վերլուծումներ կատարելու համար, նմուշների և կատարվող աշխատանքների արժեքը վճարելով այն ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվին, որոնցից վերցված են եղել նմուշները. կատարել Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչության համապատասխան ակտով նմուշների դուրսգրում: Նմուշներ վերցնելու կարգը և դրանց քանակը որոշվում են Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչության հրահանգով.
թ) ապրանքների որակի ստուգումների կատարման մեջ ներգրավել տեղական առևտրական ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատողներին` գործուղման ծախսերը վճարելով նրանց հիմնական աշխատանքի վայրում` համաձայնեցնելով նշված առևտրական ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների հետ.
ժ) Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրությունից ներկայացուցիչ լինել բոլոր այն կազմակերպություններում և հիմնարկներում, որոնք մշակում և հաստատում են բնակչությանը վաճառելու համար հատկացված ապրանքների տեխնիկական փաստաթղթերը (ԳՕՍՏ-երը, տեխնիկական պայմանները, ռեցեպտուրաները, նմուշները և այլն), ինչպես ապրանքների որակի հարցերով զբաղվող բոլոր մարմիններում.
ի) եզրակացություններ տալ ստանդարտների նախագծերի վերաբերյալ և ձևակերպել պատրաստի արտադրանքի, ինչպես նաև թողարկման ենթակա ժողովրդական սպառման ապրանքների նմուշների հանրապետական ու գերատեսչական ստանդարտների, տեխնիկական պայմանների և այլ տեխնիկական փաստաթղթերի համաձայնեցումը.
լ) անհրաժեշտության դեպքում ապրանքների նմուշներ ուղարկել ֆաբրիկային (գործարանային) լաբորատորիաներին, առողջապահության մարմինների գիտա-հետազոտական ինստիտուտներին և լաբորատորիաներին` ապրանքների որակի փորձարկումներ և վերլուծումներ կատարելու համար, ինչպես նաև դրանց արտադրության համար օգտագործվող հումքը, նյութերը, կիսաֆաբրիկատները և կոմպլեկտավորող դետալները.
խ) ձեռնարկություններից, մինիստրություններից ու գերատեսչություններից, ինչպես նաև գիտա-հետազոտական ինստիտուտներից և լաբորատորիաներից ստանալ տեխնիկական փաստաթղթերն ու բոլոր այն տվյալները, որոնք բնութագրում են արտադրանքի, գյուղատնտեսական հումքի, պատրաստի արտադրանքի արտադրության ու կոմպլեկտավորման համար օգտագործվող դետալների և նյութերի որակը, ինչպես նաև ծանոթանալ որակի բարելավմանն ուղղված միջոցառումներին.
ծ) մինիստրություններից, գերատեսչություններից, գիտա-հետազոտական ինստիտուտներից և մյուս կազմակերպություններից ստանալ նրանց հրատարակած ինֆորմացիոն բյուլետենները, բյուլետեններն ու այլ գրականությունը փորձի փոխանակման և մթերային ու արդյունաբերական ապրանքների արտադրության տեխնիկայի ու տեխնոլոգիայի կատարելագործման վերաբերյալ.
կ) անհրաժեշտության դեպքերում ժողովրդական սպառման ապրանքների արտադրության համար օգտագործվող հումքի, նյութերի և կոմպլեկտավորող նյութերի որակի ստուգում իրականացնել այն ձեռնարկություններում, որոնք մատակարարում են դրանք արտադրական կոոպերացման կարգով.
հ) շահագործման երաշխավորված ժամկետի սահմաններում կուլտուրական, տնտեսական և կենցաղային նշանակության առարկաների նորոգումով զբաղվող ձեռնարկությունների, գերատեսչությունների և մինիստրությունների արհեստանոցներից ստանալ նորոգման վերաբերյալ բոլոր հաշվառման տվյալները, ինչպես նաև դրանց որակի թերությունները բնութագրող նյութերը:
ձ) մինիստրությունների, գերատեսչությունների և վերադաս այլ կազմակերպությունների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` ոչ ստանդարտ և վատորակ ապրանքների արտադրություն, առաքում և վաճառք թույլ տվող ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին և ուրիշ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու մասին.
ղ) քրեական պատասխանատվության ենթարկելու համար նյութերը հանձնել քննչական մարմիններին և հարց դնել համապատասխան կազմակերպությունների ղեկավարների առջև` զբաղեցրած պաշտոններից հեռացնելու առևտրի ու հասարակական սննդի ձեռնարկությունների այն աշխատողներին, որոնք թույլ են տվել մանրածախ գների խախտումներ, ապրանքների սորտայնության նենգափոխում, գնորդների թերաչափում, թերակշռում, թերահաշվում և այլ չարաշահումներ.
ճ) աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի գործադիր կոմիտեին կից վարչական հանձնաժողով ուղարկել առևտրի ու հասարակական սննդի ձեռնարկությունների ղեկավար աշխատողների ու այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ եղած նյութերը` առևտրի կանոնների խախտումների համար նրանց մինչև 25 ռուբլի գումարի տուգանքի ենթարկելու համար, եթե այդ խախտումները քրեականորեն պատժվող գործողությունների հատկանիշներ չեն պարունակում.
մ) մանրածախ գները խախտելու և ավելորդ ստացված գումարները գնորդներին վերադարձնելու անհնարինության դեպքերում որոշումներ կայացնել այդ գումարները պետական բյուջեի եկամտի օգտին վերցնելու մասին, այդ մասին հայտնելով Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության մարմիններին` նշված գումարները վերցնելու համար.
յ) առևտրի և հասարակական սննդի կազմակերպություններին ու ձեռնարկություններին տալ գրավոր ձևով (ստուգումների ակտերի մասին` որոշումներով, վերահսկիչ մատյաններում և այլն) նրանց համար պարտադիր ցուցումներ` առևտրի կանոնների հայտնաբերված խախտումները որոշակի ժամկետում վերացնելու մասին.
ն) անհրաժեշտ դեպքերում կատարել ապրանքների մնացորդների և դրամարկղի կանխիկ գումարի հանում առևտրի ու հասարակական սննդի այն ձեռնարկություններում, որտեղ բացահայտվել են գնորդների թերաչափման ու թերակշռման և գների գերազանցման փաստերը, սխալ կամ սահմանված դրոշմներ չունեցող կշռային ու չափիչ սարքերի հանում գործածությունից, վատորակ արտադրանքների և այլ ապրանքների բնօրինակ փաստաթղթերի, նմուշների հանում, որոնք վկայում են խախտումների ու չարաշահումների մասին, յուրաքանչյուր դեպքում հանումը ձևակերպելով համապատասխան ակտով.
շ) անհրաժեշտության դեպքերում վատորակ և կեղծված ապրանքների վերցված նմուշները ուղարկել հատուկ հետազոտություն և էքսպերտիզա կատարելու համար, էքսպերտիզայի ծախսերը կատարելով ստուգվող ձեռնարկության հաշվին.
ո) պետական և կոոպերատիվ առևտրի կազմակերպություններից ու ձեռնարկություններից ստանալ բոլոր այն անհրաժեշտ փաստաթղթերը, տեղեկություններն ու բացատրությունները, որոնք կապված են կատարվող ստուգումների հետ:
III. Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչության որոշումները բողոքարկելու կարգը
4. Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչության որոշումների դեմ բողոքները քննարկվում են Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրի կողմից, որի որոշումները վերջնական են:
5. Մթերային ապրանքների որակի հարցերի վերաբերյալ պետական տեսչության հանրապետական վարչության որոշման դեմ բողոքները ներկայացվում են վարչության ակտը ստանալու օրից 2 օրվա ընթացքում, իսկ արդյունաբերական ապրանքներինը` 5 օրվա ընթացքում:
6. Միևնույն քաղաքում տեղի ունեցող շրջանառության դեպքում շուտ փչացող ապրանքների որակի հարցերի վերաբերյալ բողոքները ներկայացվում են ակտը կազմելու պահից այդ ապրանքների իրացման համար սահմանված ժամկետի կեսը չգերազանցող ժամկետում:
Գնորդներից ավելի վերցված միջոցները բյուջեի օգտին հանվելու, ինչպես նաև շահույթը բյուջեի օգտին վերցվելու և արտադրության պլանի կատարման հաշվետվությունից արտադրանքը դուրս գալու հարցերի վերաբերյալ կարգադրությունները կարող են բողոքարկվել դրանց ստացման օրից 10-օրյա ժամկետից ոչ ուշ: Ընդսմին, միջոցների հանումը դադարեցվում է մինչև այդ հարցի լուծումը վարչության կամ Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրի կողմից:
Հայկական ՍՍՀ Պետառտեսչության մյուս բոլոր որոշումների ու կարգադրությունների բողոքարկումը կամ ակտերը ստորագրելուց ներկա գտնվող անձանց անհիմն հրաժարումը չեն դադարեցնում դրանց կատարումը:
IV. Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչության կազմակերպական կառուցվածքը
7. Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչությունը մտնում է Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության կազմի մեջ:
8. Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչությունը գլխավորում է պետը:
Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչության պետը և նրա տեղակալները նշանակվում և աշխատանքից ազատվում են Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրի կողմից:
9. Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչությունը պահվում է առևտրական կազմակերպությունների կողմից կենտրոնացված կարգով Առևտրի մինիստրությանը մասհանվող միջոցների հաշվին: Վարչության կառուցվածքը և հաստիքային ցուցակը հաստատվում են Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության կողմից` սահմանված կարգով:
Վարչությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և հաշիվ` բանկում ու կատարում է բանկային և դրամարկղային գործառնություններ:
Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչության պահպանման համար հատկացվող վարկերի տնօրինումը իրականացվում է նրա պետի կողմից:
10. Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչությունը ունի կնիք` Հայկական ՍՍՀ Պետական գերբի պատկերմամբ և իր անվանումով:
11. Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրության Ապրանքների որակի և առևտրի պետական տեսչության հանրապետական վարչության գտնվելու վայրն է Երևան քաղաքը:
