ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2024 թվականի ք. Երևան |
թիվ 41-Ա |
«ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 355 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2024 թվականի մայիսի 6-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել 2024 թվականի հունվարի 11-ին տրամադրված ԿՀ N 355 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
2024 թ. մայիսի 8 ք. Երևան |