ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2024 թվականի N 2009-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների (այդ թվում՝ գծային ենթակառուցվածքների` մայրուղային, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գազատար ների, կապի և էլեկտրամատակարարման գծերի կամ դրանց հատվածների) կառուցման, տարածքների կառուցապատման և բարեկարգման բազմակի օգտա գործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման, դրանց կատալոգների ներդրման ու կիրարկման կարգը հաստատելու մասին» N 814-Ն որոշման՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳԾԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ՝ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ, ԳԱԶԱՏԱՐ ՆԵՐԻ, ԿԱՊԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳԾԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԱՏ ՎԱԾՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻ ՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների, այդ թվում՝ գծային ենթակառուցվածքների՝ մայրուղային, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գազատարների, կապի և էլեկտրամատակարարման գծերի կամ դրանց հատվածների բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի։».
4) հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳԾԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ՝ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ, ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ, ԿԱՊԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳԾԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ».
5) հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների (այդ թվում՝ գծային ենթակառուցվածքների` մայրուղային, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գազատարների, կապի և էլեկտրամատակարարման գծերի կամ դրանց հատվածների) կառուցման, տարածքների կառուցապատման և բարեկարգման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների, այդ թվում՝ գծային ենթակառուցվածքների՝ մայրուղային, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գազատարների, կապի և էլեկտրամատակարարման գծերի կամ դրանց հատվածների» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2024 թվական: