ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4388-Ա |
«12» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «ԲաԺնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ հոդվածով և 84-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով.
1. Հաստատել «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հաշվապահական հաշվեկշռում հաշվառված, 2003թ. արտադրության, 181 LU 01 պետհամարանիշով ԳԱԶ-3110 մակնիշի տրանսպորտային միջոցի օտարման մեկնարկային գին սահմանելով 386.0 հազար դրամ՝ անկախ գնահատող «ՎԻ ԷՄ-ԱՐ ՓԻ» ՍՊԸ-ի կողմից գնահատված շուկայական արժեքը:
2. Հանձնարարել Ընկերության տնօրենին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կատարել օտարված տրանսպորտային միջոցներին վերաբերող համապատասխան փաստաթղթերի ձևակերպումները:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Ընկերության տնօրենի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |