Գլխավոր տեղեկություն
Համար
N 1543-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 30.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1543-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 ԵՎ 5508 10 100 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՉԲԱԺՆԵԾՐԱՐՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԿԱՐԻ ԹԵԼԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 22-ի N 39 որոշման 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0 ծածկագրին դասվող մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված սինթետիկ թելերից միջուկով կարի թելերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով՝ յուրաքանչյուր տարվա համար 38,1 տոննայից ոչ ավելի ծավալով.

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 180 0 ծածկագրին դասվող մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված սինթետիկ թելերից առանց միջուկի կարի թելերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով՝ յուրաքանչյուր տարվա համար 22,7 տոննայից ոչ ավելի ծավալով.

3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5508 10 100 0 ծածկագրին դասվող մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված սինթետիկ մանրաթելերից կարի թելերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով՝ յուրաքանչյուր տարվա համար 26 տոննայից ոչ ավելի ծավալով:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը լիազոր մարմին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 22-ի N 39 որոշման կիրարկման իմաստով:

3. Հաստատել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ծածկագրերին դասվող մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված առանձին տեսակի կարի թելերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

28.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1543-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՉԲԱԺՆԵԾՐԱՐՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԿԱՐԻ ԹԵԼԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն սակագնային արտոնության կիրառմամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ծածկագրերին դասվող մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված առանձին տեսակի կարի թելերի (այսուհետ՝ ապրանք) ներմուծման ժամանակ ծագող հարաբերությունները:

2. Սույն որոշմամբ նախատեսված մաքսատուրքի սակագնային արտոնության կիրառման նպատակով հայտատուն ապրանքի ներմուծումից հետո Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում՝

1) մաքսային հայտարարագիր.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմնի) կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացություն:

3. Ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառմամբ բացթողումը թույլատրվում է՝ հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից տրամադրված եզրակացությունը։

4. Եզրակացություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե սույն որոշմամբ սահմանված սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծվող (ներմուծված) ապրանքների նախատեսված քանակը սպառվել է։

5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն 2024-2025 թվականների ընթացքում, ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը, լիազոր մարմնին է ներկայացնում Հայաստանի Հանրապետություն սույն որոշմամբ նախատեսված արտոնության կիրառմամբ ներմուծված ապրանքների մասին տեղեկատվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

30.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան