Գլխավոր տեղեկություն
Համար
N 160-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 01.07.2024
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

25 հունիսի 2024 թ.

N 160-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ. 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոց հ. 47 հասցեում օգտագործված բոլոր տեսակի յուղերի վերամշակման արտադրություն հիմնելու նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել անհամաձայնություն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

1) Համաձայն ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի հ․06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի սանիտարապաշտպանիչ գոտին I-III դասերի քիմիական արտադրությունների համար պետք է լինի 1000-ից 300 մետր, որը տվյալ դեպքում չի պահպանվում, քանի որ մոտակա բնակելի շինությունը գտնվում է 230 մետր հեռավորության վրա:

2) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոց հ. 47 հասցեում օգտագործված բոլոր տեսակի յուղերի վերամշակման արտադրություն հիմնելու նախատեսվող գործունեության վերաբերյալ 2024 մայիսի 17-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում օրենքով սահմանված կարգով տեղի է ունեցել առաջին հանրային լսումը: Համայնքի կողմից ապահովվել է համայնքի ներկայացուցչի մասնակցությունը: Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոց հ.47 հասցեում օգտագործված բոլոր տեսակի յուղերի վերամշակման արտադրություն հիմնելու նախատեսվող գործունեության վերաբերյալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմը ներկայացրել է բացասական կարծիք, նշելով որ՝ «Շիրակի փողոց հ. 47 հասցեում յուղերի վերամշակման արտադրություն հիմնելը գտնում եմ ոչ նպատակահարմար»: Մոտակա բնակելի շինությունների բնակիչները ևս բացասական դիրքորոշում ունեն տարածքում քիմիական արտադրություն հիմնելու գործընթացի վերաբերյալ։

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024 թ. հունիսի 25

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան