ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 355-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 477-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) նպատակով հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 477-Լ որոշմամբ սահմանված հավելվածում (այսուհետ նաև՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողները ենթակա են պարտադիր հատուկ ուսուցման ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ։ Հատուկ ուսուցում անցնելուց հետո ծառայողը կրկին կարող է հատուկ ուսուցում անցնել առնվազն 20 ամիս հետո։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
27.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|