ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2012 թվականի N 1152-Ն
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 12.09.24 N 1446-Ն)
1. Հաստատել`
1) մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
(2-րդ կետը փոփ. 20.12.12 N 1604-Ն, 18.04.13 N 382-Ն, 31.10.13 N 1224-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 18 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականիօգոստոսի 30-ի N 1152-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու կարգի, ժամկետների, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) կողմից լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին», «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
(3-րդ կետը փոփ. 12.09.24 N 1446-Ն)
4. Լիցենզիան տրամադրվում է լիցենզավորող մարմնի կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
(4-րդ կետը փոփ. 19.05.16 N 507-Ն)
5. Լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձինք:
6. (կետն ուժը կորցրել է 06.02.14 N 103-Ն)
7. Լիցենզիա ստանալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
8. Լիցենզիան տրվում է անժամկետ:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
9. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`
1) հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի N 1152-Ն որոշման N 2 հավելվածի.
2) (ենթակետն ուժը կորցրել է 06.02.14 N 103-Ն)
3) պահնորդի և (կամ) թիկնապահի՝ համապատասխան որակավորման ստուգումը հավաստող փաստաթղթի, ինչպես նաև այդ անձանց անձնագրերի պատճենները:
(9-րդ կետը փոփ. 06.02.14 N 103-Ն, 22.11.18 N 1330-Ն)
10. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով:
11. Լիցենզիա ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
12. Որակավորված մասնագետների փոփոխության դեպքում լիցենզավորված անձը 10-օրյա ժամկետում տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին՝ ներկայացնելով նաև սույն կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված համապատասխան փաստաթղթերը, ինչպես նաև սույն կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները:
(12-րդ կետը լրաց. 22.11.18 N 1330-Ն)
III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
(բաժինն ուժը կորցրել է 23.10.13 N 1149-Ն)
(հավելվածը փոփ. 23.10.13 N 1149-Ն, 06.02.14 N 103-Ն, 19.05.16 N 507-Ն, փոփ., լրաց. 22.11.18 N 1330-Ն, փոփ. 12.09.24 N 1446-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականիօգոստոսի 30-ի N 1152-Ն որոշման |
________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
___________________________________________________________
(գտնվելու և գործունեության իրականացման վայրերի հասցեն, հեռախոսահամարը)
_________________________________________________
(պետական գրանցման համարը)
Հ Ա Յ Տ
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ ինձ տալ մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիա: Լիցենզավորման պայմաններին և պահանջներին ծանոթացել եմ, պարտավորվում եմ պահպանել դրանք:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝
1) պահնորդի և (կամ) թիկնապահի՝ համապատասխան պատրաստություն (որակավորում) անցնելը հավաստող փաստաթղթերի, ինչպես նաև այդ անձանց անձնագրերի պատճենները.
2) ____________________:
Հայտատու _____________ ______________________ _____________________
(պաշտոնը) | (ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
______ _______________ 20 թ.
(հավելվածը խմբ. 06.02.14 N 103-Ն, փոփ. 19.05.16 N 507-Ն, 12.09.24 N 1446-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականիօգոստոսի 30-ի N 1152-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 12.09.24 N 1446-Ն)
Սերիա - ՄՊԳ
|
N ___________ |
Իրավաբանական անձի անվանումը |
______________________________________________ |
______________________________________________ | |
______________________________________________
| |
Գտնվելու վայրը (հասցեն) |
______________________________________________ |
______________________________________________ | |
______________________________________________
| |
Գործողության ժամկետը |
______________________________________________ |
ՀՀ ներքին գործերի նախարար
|
___________________________ (ստորագրությունը)
|
______________________________ (անունը, ազգանունը)
|
Կ. Տ. |
____ _________________ 20 թ. |
(հավելվածը խմբ. 12.09.24 N 1446-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|