ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2025 թվականի N 122-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման հավելվածի 8-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10) ծրագիրը պետք է իրականացվի մեկ կապալառու կազմակերպության (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) միջոցով (ներառյալ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը), որը կարող է իր պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել ենթակապալառուների։ Շահառուն կապալառու կազմակերպության հետ պայմանագիրը պետք է կնքի վարկային պայմանագիրը կնքելուց հետո։».
2) որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետում «76.000» թիվը փոխարինել «75700» թվով, իսկ «3.0» թիվը՝ «15.0» թվով.
3) որոշման հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «միանվագ կամ» բառերը, իսկ «փուլ առ փուլ» բառերից հետո լրացնել «(ծախսերով պայմանավորված)» բառերով.
4) որոշման հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի`
ա. տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 10 տոկոսային կետով,
բ. տրամադրվող վարկի 3 մլրդ դրամից ավել մինչև 9 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 9 տոկոսային կետով,
գ. տրամադրվող վարկի 9 մլրդ դրամից ավել մինչև 15 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով.».
5) որոշման հավելվածի 9-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 3.1-ին ենթակետով՝
«3.1) յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի սույն կետի 3-րդ ենթակետում նշված չափաքանակներով, բայց ոչ ավելի, քան ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկի տոկոսադրույքի չափը.».
6) որոշման հավելվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով`
«10) սույն կետի առաջին ենթակետում նշված վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից:».
7) որոշման հավելվածի 16-րդ կետը «սահմանված կարգով)։» բառերից հետո լրացնել «Ֆինանսական կառույցի կողմից յուրաքանչյուր հաջորդ փուլի վարկի գումարի տրամադրումից առաջ պետք է իրականացվի նախորդ փուլի վարկի նպատակային օգտագործման մոնիթորինգ (կատարված վճարումների ու կանխավճարների դեպքում՝ փաստաթղթային մոնիթորինգ)։» նախադասությամբ.
8) որոշման հավելվածի N 2 աղյուսակի 1.3** կետի 2-րդ սյունակից հանել «նախագծման,» բառը, իսկ նույն կետի 3-րդ սյունակում «16500» թիվը փոխարինել «16200» թվով.
9) որոշման հավելվածի N 2 աղյուսակի «Ընդամենը հիմնական ներդրումներ» տողի 3-րդ սյունակում «73․500» թիվը փոխարինել «73200» թվով, իսկ «Ընդամենը ներդրումներ» տողի 3-րդ սյունակում «76000» թիվը՝ «75700» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
06.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
![loading...](/static/img/loader.gif)