600.0433.25.12.24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 դեկտեմբերի 2024 թվականի |
N 433-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի «էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկան, սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն, 2007 թվականի հունիսի 15-ի N 275-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 520-Ն որոշման N 1 հավելվածի` էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«54. «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է ԷՄՇ մասնակիցներին Հաշվեկշռման ծառայություն մատուցող միակ Արտադրողը։ Հանձնաժողովը սահմանում է Հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն և առավելագույն Սակագներ։ Հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն Սակագինը սահմանվում է 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող (բացառությամբ Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի)` միադրույք սակագնային համակարգում գործող Արտադրողներից յուրաքանչյուրի համար սահմանվող առավելագույն Սակագներից, երկդրույք սակագնային համակարգում գործող Արտադրողներից (բացառությամբ ՀԷԱ կայանների) յուրաքանչյուրի համար տարեկան կտրվածքով հաշվարկվող միադրույք հաշվարկային առավելագույն սակագներից և ՀԷԱ կայաններից յուրաքանչյուրի համար սահմանվող առաքվող էլեկտրական էներգիայի առավելագույն դրույքներից նվազագույն մեծության 80 տոկոսից մինչև 100 տոկոսի չափով, իսկ Հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն Սակագինը՝ սույն կետում նշված Սակագներից, միադրույք հաշվարկային սակագներից և դրույքներից առավելագույն մեծության 100 տոկոսից մինչև 130 տոկոսի չափով։ Սույն կետով նախատեսված՝ 80 տոկոսից մինչև 100 տոկոս և 100 տոկոսից մինչև 130 տոկոս սակագնային միջակայքերում Հաշվեկշռման ծառայության մատուցման համապատասխանաբար նվազագույն և առավելագույն Սակագները կարող են տարբերակվել օրվա ժամերով, իսկ 80 տոկոսից մինչև 100 տոկոս սակագնային միջակայքում Հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն Սակագինը՝ նաև տարվա եղանակով՝ մարտի 1-ից մինչև հունիսի 30-ը և սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածների համար սահմանելով նվազ սակագին։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
ք. Երևան 25 դեկտեմբերի 2024 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|