Գլխավոր տեղեկություն
Համար
N 1258-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2024-14.12.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2024 թվականի N 1258-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում՝ փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-22/41 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած՝ «ԷԼ–ԳԱ–ՄԱՆ» ՍՊԸ-ին տրամադրել 3,770․98 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

2) 2022 թվականի սեպտեմբերի 26-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-22/44 հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած՝ «ԳՐԻՀՈՎ ԳԵՈ» ՍՊԸ-ին տրամադրել 50․0 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

3) 2022 թվականի հոկտեմբերի 5-ի N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-22/78 հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած՝ «Թ․Ա․Հ․Գ․ ԳՐԻԳ» ՍՊԸ-ին տրամադրել 90․6 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

4) դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա՝

ա․ 25,790.4 հազ. դրամ գումարը հատկացնել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որից՝

– 10,800.0 հազ. դրամը՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք Հայոց արքաների դամբարանի և հնավայրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար,

– 5,400․0 հազ. դրամը՝ ՀՀ Արարատի մարզի Տափի բերդի պարիսպներին կից օժանդակ շինությունների վերականգնման, ավտոկայանատեղի կառուցման գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար,

– 3,600․0 հազ. դրամը՝ ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղի դղյակի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար,

– 5,990․4 հազ. դրամը՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Սմբատաբերդի պարիսպների վթարային հատվածների և կից կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար,

բ․ 13,996.8 հազ. դրամ գումարը հատկացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին` ՀՀ Սյունիքի մարզի Բաղաբերդ ամրոցի ամրակայման, նորոգման, վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար.

գ․ 2,157.4 հազ. դրամ գումարը հատկացնել «Երևանի Ս. Խանզադյանի անվան հ. 184 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի համար կառուցված նոր մարզադահլիճի մասնաշենքի գազատարի կառուցման (գազասպառման համակարգի՝ գազամատակարարման ցանցին միացման) աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար։

3․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝

1) «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված շենքի հիմնանորոգման նպատակով՝

ա․ կատարել ծավալների ավելացում՝ փոփոխություն կատարելով 2023 թվականի նոյեմբերի 14-ին «Էլդոգար» ՍՊԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-23/7 պայմանագրում պայմանագրի գնի 11.92 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները,

բ․ կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություն կատարելով 2023 թվականի նոյեմբերի 14-ին «Էլդոգար» ՍՊԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-23/7 պայմանագրում պայմանագրի գնի 21.04 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները․

2) «Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ.12 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կաթսայատան վերազինման նպատակով՝ կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություն կատարելով 2023 թվականի դեկտեմբերի 20-ին «Վահագն Շին» ՍՊԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆՀՄԱԱՇՁԲ-23/6 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի 2–րդ նախադասության պահանջները։

4․ Թույլատրել «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ–ին՝ մարզադահլիճի ջեռուցման իրականացման և մասնակի նորոգման նպատակով՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14–ի N 2202-Ն որոշմամբ հատկացված գումարի շրջանակներում կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություն կատարելով 2024 թվականի հունվարի 18-ին «ԱՐՏ ՕՖ ՇԻՆ» ՍՊԸ-ի և «ԱՐՍԳՈՇԻՆ» ՍՊԸ–ի կոնսորցիումի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ԳՄԲՎԴ-ԳՀԱՇՁԲ-24/01 պայմանագրում պայմանագրի գնի 36.41 %-ի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14–ի N 2202-Ն որոշմամբ հատկացված գումարի շրջանակներում կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություն կատարելով 2024 թվականի հունվարի 18-ին «ԱՐՏ ՕՖ ՇԻՆ» ՍՊԸ-ի և «ԱՐՍԳՈՇԻՆ» ՍՊԸ–ի կոնսորցիումի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ԳՄԲՎԴ-ԳՀԱՇՁԲ-24/01 պայմանագրում պայմանագրի գնի 24.97 %-ի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

09.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 8-ի N 1258-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 8-ի N 1258-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 8-ի N 1258-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 8-ի N 1258-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 8-ի N 1258-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 8-ի N 1258-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 8-ի N 1258-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 8-ի N 1258-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 8-ի N 1258-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2024 թվական: