ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2024 թվականի |
թիվ 1 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 283 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի ստեղծման, «Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթում փոփոխություններ կատարելու և Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 283 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 3-5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
բ) նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Կոմիտեի կազմի մեջ յուրաքանչյուր հսկիչ մարմնից մտնում է 2 ներկայացուցիչ՝ այդ մարմինների կամ դրանց կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և ղեկավարների տեղակալների մակարդակով (այսուհետ՝ Կոմիտեի անդամներ)։
Կոմիտեի կազմը ձևավորելու համար Հանձնաժողովի կոլեգիան դիմում է անդամ պետություններին՝ Կոմիտեի անդամների թեկնածությունների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու խնդրանքով:
Անդամ պետությունների առաջարկներով Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել գործարար համայնքի ներկայացուցիչներ (յուրաքանչյուր անդամ պետությունից` 2 ներկայացուցչից ոչ ավելի), գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ:
Անդամ պետությունները Հանձնաժողովի կոլեգիային ժամանակին տեղեկացնում են Կոմիտեի անդամների փոխարինման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ներկայացնում առաջարկներ՝ դրա կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Կոմիտեի կազմը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:».
գ) նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործադիր իշխանության այն մարմինների ցանկում, որոնց լիազորված ներկայացուցիչներն ընդգրկվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում՝
III բաժնի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն։».
IV բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«IV. Ղրղզստանի Հանրապետությունից՝
1. Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարություն։
2. Ղրղզստանի Հանրապետության ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության նախարարություն։
3. Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և կոմունիկացիաների նախարարություն:
4. Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարություն:
5. Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայություն։
6. Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայություն:
7. Ղրղզստանի Հանրապետության ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության նախարարությանն առընթեր անասնաբուժական ծառայություն։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|