ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2024 թվականի N 1976-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1124-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1124-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «1մ2-ի քաշ 190-220 գրամ հաստություն 0,29-0,35մմ» բառերը փոխարինել «1մ2-ի քաշ 190-355 գրամ հաստություն 0,275-0,610մմ» բառերով.
2) 4-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «հաստություն 12-13 միկրոն լայնություն 390մմ-740մմ» բառերը փոխարինել «հաստություն 12-13 միկրոն լայնություն 390մմ-1000մմ» բառերով.
3) 5-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «հաստություն 12 միկրոն պոլիմերային հիմքով» բառերը փոխարինել «հաստություն 6-12 միկրոն պոլիմերային հիմքով» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
13.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |