ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4320-Ա |
«07» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա.ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.91 ՇԵՆՔԻ Հ.17 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սամվել Միսակյանի լ/ա Սիմոն Բաբայանի դիմումը` Ա.Բաբաջանյան փողոցի հ.91 շենքի, սեփականության իրավունքով Սամվել Միսակյանին պատկանող հ.17 հասցեում գտնվող արվեստանոցի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.22052024-01-0309 վկայական) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 1-ին և 5-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.10.2024թ. հ.Դ-131218-24 եզրակացությունը.
1. Ա.Բաբաջանյան փողոցի հ.91 շենքի, սեփականության իրավունքով Սամվել Միսակյանին պատկանող հ.17 հասցեում գտնվող արվեստանոցի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում` որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես բնակարան:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |