ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2023 թվականի N 245-Ն
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ, ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ԵՎ ՄԵԿԸ ՄՅՈՒՍՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերը, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել հավելյալ կամ դիետիկ սննդամթերքով ապահովման կարիք առաջացնող հիվանդությունների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Սահմանել հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ կալանավորված անձին կամ դատապարտյալին տրամադրվող հավելյալ կամ դիետիկ սննդամթերքի չափաբաժինները` համաձայն N 4 հավելվածի:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրվող սննդամթերքը մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները, կենցաղային և խոհանոցային պարագաների ու սարքավորումների շահագործման ժամկետները հաստատելու մասին» N 961-Ն որոշումը:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական նվազագույն չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1182-Ն որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի N 245-Ն որոշման |
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ, ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը կամ քաշը |
Օգտագործման ժամկետը |
Հիգիենիկ պարագաներ |
||||
1. |
Հիգիենիկ փաթեթ հետևյալ պարագաներից՝ |
հավաքածու |
1 |
շաբաթական
|
1.1 |
Օճառ` ձեռքի |
գրամ |
40 |
շաբաթական |
1.2. |
Լոգանքի գել |
միլիլիտր |
20 |
շաբաթական |
1.3 |
Շամպուն |
միլիլիտր |
20 |
շաբաթական |
1.4 |
Մեկանգամյա օգտագործման երկսայրանի ածելի |
հատ |
1 |
շաբաթական |
1.5 |
Սափրվելու մածուկ |
միլիլիտր |
10 |
շաբաթական |
1.6 |
Ատամի մածուկ |
միլիլիտր |
6 |
շաբաթական |
1.7 |
Ատամի խոզանակ |
հատ |
1 |
շաբաթական |
1.8 |
Զուգարանի թուղթ |
հատ |
1 |
շաբաթական |
2. |
Լվացքի փոշի (1 կգ լվացքի հաշվարկով) |
գրամ |
100 |
ամսական |
3. |
Կանացի հիգիենայի միջոցներ |
հատ |
10 |
ամսական |
Իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց համար հիգիենիկ պարագաներ |
||||
1. |
Մանկական օճառ |
գրամ |
200 |
ամսական |
2. |
Լվացքի փոշի |
գրամ |
1000 |
ամսական |
3. |
Մանկական տակդիր |
հատ |
4 |
1 օր |
4. |
Մանկական կերակրաշիշ |
հատ |
2 |
6 ամիս |
5. |
Մանկական հիգիենիկ խոնավ անձեռոցիկ |
հատ |
3 |
ամսական |
6. |
Ծծակ |
հատ |
2 |
1 տարի |
7. |
Մանկական տաշտ |
հատ |
1 |
1 տարի |
Հանդերձանք |
||||
1. |
Տղամարդու կիսաբամբակյա երկարաթև պոլո շապիկ |
հատ |
2 |
1 տարի |
2. |
Տղամարդու կիսաբամբակյա կարճաթև պոլո շապիկ |
հատ |
2 |
1 տարի |
3. |
Տղամարդու տաբատ՝ սարժայից |
հատ |
2 |
1 տարի |
4. |
Տղամարդու սլիփոն կոշիկ՝ կտորից |
զույգ |
1 |
1 տարի |
5. |
Տղամարդու կաշվե ձմեռային կոշիկ |
զույգ |
1 |
2 տարի |
6. |
Տղամարդու ձմեռային ձեռնոց |
զույգ |
1 |
2 տարի |
7. |
Տղամարդու կեպի՝ կտորից |
հատ |
1 |
1 տարի |
8. |
Տղամարդու բաճկոն սարժայից՝ թաքնված գլխանոցով |
հատ |
1 |
2 տարի |
9. |
Տղամարդու բամբակյա կամ կիսաբամբակյա ներքնազգեստ շապիկ |
հատ |
6 |
1 տարի |
10. |
Տղամարդու բամբակյա կամ կիսաբամբակյա ներքնազգեստ վարտիք |
հատ |
6 |
1 տարի |
11. |
Տղամարդու բամբակյա կամ կիսաբամբակյա գուլպա |
զույգ |
6 |
1 տարի |
12. |
Կանացի կիսաբամբակյա երկարաթև պոլո շապիկ |
հատ |
2 |
1 տարի |
13. |
Կանացի կիսաբամբակյա կարճաթև պոլո շապիկ |
հատ |
2 |
1 տարի |
14. |
Կանացի տաբատ՝ սարժայից |
հատ |
2 |
1 տարի |
15. |
Կանացի սլիփոն կոշիկ՝ կտորից |
զույգ |
1 |
1 տարի |
16. |
Կանացի կաշվե ձմեռային կոշիկ՝ առանց կրունկ |
զույգ |
1 |
2 տարի |
17. |
Կանացի ձմեռային ձեռնոց |
զույգ |
1 |
2 տարի |
18. |
Կանացի կեպի՝ կտորից |
հատ |
1 |
1 տարի |
19. |
Կանացի բաճկոն սարժայից՝ թաքնված գլխանոցով |
հատ |
1 |
2 տարի |
20. |
Կնոջ շապիկ |
հատ |
4 |
1 տարի |
21. |
Կրծկալ, ներքնազգեստ |
հատ |
4 |
1 տարի |
22. |
Կնոջ բամբակյա կամ կիսաբամբակյա վարտիք |
հատ |
6 |
1 տարի |
23. |
Կնոջ բամբակյա կամ կիսաբամբակյա գուլպա |
զույգ |
3 |
1 տարի |
24. |
Կնոջ բամբակյա կամ կիսաբամբակյա զուգագուլպա |
զույգ |
4 |
1 տարի |
25. |
Հողաթափ կամ մաշիկ |
զույգ |
1 |
1 տարի |
26. |
Մանկական հագուստ՝ 1-3 տարեկան երեխաների առկայության դեպքում |
լրակազմ |
6 |
1 տարի |
Անկողնային պարագաներ |
||||
1. |
Ծածկոց |
հատ |
1 |
2 տարի |
2. |
Ներքնակ |
հատ |
1 |
2 տարի |
3. |
Բարձ |
հատ |
1 |
2 տարի |
4. |
Սավան |
հատ |
4 |
1 տարի |
5. |
Բարձի երես |
հատ |
3 |
1 տարի |
6. |
Երեսսրբիչ |
հատ |
4 |
1 տարի |
7. |
Հիգիենիկ սրբիչ |
հատ |
2 |
1 տարի |
(հավելվածը խմբ. 31.10.24 N 1712-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
23.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի N 245-Ն որոշման |
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ
Սննդամթերքի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը | |
ժամանակա- շրջանը հուլիսի |
ժամանակա- շրջանը հոկտեմբերի | ||
1. Հաց, հացամթերք |
|||
Հաց և հացամթերք` պատրաստված ցորենի 1-ին տեսակի ալյուրից |
գրամ |
500 |
500 |
Ձավարեղեն |
գրամ |
80 |
120 |
Մակարոնեղեն |
գրամ |
30 |
30 |
2. Կարտոֆիլ |
|||
Կարտոֆիլ |
գրամ |
350 |
500 |
3. Բանջարաբոստանային մշակաբույսեր |
|||
Բանջարաբոստանային մշակաբույսեր |
գրամ |
350 |
250 |
4. Հյութ, մրգահյութ և միրգ |
|||
Հյութ, մրգահյութ |
միլիգրամ |
100 |
100 |
Միրգ |
գրամ |
200 |
200 |
5. Կաթ և կաթնամթերք |
|||
Կաթ |
գրամ |
100 |
100 |
Պանիր՝ ամսական 15 օր |
գրամ |
25 |
25 |
6. Միս և մսամթերք |
|||
Միս և մսամթերք (միս ոսկորով)՝ ամսական 15 օր |
գրամ |
90 (180) |
90 (180) |
7. Ձուկ և ձկնամթերք |
|||
Ձուկ, ձկնամթերք (ձուկ առանց գլխի) ամսական 8 օր |
գրամ |
100 |
100 |
8. Կարագ և բուսական յուղեր |
|||
Սերուցքային կարագ կամ այլ կենդանական ճարպեր |
գրամ |
15 |
15 |
Բուսական յուղ, ձեթ |
միլիլիտր |
30 |
30 |
9. Ձու |
|||
Հավի ձու՝ ամսական 10 օր |
հատ |
1 |
1 |
10. Այլ մթերք |
|||
Շաքար, շաքարավազ |
գրամ |
40 |
40 |
Կերակրի աղ՝ յոդացված |
գրամ |
5 |
5 |
Թեյ (թեյաբույսեր) |
գրամ |
5 |
5 |
Տոմատի մածուկ |
գրամ |
5 |
5 |
Դափնետերև |
գրամ |
0.1 |
0.1 |
Չորս և ավելի ժամ տևողությամբ փոխադրման դեպքում կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվող սննդի չափաբաժինները |
|||
Հաց և հացամթերք՝ պատրաստված ցորենի 1-ին տեսակի ալյուրից |
գրամ |
450 |
450 |
Մսի կամ ձկան պահածո |
գրամ |
250 |
250 |
Մրգահյութ |
միլիլիտր |
200 |
200 |
Պանիր |
գրամ |
40 |
40 |
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ՄԵԿԸ ՄՅՈՒՍՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ
NN ը/կ |
Սննդամթերքի անվանումը |
Չափաբաժինները՝ | |
փոխարինվող սննդամթերքի |
փոխանակվող սննդամթերքի | ||
1. |
Հաց (1-ին տեսակի ալյուրից) |
100 գրամ |
|
1.1. |
Չորացրած հաց |
60 գրամ | |
1.2. |
Հաց (բարձր տեսակի ալյուրից) |
90 գրամ | |
1.3. |
Հաց (2-րդ տեսակի ալյուրից) |
105 գրամ | |
1.4. |
Տարեկանի հաց |
110 գրամ | |
1.5. |
Թխվածքաբլիթ |
60 գրամ | |
1.6. |
Վաֆլի |
55 գրամ | |
1.7. |
Հացաբուլկեղեն |
85 գրամ | |
2. |
Ձավարեղեն` ցորենաձավար, գարեձավար, հաճար, ոլոռ, բրինձ, հնդկաձավար, ոսպ, սիսեռ, լոբի, տարեկանաձավար, կորեկաձավար, վարսակաձավար, սպիտակաձավար |
100 գրամ |
|
2.1. |
Մակարոնեղեն |
100 գրամ | |
2.2. |
Ալյուր՝ 1-ին տեսակի |
100 գրամ | |
2.3. |
Կարտոֆիլ |
500 գրամ | |
2.4. |
Այլ բանջարեղեն |
500 գրամ | |
2.5. |
Բանջարեղենի թթու |
500 գրամ | |
2.6. |
Բանջարեղենի պահածո՝ առանց մսի |
375 գրամ | |
2.7. |
Լոբազգիների բնական կամ թույլ թթվեցրած պահածո |
500 գրամ | |
3. |
Մակարոնեղեն` մակարոն, վերմիշել |
100 գրամ |
|
3.1. |
Ձավարեղեն |
100 գրամ | |
3.2. |
Կարտոֆիլ |
500 գրամ | |
4. |
Միս, մսամթերք |
100 գրամ |
|
4.1. |
Միս՝ առանց ոսկորի, ֆիլե |
100 գրամ | |
4.2. |
Թռչնի միս |
150 գրամ | |
4.3. |
Միս՝ թարմ, տավարի, խոզի, ոչխարի (ոսկորով) |
200 գրամ | |
4.4. |
Երշիկ՝ եփած, նրբերշիկ |
100 գրամ | |
4.5. |
Երշիկ՝ ապխտած, կիսաապխտած, վետչինա |
75 գրամ | |
4.6. |
Մսի պահածո |
100 գրամ | |
4.7. |
Ենթամթերք՝ 1-ին կարգի |
200 գրամ | |
4.8. |
Ենթամթերք՝ 2-րդ կարգի |
600 գրամ | |
4.9. |
Ձուկ (առանց գլխի, սառեցված կամ աղ դրած) |
140 գրամ | |
4.10. |
Ձկան պահածո |
120 գրամ | |
4.11. |
Պանիր |
50 գրամ | |
4.12. |
Հավի ձու |
2 հատ | |
5. |
Կաթ |
100 գրամ |
|
5.1. |
Խտացրած կաթ՝ շաքարով |
20 գրամ | |
5.2. |
Մածուն, կեֆիր |
100 գրամ | |
5.3. |
Թթվասեր |
20 գրամ | |
5.4. |
Կաթնաշոռ |
30 գրամ | |
5.5. |
Կարագ |
5 գրամ | |
5.6. |
Պանիր |
12.5 գրամ | |
5.7. |
Հավի ձու |
0,5 հատ | |
6. |
Ձուկ (առանց գլխի) |
100 գրամ |
|
6.1. |
Ձուկ՝ տարբեր տեսակի (գլխով) |
130 գրամ | |
6.2. |
Ձկան պահածո՝ տարբեր տեսակի |
80 գրամ | |
6.3. |
Ձուկ (առանց գլխի)՝ սառեցված |
100 գրամ | |
6.4. |
Ձկան ֆիլե |
70 գրամ | |
6.5. |
Ձուկ՝ ապխտած, կիսաապխտած |
75 գրամ | |
6.6. |
Ձուկ՝ չորացրած |
50 գրամ | |
6.7. |
Միս, մսամթերք |
70 գրամ | |
7. |
Կենդանական յուղ, մարգարին |
100 գրամ |
|
7.1. |
Բուսական յուղ, ձեթ |
100 գրամ | |
7.2. |
Սալ-շպիկ |
100 գրամ | |
7.3. |
Կենդանական ճարպ |
100 գրամ | |
7.4. |
Կարագ |
67 գրամ | |
8. |
Շաքար, շաքարավազ |
100 գրամ |
|
8.1. |
Կարամել |
50 գրամ | |
8.2. |
Մրգախյուս (ջեմ), մուրաբա, պովիդլո |
140 գրամ | |
8.3. |
Մարմելադ |
130 գրամ | |
8.4. |
Թխվածքաբլիթ |
100 գրամ | |
9. |
Թեյ (թեյաբույսեր) |
100 գրամ |
|
9.1. |
Թեյ՝ լուծվող |
80 գրամ | |
9.2. |
Սուրճ |
100 գրամ | |
9.3. |
Կակաոյի փոշի |
100 գրամ | |
10. |
Տոմատի մածուկ |
100 գրամ |
|
10.1. |
Տոմատի պյուրե |
200 գրամ | |
10.2. |
Տոմատի սոուս |
100 գրամ | |
10.3. |
Տոմատի հյութ |
500 գրամ | |
10.4. |
Լոլիկ՝ թարմ |
500 գրամ | |
10.5. |
Տոմատի փոշի |
33 գրամ | |
11. |
Դափնետերև |
100 գրամ |
|
11.1. |
Չորացրած կանաչի |
200 գրամ | |
11.2. |
Թարմ կանաչի |
1000 գրամ | |
12. |
Կարտոֆիլ |
100 գրամ |
|
12.1. |
Այլ թարմ բանջարեղեն |
100 գրամ | |
12.2. |
Բանջարեղենի թթու |
100 գրամ | |
12.3. |
Կարտոֆիլ՝ չորացրած |
20 գրամ | |
12.4. |
Բանջարեղեն՝ չորացրած |
20 գրամ | |
12.5. |
Ձավարեղեն |
20 գրամ | |
12.6. |
Մակարոնեղեն |
20 գրամ | |
13. |
Այլ բանջարեղեն` կաղամբ, գազար, ճակնդեղ, սոխ և այլն |
100 գրամ |
|
13.1. |
Կարտոֆիլ |
100 գրամ | |
13.2. |
Բանջարեղենի թթու |
100 գրամ | |
13.3. |
Կարտոֆիլ՝ չորացրած |
20 գրամ | |
13.4. |
Բանջարեղեն՝ չորացրած |
20 գրամ | |
13.5. |
Ձավարեղեն |
20 գրամ | |
14. |
Հյութ |
100 գրամ |
|
14.1. |
Միրգ՝ թարմ |
100 գրամ | |
14.2. |
Հատապտուղ՝ թարմ |
100 գրամ | |
14.3. |
Հյութի փոշի |
20 գրամ | |
14.4. |
Մուրաբա, մրգախյուս (ջեմ), պովիդլո, խտահյութ (օշարակ) |
30 գրամ | |
14.5. |
Կիսել՝ չոր |
30 գրամ | |
14.6. |
Կոմպոտ |
50 գրամ | |
15. |
Պանիր |
100 գրամ |
|
15.1. |
Կաթ |
800 գրամ | |
15.2. |
Կաթնաշոռ |
240 գրամ | |
15.3. |
Հավի ձու |
4 հատ | |
15.4. |
Թթվասեր |
160 գրամ | |
15.5. |
Մածուն, կեֆիր |
800 գրամ | |
16. |
Միրգ |
100 գրամ |
|
16.1. |
Մրգահյութ |
100 գրամ | |
16.2. |
Հատապտուղ՝ թարմ |
100 գրամ | |
16.3. |
Ձմերուկ |
300 գրամ | |
16.4. |
Սեխ |
200 գրամ | |
16.5. |
Չորացրած միրգ, չիր |
20 գրամ | |
16.6. |
Կոմպոտ |
50 գրամ | |
16.7. |
Հյութի փոշի |
20 գրամ | |
16.8. |
Մուրաբա, մրգախյուս (ջեմ), պովիդլո, խտահյութ (օշարակ) |
30 գրամ | |
16.9. |
Կիսել՝ չոր |
30 գրամ | |
17. |
Բուսական յուղ |
100 գրամ |
|
17.1. |
Կենդանական յուղ, մարգարին |
100 գրամ | |
17.2. |
Կարագ |
67 գրամ | |
18. |
Հավի ձու |
1 հատ |
|
18.1. |
Պանիր |
25 գրամ | |
18.2. |
Կաթ |
200 գրամ | |
18.3. |
Միս, մսամթերք (միս ոսկորով) |
50 (100) գրամ | |
18.4. |
Ձվի փոշի |
15 գրամ |
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
23.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի N 245-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՎԵԼՅԱԼ ԿԱՄ ԴԻԵՏԻԿ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԻՔ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Տուբերկուլյոզ (ցանկացած ձև և աստիճան)
2. Շաքարային և ոչ շաքարային դիաբետ
3. Քրոնիկ երիկամային անբավարարություն
4. Աղիների և այլ մարսողական օրգանների հիվանդություններ
5. Լյարդի ցիռոզ, հեպատոսպլենոմեգալիա, դռներակային գերճնշում 3-րդ աստիճանի, ասցիտ
6. Հեպատիտներ
7. Հիպերխոլեստերինեմիա
8. Լիմֆոիդ, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ՝ արտահայտված ինտոքսիկացիայով և ընդհանուր ծանր վիճակով
9. Չարորակ նորագոյացություններ (3-րդ C, 4-րդ փուլի՝ անկախ տեղակայումից)
10. Հիպոթիրեոզ
11. Հիպերթիրեոզ
12. Սննդային ալերգիաներ
13. Անորեքսիա
14. Բուլեմիա
15. Պոդագրա
16. Սրտամկանի ինֆարկտ, սիրտ-անոթային համակարգի քրոնիկ խնդիրներ
17. Բժշկական հիմնավորված ցուցման հիման վրա այլ հիվանդությունների դեպքում
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
23.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի N 245-Ն որոշման |
ՀՂԻ, ԿԵՐԱԿՐՈՂ ՄԱՅՐ, ԱՆՉԱՓԱՀԱՍ ԿԱՄ ՀԻՎԱՆԴ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼՅԱԼ ԿԱՄ ԴԻԵՏԻԿ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Կարագ |
գրամ |
25 |
Պանիր |
գրամ |
20 |
Վարսակաձավար |
գրամ |
20 |
Շաքարի փոխարինիչներ |
գրամ |
40 |
Կաթնաշոռ |
գրամ |
50 |
Բանջարեղեն |
գրամ |
100 |
Միրգ |
գրամ |
100 |
Մասուրի հյութ |
միլիլիտր |
200 |
Ձուկ, ձկնամթերք (ձուկ առանց գլխի) 2 օրը մեկ |
գրամ |
100 |
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
23.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 փետրվարի 2023 թվական: