Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 34
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.04.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2016 թվականի

թիվ 34

քաղ. Մոսկվա

 

ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետին և Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելվածի հավելված) 8-րդ, 20-րդ, 23-րդ և 25-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց՝

1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 14.11.23 թիվ 165)

2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 14.11.23 թիվ 165)

3. Ուժը կորցրած ճանաչել՝

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ Մաքսային միության ոչ սակագնային կարգավորման միասնական համակարգի գործունեության ապահովման մասին» թիվ 168 որոշման 5-րդ և 8-րդ կետերը, ինչպես նաև դրա թիվ 2 և 5 հավելվածները,

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի «Լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման կարգի վերաբերյալ հիմնադրույթի հաստատման մասին» թիվ 488 որոշումը:

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի ապրիլի 19-ի

թիվ 34 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման
 (կարգն ուժը կորցրել է ԵՏՀԿ 14.11.23 թիվ 165)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի ապրիլի 19-ի

թիվ 34 որոշմամբ

 

ՁԵՎ

ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի կատարման վերաբերյալ տեղեկանքի
 (ձևն ուժը կորցրել է ԵՏՀԿ 14.11.23 թիվ 165)

 


 

ՀԱՎԵԼՎԱԾ

 Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի ապրիլի 19-ի

թիվ 34 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման համար լիցենզիա ստանալու հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին հրահանգում կատարվող
 (հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 14.11.23 թիվ 165)

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Ապրանքների առանձին տեսակների

արտահանման և (կամ) ներմուծման

համար լիցենզիա ստանալու հայտի

ձևակերպման և այդպիսի լիցենզիայի

ձևակերպման մասին հրահանգի

 

ԿԱՐԳ

 

ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի համարի առաջին երեք նիշերի ձևավորման

 

Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի համարի առաջին երեք նիշերի ձևավորումը (սյունակ 1 «Լիցենզիա») կատարվում է հետևյալ կերպ:

Լիցենզիայի համարի առաջին և երկրորդ նիշերը որոշվում են այն ապրանքների միասնական ցանկի բաժինների համարներին համապատասխան, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակվող ոչ սակագնային կարգավորման միջոցները, իսկ նշված միասնական ցանկում ապրանքի բացակայության դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16 թիվ 134 որոշմամբ հաստատված այն Ապրանքների միասնական ցանկի բաժնի համարին համապատասխան, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ՝ աղյուսակի համաձայն.

 

Բաժնի համարը

Լիցենզիայի համարի առաջին և երկրորդ նիշերը

Բաժնի անվանումը

2.1.

01

Օզոնաքայքայիչ նյութեր

2.2

02

Բույսերի պաշտպանության միջոցներ (թունաքիմիկատներ)

2.3

03

Վտանգավոր թափոններ

2.4

04

Հանքաբանական և հնէաբանական հավաքածուներ և հավաքածուներ կազմելու առարկաներ, բրածո կենդանիների ոսկորներ

2.6.

06

Կենդանի վայրի կենդանիներ, առանձին վայրի բույսերի ու վայրի դեղահումք

2.8

08

Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող կենդանի վայրի կենդանիների և վայրի բույսերի տեսակներ, որոնք ներառված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարմիր գրքերում

2.10

10

Թանկարժեք մետաղներ, թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ

2.11

11

Հանքային հումքի տեսակներ

2.12

12

Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ

2.13

13

Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի պրեկուրսորներ չհանդիսացող թունավոր նյութեր

2.16

16

Ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) քաղաքացիական նշանակության բարձր հաճախականության սարքավորումներ, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող

2.17

17

Տեղեկությունները գաղտնի ստանալու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ

2.19

19

Ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցներ

2.20

20

Մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի բնօրինակներ

2.21

21

Մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյուն և դրա բաղադրիչները, մարդու կենսաբանական նյութերի նմուշներ

2.23

23

Տեղեկություններ ընդերքի մասին` ըստ վառելիքաէներգետիկ և հանքային հումքի շրջանների ու հանքավայրերի

2.24

24

Ապրանքներ, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար սահմանված են քանակական սահմանափակումներ

2.25

25

Ապրանքներ, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար սահմանված է թույլատրական կարգ

2.26

26

Ապրանքներ, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար սահմանված է բացառիկ իրավունք

2.27

27

Գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակներ, որոնց վերաբերյալ ընդունվել է սակագնային քվոտա սահմանելու և լիցենզիա տրամադրելու մասին որոշում

2.28

28

Ապրանքներ, որոնց նկատմամբ Մաքսային միության անդամ պետությունները կիրառում են սահմանափակումներ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու ժամանակ ընդունած պարտավորություններին համապատասխան

2.29

29

Ապրանքներ, որոնց նկատմամբ Մաքսային միության անդամ պետությունները կիրառում են ներմուծման լիցենզավորում՝ ներմուծման քվոտայի՝ որպես հատուկ պաշտպանական միջոց սահմանելու մասին որոշումների հիման վրա

1.1

31

Օզոնաքայքայիչ նյութեր և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանք, որոնց ներմուծումը և արտահանումն արգելված է

1.2

32

Վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումն արգելված է

 

Լիցենզիայի համարի երրորդ նշանն ունի զրոյական արժեք կամ լիազորված մարմնի հայեցողությամբ օգտագործվում է «1»-ից մինչև «9»-ը արժեքներով՝ նշված միասնական ցանկի համապատասխան բաժնում ներառված ապրանքների լրացուցիչ դասակարգման նպատակներով:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: