ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2024 թվականի N 121-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2025 թվականի բյուջեն՝
1) եկամուտների գծով՝ 4070636,6 հազար դրամ,
2) ծախսերի գծով՝ 5005636,6 հազար դրամ,
3) դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 935000 ,0 հազար դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն N 1-ի հավելվածի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն N 2-ի հավելվածի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3-ի հավելվածի:
5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4-ի հավելվածի:
6. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն N 5-ի հավելվածի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6-ի հավելվածի:
8. Սահմանել, որ`
1) Ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահամաններում՝ պահպանելով մուտքերի համամասնությունները.
2) Ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումների չափաքանակը համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքում սահմանել 20% չափով:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից
Կողմ -13 Է. ԱՐՇԱԿՅԱՆ Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Տ. ԳԱՍՊԱՐՅԱՆ Գ. ՄԱՆՈՒԿՅԱՆ Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ Հ. ՄԱՐԴՈՅԱՆ Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ Վ. ՅՈՒՍՈՒԲՈՎ Գ. ՋԱՎՈՒԿՑՅԱՆ Ա. ՍՈԼՈՅԱՆ Է. ՍՈՂՈՅԱՆ Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -5 Վ. ԱՆԱԽԱՍՅԱՆ Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ Ի. ՏՈՄԵՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Է. ԱՐՇԱԿՅԱՆ |
2024 դեկտեմբերի 25 ք. Տաշիր |
|
(հավելվածը խմբ. 15.01.25 N 02-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: