ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 520-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ մասի 2-րդ կետի, 21-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Կադաստրի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 749-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին ենթակետով.
«16.1) կոմիտեի կողմից իրականացվող գործառույթների և ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվությունների և պարզաբանումների տրամադրում.».
2) հավելվածով սահմանված Կադաստրի կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`
ա. ստեղծել «Շիրակի խորհրդատվական կենտրոն», «Լոռու խորհրդատվական կենտրոն», «Սյունիքի խորհրդատվական կենտրոն» կառուցվածքային ստորաբաժանումներ,
բ. Լոռու մարզային ստորաբաժանումը միացնել անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը,
գ. «Ճամբարակ», «Բերդ», «Նոյեմբերյան» սպասարկման գրասենյակների գործունեությունը դադարեցնել,
դ. Սյունիքի մարզային ստորաբաժանումը միացնել անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը,
ե. «Ստեփանավան», «Սպիտակ», «Վանաձոր», «Ալավերդի» սպասարկման գրասենյակները միացնել «Լոռու խորհրդատվական կենտրոն» անվանումով կառուցվածքային ստորաբաժանմանը,
զ. «Կապան» սպասարկման գրասենյակը միացնել «Սյունիքի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը,
է. «Գյումրի» և «Արթիկ» սպասարկման գրասենյակները միացնել «Շիրակի խորհրդատվական կենտրոն» կառուցվածքային ստորաբաժանմանը,
ը. Շիրակի մարզային ստորաբաժանումը միացնել անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը:
2. Սահմանել, որ «Շիրակի խորհրդատվական կենտրոն», «Լոռու խորհրդատվական կենտրոն», «Սյունիքի խորհրդատվական կենտրոն» կառուցվածքային ստորաբաժանումները գործում են բաժնի կարգավիճակով:
3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել հավելվածի 25-րդ կետի 8-րդ ենթակետի «բ» պարբերությունը։
4. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերության կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել հավելվածի 25-րդ կետի 8-րդ ենթակետի «գ» պարբերությունը։
5. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ը» պարբերության կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել հավելվածի 25-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» պարբերությունը։
6. Հավելվածի 26-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 9-րդ ենթակետում՝
ա․ «ե» պարբերությունից «Ճամբարակ» և «թ» պարբերությունից «Բերդ», «Նոյեմբերյան» բառերը հանել,
բ․ ուժը կորցրած ճանաչել «է» պարբերությունը,
գ. ուժը կորցրած ճանաչել «ը» պարբերությունը,
դ. «ժա» պարբերությունից «Կապան» բառը հանել.
2) 11-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով.
«12) Խորհրդատվական կենտրոններ՝
ա. «Շիրակի խորհրդատվական կենտրոն»,
բ. «Լոռու խորհրդատվական կենտրոն»,
գ. «Սյունիքի խորհրդատվական կենտրոն»:»:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հինգ ամիս հետո՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ», «ե», «զ», «է» պարբերությունների, 4-րդ կետի, 6-րդ կետի 1-ին ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումը հրապարակվելուց ութ ամիս հետո, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ը» պարբերության և 5-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումը հրապարակվելուց մեկ տարի հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|