ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 846-Ա
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2024 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (քաղաք Չիկագո)՝ Չիկագոյի համալսարանի իրավունքի դպրոցում որպես հրավիրյալ հետազոտող «Կառուցելով ինստիտուցիոնալ դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու և ելույթներով հանդես գալու նպատակով:
2. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |