ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2009 թվականի N 24-Ն
ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ընդհանուր ստաժի հաշվարկման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 13 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 24-Ն որոշման |
ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող` ոստիկանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, հարկային, մաքսային մարմինների (մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով), քրեակատարողական ծառայության (միայն քրեակատարողական հիմնարկներում) պաշտոնատար անձանց` կազմակերպված հանցավոր խմբերում հատուկ առաջադրանքներ կատարելու, ինչպես նաև հաստիքային գաղտնի աշխատողների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածն արտոնյալ հաշվարկով մտնում է օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնում ծառայության ընդհանուր ստաժի մեջ:
(1-ին կետը լրաց. 25.07.24 N 1151-Ն)
2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ժամանակահատվածից արտոնյալ պայմաններով հաշվարկվում են հետևյալ տեսակները`
1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց կազմակերպված հանցավոր խմբերում հատուկ առաջադրանքներ կատարելու ժամանակահատվածը` մեկ օրվա ծառայությունը երկու օր հաշվելու պայմանով.
2) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի հաստիքային գաղտնի աշխատողների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածը` մեկ օրվա ծառայությունը մեկ և կես օր հաշվելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքային ստաժի հաշվարկման մեկ այլ արտոնությունից օգտվելու դեպքում աշխատանքային ստաժը հաշվարկվում է ոչ ավելի, քան առավելագույնը` մեկ օրվա ծառայությունը երկու օր հաշվելու պայմանով:
4. Ծառայության ժամանակահատվածի արտոնյալ հաշվարկին վերաբերող փաստաթուղթը տրվում է համապատասխան մարմնի իրավասու անձի կողմից:
(հավելվածը լրաց. 25.07.24 N 1151-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |