ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2024 թվականի N 1793-Ն
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 4-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի «զ» կետի և 7-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում Մ2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ) ճանապարհահատվածի կառուցման (այսուհետ՝ ծրագիր) նպատակով սույն որոշման N 1 հավելվածում նշված հողամասերի՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված հատվածների (այսուհետ՝ օտարվող սեփականություն) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի, այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց շահերի նկատմամբ, քանի որ՝
ա. ծրագիրը նպատակաուղղված է համապետական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրի իրականացման ապահովմանը,
բ. ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհ, կմեծանա առևտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծախսերը, առավել հասանելի կդառնան սոցիալական ծառայությունները, շուկաները, կբացվեն նոր աշխատատեղեր, կստեղծվեն բարենպաստ տրանսպորտային պայմաններ հարակից բնակավայրերի բնակիչների համար, ազդակիր համայնքներում կտեղադրվեն հաղորդակցուղիների նոր համակարգեր, կմեծանա Հայաստանի Հանրապետության տարածքով բեռների տարանցիկ փոխադրումների հոսքը.
2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց օտարվող սեփականությունների օտարման, քանի որ վերջիններս գտնվում են ծրագրի շրջանակներում կառուցվող ճանապարհահատվածի և տեղափոխման ենթակա հաղորդակցուղիների՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված օտարման գոտու սահմաններում, և անհնար է իրագործել ծրագիրն առանց տվյալ տարածքների օտարման.
3) օտարվող սեփականությունների նկատմամբ ճանաչված հանրության գերակա շահը չհիմնավորված վնաս չի պատճառում օտարվող սեփականության սեփականատերերին:
2. Հաստատել`
1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցման օտարման գոտին՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) օտարվող սեփականության ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը.
2) օտարվող սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 30-ն է.
3) օտարվող սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.
4) օտարվող սեփականության օտարումն իրականացվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման 2.1-ին կետով հաստատված N 3 հավելվածի պահանջներին համապատասխան.
5) սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
4. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 851-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցման օտարման գոտին՝ համաձայն N 2 հավելվածի:».
2) որոշման N 1 հավելվածի 106-րդ, 158.2-րդ, 519.18-րդ, 519.51-րդ, 519.87-րդ, 528-րդ, 528.1-ին, 585-րդ, 614-րդ, 734.7-րդ, 734.8-րդ, 734.19-րդ, 734.32-րդ, 734.44-րդ, 734.51-րդ, 734.55-րդ, 734.86-րդ, 734.87-րդ, 807-րդ, 888-րդ և 892-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1793-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 4-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԳԱՐԱԿ-ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՔԱՋԱՐԱՆԻ ԹՈՒՆԵԼԻ ԵԼՔ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՔԱՋԱՐԱՆԻ ԹՈՒՆԵԼԻ ՄՈՒՏՔ–ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՆՈՐ ԽԱՉՄԵՐՈՒԿ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՔԱՋԱՐԱՆԻ ԹՈՒՆԵԼ (ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ 7 ԿՄ), ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՃԱՆԱՉՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
Մարզ |
Համայնք |
Բնակավայր |
Կադաստրային ծածկագիր | |
1. |
Սյունիք |
Քաջարան |
Քաջարան |
09-007-0030-0003 |
2. |
Սյունիք |
Քաջարան |
Քաջարան |
09-007-0304-0002 |
3. |
Սյունիք |
Մեղրի |
Տաշտուն |
09-100-0120-0038 |
4. |
Սյունիք |
Մեղրի |
Տաշտուն |
09-100-0120-0040 |
5. |
Սյունիք |
Մեղրի |
Տաշտուն |
09-100-0121-0029 |
6. |
Սյունիք |
Մեղրի |
Տաշտուն |
09-100-0121-0027 |
7. |
Սյունիք |
Մեղրի |
Տաշտուն |
09-100-0120-0028 |
8. |
Սյունիք |
Մեղրի |
Տաշտուն |
09-100-0120-0045 |
9. |
Սյունիք |
Մեղրի |
Վարդանիձոր |
09-092-0421-0019 |
10. |
Սյունիք |
Մեղրի |
Վարդանիձոր |
09-092-0314-0002 |
11. |
Սյունիք |
Մեղրի |
Վարդանիձոր |
09-092-0333-0006 |
12. |
Սյունիք |
Մեղրի |
Վարդանիձոր |
09-092-0421-0001 |
13. |
Սյունիք |
Մեղրի |
Գուդեմնիս |
09-029-0222-0008 |
14. |
Սյունիք |
Մեղրի |
Գուդեմնիս |
09-029-0221-0001 |
15. |
Սյունիք |
Մեղրի |
Գուդեմնիս |
09-029-0221-0004 |
16. |
Սյունիք |
Մեղրի |
Գուդեմնիս |
09-029-0221-0005 |
17. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0111-0031 |
18. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0046-0004 |
19. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0046-0007 |
20. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0543-0001 |
21. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0046-0006 |
22. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0060-0006 |
23. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0533-0011 |
24. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0061-0002 |
25. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0538-0002 |
26. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0061-0004 |
27. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0061-0003 |
28. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0546-0003 |
29. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0063-0003 |
30. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0061-0009 |
31. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0063-0001 |
32. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0063-0002 |
33. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0542-0001 |
34. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0082-0002 |
35. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0082-0003 |
36. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0082-0005 |
37. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0082-0007 |
38. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0082-0008 |
39. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0082-0013 |
40. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0549-0001 |
41. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0088-0001 |
42. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0082-0014 |
43. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0082-0016 |
44. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0082-0017 |
45. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0548-0001 |
46. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0087-0013 |
47. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0551-0002 |
48. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0551-0001 |
49. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0551-0003 |
50. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0091-0001 |
51. |
Սյունիք |
Մեղրի |
Լեհվազ |
09-037-0090-0001 |
52. |
Սյունիք |
Մեղրի |
Մեղրի |
09-005-0079-0022 |
53. |
Սյունիք |
Մեղրի |
Մեղրի |
09-005-0709-0133 |
54. |
Սյունիք |
Մեղրի |
Մեղրի |
09-005-0709-0001 |
55. |
Սյունիք |
Մեղրի |
Մեղրի |
09-005-0709-0134 |
56. |
Սյունիք |
Մեղրի |
Մեղրի |
09-005-0709-0135 |
57. |
Սյունիք |
Մեղրի |
Մեղրի |
09-005-0074-0033 |
58. |
Սյունիք |
Մեղրի |
Մեղրի |
09-005-0753-0014 |
59. |
Սյունիք |
Մեղրի |
Մեղրի |
09-005-0753-0006 |
60. |
Սյունիք |
Մեղրի |
Մեղրի |
09-005-0751-0083 |
61. |
Սյունիք |
Մեղրի |
Մեղրի |
09-005-0930-0001 |
62. |
Սյունիք |
Մեղրի |
Մեղրի |
09-005-0709-0186 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1793-Ն որոշման |
ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցման
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1793-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 851-Ն որոշման |
ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցման
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2024 թվական: