ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2024 թվականի N 1688-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում և N 2 հավելվածում «նախնական (արհեստագործական)» բառերը փոխարինել «արհեստագործական» բառով.
2) որոշման N 1 հավելվածի՝
ա. 7-րդ կետի առաջին նախադասությունում «համապատասխան միավորներ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 67-րդ կետի համաձայն ընդունելության քննությունների համար սահմանված դրական միավոր» բառերով, իսկ «92-րդ կետի համաձայն կամ միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի գնահատականներով» բառերը փոխարինել «81-րդ կետի համաձայն» բառերով,
բ. 11-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ նախադասությունում «քաղաքացուն տրված ակադեմիական արձակուրդը և (կամ) առկա ուսուցման ձևը փոխելը» բառերը փոխարինել «առկա ուսուցման ձևը փոխելը կամ տրված տարկետման ժամկետի ընթացքում անկախ պատճառներից ուսումնառության ժամկետի փոփոխման հիմքերի (ակադեմիական արձակուրդ կամ ակադեմիական շարժունություն կամ կուրսի կրկնություն) առաջացումը» բառերով,
գ. 13-րդ կետի չորրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն կետում սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը չի կարող ծագել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
24.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|