ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3270-Ա |
«27» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի 27.08.2024թ. հ. 3270-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Արա Նազարյան |
Մասիս-Ա այգետարածք, հ.18 |
հողամաս |
Արա Նազարյանին հատկացված, Մասիս-Ա այգետարածքի 525.0քմ մակերեսով հ.18 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 02.08.2024թ. հ.Հ-8239 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նուբարաշեն «Մասիս-Ա» այգեգործական տարածք, հ.18 |
01103GWZH5QE |
|
2 |
Սիրանուշ Հովսեփյան /լիազորված անձ/ Աշոտ Ղազարյան |
Այգեձորի փողոց, հ.74 շենք |
ձեղնահարկ |
Աշոտ Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող, Այգեձորի փողոցի հ.74 շենքում գտնվող ձեղնահարկին /սեփ. վկ. հ.1691297/ տրամադրել հասցե՝ Այգեձորի փողոց, հ.74 շենք, հ.26/1 |
01033QDRLAKD |
|
3 |
Դավիթ Մելքոնյան /լիազորված անձ/ Գագիկ Քարտաշյան |
Եղիազարյան փողոց, հ.46 |
հողամաս |
Գագիկ Քարտաշյանին սեփականության իրավունքով պատկանող, Եղիազարյան փողոցի հ.46 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.12032024-01-0019, ընդհ. բաժն. 18.0քմ, 30.9քմ և 17.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 63.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Թ. Եղիազարյան փողոց, հ.46/3 |
01013VU5XQ4Z |
|
4 |
Դավիթ Մելքոնյան /լիազորված անձ/ Գագիկ Քարտաշյան |
Եղիազարյան փողոց, հ.46 |
հողամաս |
Գագիկ Քարտաշյանին սեփականության իրավունքով պատկանող, Եղիազարյան փողոցի հ.46 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.12032024-01-0019, ընդհ. բաժն. 18.0քմ, 30.9քմ և 17.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 127.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Թ. Եղիազարյան փողոց, հ.46/4 |
01013YFRACEY |
|
5 |
Ժուլետա Ասատրյան |
Ա. Չեխովի փողոց, 1-ին նրբանցք, հ.13 |
բնակելի տուն |
Անշարժ գույքի բաժանման 14.08.2024թ. հ.5981 պայմանագրով Ժուլետա Ասատրյանին անցած՝ Ա. Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի հ.13 հասցեում գտնվող 28.1քմ մակերեսով բնակելի տանը /հող 36.45քմ, ընդ բաժն.97.4քմ/ տրամադրել հասցե՝ Ա. Չեխովի փողոց, 1-ին նրբանցք, հ.13/1 |
01113YPEDPMC |
|
6 |
Արթուր Վերմիշյան |
Զ. Անդրանիկի փողոց, հ.38 շենք, հ.2 |
բնակարան |
Արթուր Վերմիշյանին սեփականության իրավունքով պատկանող, Զ. Անդրանիկի փողոցի հ.38 շենքի հ.2 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.31072024-01-0112, ընդհ. բաժն. 4.16քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 25.15քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Զ. Անդրանիկի փողոց, հ.38 շենք, բն.2/1 |
01073VPV2S9D |
|
7 |
Արթուր Վերմիշյան |
Զ. Անդրանիկի փողոց, հ.38 շենք, հ.2 |
բնակարան |
Արթուր Վերմիշյանին սեփականության իրավունքով պատկանող, Զ. Անդրանիկի փողոցի հ.38 շենքի հ.2 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.31072024-01-0112, ընդհ. բաժն. 4.16քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 20.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Զ. Անդրանիկի փողոց, հ.38 շենք, բն.2/2 |
01073AASS5HG |
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ |
Տ. Ավինյան |