ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 7-ին
«ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 18-ի ՀO-175 oրենքի (այսուհետ` Oրենք) 3-րդ հոդվածի «ծավալից.» բառը փոխարինել «ծավալից, կամ տնտեսավարման նմանատիպ պայմաններ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` օրենքով սահմանվող ապրանքների քանակ (ծավալ), որի շրջանակներում ապրանքների ներմուծումը կարող է իրականացվել, եթե ներմուծողը վճարել է այդ քանակով ապրանքների ներմուծման թույլտվության վճարը.» բառերով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`
«Սույն օրենքով նախատեսված դեպքում քվոտայի սահմաններում ներմուծման թույլտվություն է համարվում սակագնային քվոտայի դիմաց սույն օրենքով նախատեսված վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով`
«Հոդված 17.1. | Սակագնային քվոտայի համար վճարը և քվոտայի սահմաններում ապրանքների ներմուծման կարգը |
1. Սակագնային քվոտան պետական բյուջե միանվագ վճարվող գումար է:
2. Սակագնային քվոտայավորման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղին:
3. Նախքան ապրանքների ներմուծումը` ներմուծման թույլտվության համար վճարվում է 30 միլիոն դրամ` մինչև երկու հարյուր հիսուն հազար լիտր (ներառյալ) ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղի ներմուծելու համար:
4. Սակագնային քվոտայի շրջանակներում ապրանքների ներմուծման ծավալի հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը:
5. Ապրանքների ներմուծմամբ սակագնային քվոտան գերազանցելու դեպքում գերազանցող քանակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է ներմուծման նոր քվոտայի դիմաց վճարում կատարելու դեպքում:
6. Քվոտայավորման ենթակա ապրանքների ներմուծումը դադարեցնելու կամ ներմուծում չիրականացնելու հետևանքով քվոտայից պակաս քանակությամբ ապրանքներ ներմուծելու կամ չներմուծելու դեպքերում թույլտվության վճարը կամ դրա մասը վերադարձման ենթակա չէ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|