ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 1978 թ. N 464
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1973 թվականի մարտի 2-ի «Արդյունաբերության կառավարման հետագա կատարելագործման մի քանի միջոցառումների մասին» N 139 որոշմանը համապատասխան և ի կատարումն ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1978 թվականի հունիսի 1-ի «Երկրաբանության և ընդերքի հետազոտման ճյուղի կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 433 որոշման, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
Ընդունել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի Երկրաբանության վարչության` ՍՍՀՄ Երկրաբանության մինիստրության ու Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցված առաջարկությունը և
ա) հաստատել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի Երկրաբանության վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի Երկրաբանության վարչության կենտրոնական ապարատի ընդհանուր թվաքանակ սահմանել 102 միավոր, այդ թվում կենտրոնական ապարատի նորմավորվող թվաքանակ` 78 միավոր և շենքերի, հանրապետական երկրաբանական ֆոնդի պահպանության ու սպասարկման անձնակազմի ու մարդատար ավտոմեքենաների վարորդների թվաքանակ` 24 միավոր.
գ) հաստատել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի Երկրաբանության վարչության կենտրոնական ապարատի հիմնական բաժինների ցանկը, համաձայն N 2 հավելվածի:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉի տեղակալ |
Վ. ՄԻՐԶՈՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թ. հուլիսի 14-ի N 464 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Վարչության ղեկավարության և ղեկավարությանն առընթեր ապարատ
Երկրաբանական բաժին
Հիդրոերկրաբանական բաժին
Արտադրատեխնիկական բաժին
Գլխավոր մեխանիկի, էներգետիկի, տրանսպորտի և կապի բաժին
Պլանատնտեսագիտական բաժին
Ֆինանսական բաժին
Հաշվապահական հաշվառման, հաշվետվության և վերահսկողության բաժին
Աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի բաժին
Կապիտալ շինարարության բաժին
Աշխատանքի կազմակերպման և աշխատավարձի բաժին
Պետական երկրաբանական վերահսկողության բաժին
Առաջին բաժին
Կադրերի բաժին
Տնտեսական բաժին
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉի տեղակալ |
Վ. ՄԻՐԶՈՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թ. հուլիսի 14-ի N 464 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Երկրաբանական բաժին
Հիդրոերկրաբանական բաժին
Արտադրատեխնիկական բաժին
Գլխավոր մեխանիկի, էներգետիկի, տրանսպորտի և կապի բաժին
Պլանատնտեսագիտական բաժին
Ֆինանսական բաժին
Հաշվապահական հաշվառման, հաշվետվության և վերահսկողության բաժին
Աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի բաժին
Կապիտալ շինարարության բաժին
Աշխատանքի կազմակերպման և աշխատավարձի բաժին
Պետական երկրաբանական վերահսկողության բաժին
Կադրերի բաժին
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉի տեղակալ |
Վ. ՄԻՐԶՈՅԱՆ |
