Գլխավոր տեղեկություն
Համար
N 587
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.04.1998-13.07.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.25/29
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.1998

040.0587.16.12.97

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
16 դեկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 1997 թվականի N 587
քաղ. Երևան

 

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՏԻՐԱԶՈՒՐԿ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ օրենքով նախատեսված կարգով բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքներն իրավասու պետական մարմինների կողմից հանձնվում են.

ա) դրամը և արտարժույթը դրանցով արտահայտված վճարման փաստաթղթերը (չեկեր, ակրեդիտիվներ, վճարման քարտեր և այլն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքներ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հաշվեգրելու նպատակով.

բ) արժեթղթերը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը` իրացնելու և իրացումից ստացված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հաշվեգրելու նպատակով (պետական արժեթղթերի դեպքում` դրանց մարման կամ իրացման նպատակով).

գ) թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, դրանցից պատրաստված առարկաները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինելու համար.

դ) մշակութային արժեքները` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչություն, որն ապահովում է այդ արժեքների պահպանությունն ու փորձաքննությունը:

Նշված վարչությունը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության քննարկմանն է ներկայացնում բռնագրավված մշակութային արժեքները հանրապետության պետական թանգարաններին, արխիվներին ու գրադարաններին մշտական պահպանության տալու կամ համապատասխան այլ կազմակերպություններին հանձնելու հարցը: Թանգարաններին, արխիվներին, գրադարաններին և այլ պետական պահոցներին մշտական պաշտպանության չտրված կամ համապատասխան այլ կազմակերպություններին չհանձնված մշակութային արժեքները հանձնվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` սահմանված կարգով իրացնելու համար.

ե) անշարժ և շարժական այլ գույքը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` իրացնելու և իրացումից ստացված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հաշվեգրելու նպատակով:

2. Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների իրացումից ստացված գումարները հաշվեգրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Բռնագրավված, տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական արժեքների իրացման աշխատանքների կազմակերպման համար իրացումից ստացված հասույթից անհրաժեշտ ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

(2-րդ կետը լրաց. 09.03.98 N 165)

3. Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների հաշվառման, օգտագործման, հանձնման աշխատանքների կազմակերպումը և դրա նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել հրահանգ բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների հաշվառման, գնահատման, իրացման և ոչնչացման կարգի մասին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 21-ի «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ և քննչական ստորաբաժանումներին դատարանի դատավճիռներով գույքի բռնագրավումից և իրացումից ստացած միջոցներից նպատակային հատկացումներ կատարելու մասին» N 592 որոշման 7-րդ կետը «և այլ գույքի ձեռքբերման համար» բառերից հետո լրացնել «վերջիններիս հատկացվելիք բյուջետային ֆինանսավորման հաշվին» բառերով:

6. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգական իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների օգտագործման մասին» N 585 որոշման 1-3-րդ կետերը.

բ) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պահուստային ֆոնդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 282 որոշմամբ հաստատված կանոնադրության 4-րդ կետի «բ» ենթակետը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 19-ի «Բռնագրավված մշակութային արժեքների իրացումից գոյացած միջոցների բաշխման և օգտագործման կարգի հաստատման մասին» N 85 որոշումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.08.1999, N 494 15.08.1999, N 587
25.06.1998, N 395 13.07.1998, N 587
09.03.1998, N 165 07.04.1998, N 587
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան