ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 1992 թվականի N 224
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 2643 հազ. ռուբլի (ներառյալ 30 տոկոսը):
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը ունենալ նախարարի հինգ տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, և 9 անդամից բաղկացած կոլեգիա:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայկական ԽՍՀ հացամթերումների մինիստրության կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 529 որոշումը և Հայաստանի Հանրապետության 1990 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքի մասին» N 530 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
