Գլխավոր տեղեկություն
Համար
N 3283-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3283-Ա

«28» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, Հ.ԷՄԻՆԻ ՓՈՂՈՑ Հ.146/3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՍՄԻԿ ԱՐՄԵՆԱԿԻ ՕՀԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հասմիկ Արմենակի Օհանյանի (ծնված 01.01.1958թ.) դիմումները (20.06.2022թ. հ.Դ-37313-22, 02.12.2022թ. հ.Դ-114946-22, 12.09.2022թ. հ.Դ-75713-22, 13.04.2023թ. հ.Դ-44262-23, 22.03.2024թ. հ.Դ-38720-24)։ Երևան, Արաբկիր վարչական շրջան, Հ.Էմինի փողոց հ.146/3 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 439.77քմ, որից 336.77քմ (որից 172.37քմ ընդհանուր բաժնային սեփականություն է) մակերեսով հողամասը Հասմիկ Արմենակի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական հ.22032016-01-0177 տրված 22.03.2016թ.):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 27.02.2023թ. հ.ԱՏ-27022023-01-1026, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 29.01.2024թ. հ.197 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.05.2024թ. հ.20-Ել-Դ-37313-22 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Արաբկիր վարչական շրջան, Հ.Էմինի փողոց հ.146/3 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևան, Արաբկիր վարչական շրջան, Հ.Էմինի փողոց հ.146/3 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Հասմիկ Արմենակի Օհանյանի սեփականության իրավունքը` բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 336.77քմ (որից 172.37քմ ընդհանուր բաժնային սեփականություն է) մակերեսով հողամասին կից 103.0քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 103.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. ք.Երևան, Արաբկիր վարչական շրջան, Հ.Էմինի փողոց հ.146/3 հասցեում գտնվող 439.77քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

 

Տ. Ավինյան