ՈՒՂՂՈՒՄ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գրությունը տեխնիկական վրիպակի կապակցությամբ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 29-ի «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահելու, հողամասեր ամրացնելու և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 1391-Ա որոշման N 1 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն» բառերը, իսկ N 2 հավելվածի վերնագրում «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերությանը» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը, խնդրում ենք նշված որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
13.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հրապարակվել է 17 սեպտեմբերի 2024 թվական:
![loading...](/static/img/loader.gif)