ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 7-ին
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ապրանքների քանակը» բառերը փոխարինել «ապրանքների արժեքը (այդ թվում` մաքսային) կամ ապրանքների քանակը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի աղյուսակում ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին վերաբերող տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2208 |
սպիրտային խմիչքներ, բացառությամբ ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղիների
|
բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
|
30 տոկոս, բայց ոչ 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան |
2) 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`
«2402 10 00011 |
սիգարներ` ծխախոտ պարունակող |
1000 |
550000 դրամ |
2402 90 00011 |
սիգարներ` այլ | ||
2402 10 00012 |
սիգարելաներ` ծխախոտ պարունակող |
1000 |
15000 դրամ |
2402 90 00012 |
սիգարելաներ` այլ | ||
2402 20 90011 |
սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով |
1000 |
5000 դրամ |
2402 20 10011 |
սիգարետներ` մեխակ պարունակող, ֆիլտրով | ||
2402 90 00013 |
սիգարետներ` այլ, ֆիլտրով | ||
2402 20 90012 |
սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի |
1000 |
1400 դրամ». |
2402 20 10012 |
սիգարետներ` մեխակ պարունակող, առանց ֆիլտրի | ||
2402 90 00014 |
սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի |
3) 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`
«271011 |
Բենզին |
1 տոննա |
25000 դրամ |
2710 |
Դիզելային վառելիք |
մաքսային արժեք կամ |
10 տոկոս, բայց ոչ պակաս, քան |
4) 3-րդ մասից հանել «և ներմուծվող դիզելային վառելիքի ու բենզինի» բառերը.
5) ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 4-րդ մասերը.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով`
«6. Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 112000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 112000 ՀՀ դրամի:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար,» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի 2-րդ ու 5-րդ կետերի և 3-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. հոկտեմբերի 20 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|