Basic information
Number
N 89-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.08.2004-01.04.2010)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2004.08.16/18(166) Հոդ.245
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
27.07.2004
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
27.07.2004
Effective date
26.08.2004
Interrupt date
01.04.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 օգոստոսի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 60004200

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 հուլիսի 2004 թ.
ք. Երևան

N 89-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 791-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝

ա) սպառողներին վաճառվող խմելու ջրի սակագինը՝ 100.51 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 120.61 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

բ) սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 24.66 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 29.59 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում 2004 թվականի սեպտեմբերի 1-ից:

3. «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը՝

ա) մինչև սույն թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել կենցաղային կարիքների համար խմելու ջրի սպասարկման որակի նվազագույն պահանջների վերաբերյալ առաջարկություններ.

բ) մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել ջրի կորուստների նվազեցմանը, առևտրային հաշվառման ու սպառողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված ընկերության ծրագիրը՝ ներառյալ ներդրումային.

գ) մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել 2005 թվականի ներդրումային ծրագրի ուղղությունները:

4. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության և այլ շահագրգիռ կողմերի հետ համատեղ մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը կքննարկի և սահմանված կարգով կհաստատի կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարներին ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
26.02.2010, N 58-Ն 01.04.2010, N 89-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation