Գլխավոր տեղեկություն
Համար
N 1308-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.03/62(728) Հոդ.1334
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2009 թվականի N 1308-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՅԴ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 12.1-ին հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի հավաստագրի օրինակելի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

6) ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և դրա առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա ստանալու հայտի ձևը` համաձայն N 6 հավելվածի.

7) ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման շրջանակներում ապրանքների մատակարարման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության, ինչպես նաև ներմուծված ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործման հաշվետվությունների ձևերը` համաձայն N 7 հավելվածի.

8) ռազմական նշանակության արտադրանքի (ներմուծում, արտահանում), (տարանցիկ փոխադրում), (առևտրի միջնորդական գործունեություն) լիցենզիայի ձևը` համաձայն N 8 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ցանկի «ԱՏԳ ԱԱ ծածկագիր» սյունակում նշված ծածկագրերի մասով սույն որոշման դրույթները տարածվում են միայն այն ապրանքների վրա, որոնք նկարագրված են ցանկի «Ռազմական նշանակության արտադրանքի անվանումը և նկարագիրը» սյունակում:

(2-րդ կետը խմբ. 27.10.22 N 1672-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. նոյեմբերի 25

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳԱԱ ԾԱԾԿԱԳԻՐ

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

ՌՆ 1.

9301

9302 00 000 0

9303 20

9303 90 000 0

9013 10 000 0

9305 91 000 0

Հարթափող զենքեր, որոնց տրամաչափը չի գերազանցում 20 մմ, այլ հրացաններ և ավտոմատ զենքեր 12.7 մմ տրամաչափով (տրամաչափը` 0.50 դյույմ) կամ ավելի պակաս և հավելյալ հարմարանքներ, ինչպես նշված է ստորև, և ներառյալ հատուկ նախագծված բաղադրամասերը.

 

Նկարագիր. ՌՆ 1 կետը չի վերաբերում հետևյալին՝

 

a.հրաձգային զենքեր, որոնք հատուկ նախագծված են ուսումնական զինամթերքի օգտագործման համար և որոնք չեն կարող հրաձգել այլ զինամթերք,

b. հրաձգային զենքեր՝ հատուկ նախագծված՝ կապակցված արկի արձակման համար, որոնք չունեն բարձր պայթուցիկության լիցք կամ հաղորդակցման կապ և կարող են թռչել ոչ ավելի, քան 500 մետր,

c.զենքեր, որոնք օգտագործում են ոչ կենտրոնից հարված ստացող փամփուշտներով զինամթերք և ոչ լրիվ ավտոմատ տեսակի հրաձգող զենքեր,

d. ապաակտիվացված հրաձգային զենք:

 

Տեխնիկական նկարագիր․

ՌՆ1. կետի Նկարագիր d.-ի նպատակների համար «ապաակտիվացված հրաձգային զենքը» այն հրաձգային զենքն է, որը Վասենաարյան համաձայնագրի անդամ պետության ազգային օրենսդրությամբ սահմանված գործընթացների արդյունքում չի կարող արձակել որևէ զինամթերք։ Այդ գործընթացները անդառնալիորեն փոփոխում են հրաձգային զենքի հիմնական տարրերը: Համաձայն ազգային օրենքների և կանոնակարգերի՝ հրաձգային

զենքի ապաակտիվացումը կարող է հաստատվել իրավասու մարմնի

կողմից տրված վկայականով և կարող է դրոշմակնիքով մակնշվել հրաձգային զենքի հիմնական մասի վրա:

 

a. Ինքնաձիգներ և համակցային ատրճանակներ, ատրճանակներ, գնդացիրներ, ատրճանակ-գնդացիրներ և համազարկային հրազեններ,

 

Նկարագիր․ ՌՆ 1. a. կետը չի վերաբերում հետևյալին.

a.ինքնաձիգներ և համակցային ատրճանակներ, որոնք արտադրվել են մինչև 1938 թ.,

b. ինքնաձիգների և համակցային ատրճանակների վերարտադրություններ, որոնց բնօրինակները արտադրված են եղել մինչև 1890 թ.,

c. ատրճանակներ, համազարկային հրազեններ և գնդացիրներ, որոնք արտադրված են եղել մինչև 1890 թ., և դրանց վերարտադրությունները,

d. ինքնաձիգներ կամ ատրճանակներ, որոնք հատուկ նախագծված են կոմպրեսավորված օդի կամ ածխաթթու գազի միջոցով իներտ մանրագնդակներ արձակելու համար,

e.ատրճանակներ, որոնք հատուկ նախագծված են հետևյալից ցանկացածի համար․

1. տնային կենդանիների կյանքի զրկման, կամ

2. կենդանիների անզգայացման,

 

b. Հարթափող զենքեր, ինչպես նշված է ստորև.

1. Հարթափող զենքեր, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար,

2. Այլ հարթափող զենքեր, ինչպես նշված է ստորև.

a. լրիվ ավտոմատ տեսակի զենքեր,

b. կիսաավտոմատ կամ պոմպային մղումով աշխատող զենքեր,

 

Նկարագիր․ ՌՆ 1. b.2․ ենթակետը չի վերաբերում այն զենքերին, որոնք հատուկ նախագծված են արձակելու իներտ մանրագնդակներ՝ կոմպրեսավորված օդի կամ ածխաթթու գազի միջոցով:

 

Նկարագիր. ՌՆ 1. b. կետը չի վերաբերում հետևյալին՝

a.հարթափող զենքեր, որոնք արտադրվել են մինչև 1938 թվականը,

b. հարթափող զենքերի վերարտադրություններ, որոնց բնօրինակներն արտադրված են եղել մինչև 1890 թվականը,

c. հարթափող զենքեր, որոնք օգտագործվում են որսորդական կամ սպորտային նպատակներով: Այս զենքերը չպետք է հատուկ նախագծված լինեն ռազմական նշանակության օգտագործման համար կամ լինեն լրիվ ավտոմատ հրաձգային տեսակի,

d. Նշվածների համար հատուկ նախագծված հարթափող զենքեր՝

1. տնային կենդանիների կյանքի զրկման

2. կենդանիների անզգայացման,

3. սեյսմիկ թեստավորման,

4. արդյունաբերական փամփուշտների արձակման կամ՝

5. խաթարող ինքնաշեն պայթուցիկ սարքեր:

 

Հատուկ նկարագիր․ Խաթարող ապրանքատեսակների համար տե՛ս ՌՆ4․ կետը և Երկակի նշանակության ապրանքների ցանկի 1A006 կետը:

 

c. Առանց պարկուճի զինամթերք օգտագործող զենքեր,

 

d. ՌՆ 1. a., ՌՆ 1. b. կամ ՌՆ 1. c կետերում հատկանշված զենքերի համար հավելյալ հարմարանքներ, մասնավորապես.

1. փամփուշտների կցվող և անջատվող պահունակներ,

2. ձայնախլացուցիչներ և փողի արգելակիչ հավասարակշռիչ,

3. «հրազենին (զենքին) ամրակցվող մասեր»,

Տեխնիկական նկարագիր

ՌՆ1.d.3. կետի նպատակների համար «հրազենին (զենքին) ամրակցվող մաս»-ը հարմարանք է, որը նախատեսված է հրազենը (զենքը ) զրահատեխնիկայի, «ինքնաթիռի», նավի կամ կառույցի վրա ամրակցելու համար:

4. ցոլքի մեղմիչներ,

5. հրազենի (զենքի) օպտիկական նշանոցներ՝ պատկերի էլեկտրոնային մշակմամբ,

6. հրազենի (զենքի) օպտիկական նշանոցներ՝ հատուկ նախագծված ռազ-

մական նշանակության օգտագործման համար:

ՌՆ 2.

9301

9301 20 000 0

9301 90 000

9305

9306

9013 10 000 0

Հարթափող զենքեր, որոնց տրամաչափը 20 մմ է կամ գերազանցում է, այլ զենքեր և կամ սպառազինություն՝ 12.7 մմ-ից մեծ տրամաչափով (տրամաչափը`

0.50 դյույմ), հեռանետող զենքեր, որոնք հատուկ նախագծված կամ ձևափոխված են ռազմական նշանակության օգտագործման համար և հավելյալ հարմարանքներ, ինչպես նշված է ստորև, և դրանց հատուկ նախագծված բաղադրամասերը.

 

a. թնդանոթներ, գաուբիցաներ, հրանոթներ, ականանետներ, հակատանկային զենքեր, նռնականետներ, ռազմական հրացրիչներ, ինքնաձիգեր, հետհարված չառաջացնող ինքնաձիգեր և հարթափող զենքեր,

 

Նկարագիր 1. ՌՆ 2․ a. կետը ներառում է ինժեկտորներ, չափիչ սարքեր, պահոցային տարաներ և այլ բաղադրամասեր, որոնք հատուկ նախագծված են հեղուկ հրաձգային լիցքերի հետ օգտագործվելու համար` նախատեսված ՌՆ 2 .a կետում հատկանշված ցանկացած սարքավորման համար:

Նկարագիր 2. ՌՆ 2․a. կետը չի վերաբերում ստորև հատկանշված զենքերին.

a. ինքնաձիգներ, հարթափող զենքեր և համակցված հրազեններ, որոնք արտադրված են եղել մինչև 1938 թ.,

b. ինքնաձիգների, հարթափող զենքերի և համակցված հրազենների վերարտադրություններ, որոնց օրիգինալներն արտադրված են եղել մինչև 1890 թ.,

c. թնդանոթներ, գաուբիցաներ, հրանոթներ, ականանետներ, որոնք արտադրված են եղել մինչև 1890 թ.,

d. որսորդական կամ սպորտային նպատակներով օգտագործվող հարթափող զենքեր: Այս զենքերը չպետք է հատուկ նախագծված լինեն ռազմական նշանակության օգտագործման համար կամ լինեն լրիվ ավտոմատ հրաձգային տեսակի,

e. նշվածների համար հատուկ նախագծված հարթափող զենքեր`

1. տնային կենդանիների կյանքի զրկման,

2. կենդանիների անզգայացման,

3. սեյսմիկ թեստավորման,

4. արդյունաբերական փամփուշտների արձակման կամ

5. խաթարող ինքնաշեն պայթուցիկ սարքեր,

Հատուկ նկարագիր․ Խաթարող ապրանքատեսակների համար տե՛ս ՌՆ4․ կետը և Երկակի նշանակության ապրանքների ցանկի 1A006 ենթակետը:

f. ձեռքի նռնականետներ՝ հատուկ նախագծված կապակցված արկի

արձակման համար, որոնք չունեն բարձր պայթուցիկության լիցք կամ հաղորդակցման կապ և կարող են թռչել ոչ ավելի, քան 500 մետր:

 

b. հեռանետող զենքեր, որոնք հատուկ նախագծված կամ ձևափոխված են ռազմական նշանակության օգտագործման համար, մասնավորապես.

1. ծուխ հեռանետող զենքերը,

2. գազ հեռանետող զենքերը,

3. պիրոտեխնիկա հեռանետող զենքերը:

Նկարագիր․ ՌՆ 2․b. կետը չի վերաբերում ազդանշանային ատրճանակներին:

 

c. Հավելյալ հարմարանքներ, որոնք հատուկ նախագծված ՌՆ2.a կետում հատկանշված զենքերի համար, մասնավորապես.

1. զենքի նշանոցներ կամ զենքի նշանոցի հարմարանքներ, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար,

2. հետքերի կրճատման միջոցներ,

3. հարմարանքներ,

4. Փամփուշտների կցվող և անջատվող պահունակներ:

d. Կետը ուժը կորցրել է 2019 թ.-ից:

ՌՆ 3.

9305 20 000

9306

Զինամթերք և պայթուցիչ տեղադրող սարքեր, ինչպես նշված է ստորև, և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասեր.

a. Զինամթերք այն զենքերի համար, որոնք հատկանշված են ՌՆ1., ՌՆ2. կամ ՌՆ12. կետերում,

b. Պայթուցիչ տեղադրող սարքեր, որոնք հատուկ նախագծված են ՌՆ3.a. կետում հատկանշված զինամթերքի համար:

 

Նկարագիր 1. Հատուկ նախագծված բաղադրամասերի մեջ, որոնք հատկանշված են ՌՆ3. կետում մտնում են.

a. մետաղյա կամ պլաստիկ նյութից այնպիսի հարմարանքներ, ինչպես խանձոցի հենակները, փամփուշտի կափարիչներ, կասետային պահունակների հանգուցիչներ, պտտվող ժապավենային պահունակներ և զինամթերքի մետաղական մասեր,

b. պահպանական և նշանառող սարքեր, խանձոցներ կամ պայթուցիչներ, սենսորներ և արձակման սարքեր,

c. հոսանքի աղբյուրներ մեկանգամյա բարձր աշխատանքային լիցքով,

d. հրկիզվող կաղապարներ լիցքերի համար,

e. ենթազինամթերք, ներառյալ մեծ նռնակների և ականների մեջ տեղադրվող փոքր նռնակներ և ականներ և սահմանափակ տևողությամբ ուղղորդվող հրթիռներ:

 

Նկարագիր 2. ՌՆ3.a. կետը չի վերաբերում ստորև նշվածներից ցանկացածին`

a. առանց արկի ծալքավորված զինամթերք (ուսումնական փամփուշտ),

b. ուսումնական զինամթերք՝ ծակված լիցքային տուփով,

c. այլ դատարկ և ուսումնական զինամթերք, որոնք չեն ներառում մարտական փամփուշտների համար նախագծված բաղադրիչներ, կամ՝

d. բաղադրիչներ, որոնք հատուկ նախագծված են սույն նկարագրի a, b և c կետերում նշված դատարկ կամ ուսումնական զինամթերքի համար:

 

Նկարագիր 3. ՌՆ3. կետը չի վերաբերում այն զինամթերքին, որոնք հատուկ նախագծված են հետևյալ նպատակներից որևէ մեկի համար.

a. ազդանշանել,

b. թռչուններ վախեցնել, կամ

c. նավթային հորերի գազային արտանետումների հրկիզում:

ՌՆ 4.

3602 00 000 0

3603 10

3603 20

3603 30

3603 40

3603 50

3603 60

3604 90 000 0

9306

9014 90 000 0

9015 10

Ռումբեր, տորպեդոներ, հրթիռներ, կառավարվող հրթիռներ, այլ պայթուցիչ սարքեր և լիցքեր և հարակից սարքավորումներ և հավելյալ հարմարանքներ, ինչպես նշված է ստորև, և նրանց համար հատուկ նախագծված բաղադրամասեր.

Հատուկ նկարագիր 1. Ուղղորդող և հեռակառավարող սարքավորման համար տես ՌՆ11. կետը:

Հատուկ նկարագիր 2. Օդային հրթիռներից պաշտպանող համակարգերի համար (AMPS), տես ՌՆ4.c կետը:

 

a. Ռումբեր, տորպեդոներ, նռնակներ, ծխահարող տուփեր, հրթիռներ, ականներ, կառավարվող հրթիռներ, խորքային լիցքեր, կառուցաքանդման լիցքեր, կառուցաքանդման սարքեր, կառուցաքանդման ամբողջական լրակազմեր, «պիրոտեխնիկական» սարքեր, փամփուշտներ, դրանց ենթազինամթերք և սիմուլյատորներ (այսինքն, սարքավորում, որը նմանակում է վերոհիշյալ ապրանքներից որևէ մեկի հատկանիշները), որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար:

Նկարագիր 1․ ՌՆ4 .a. կետը ներառում է.

a. ծխային նռնակները, արկեր, հրկիզող ռումբերը և պայթուցիչ սարքերը.

b. հրթիռներ կամ հրթիռների հրամուղները և կրկնակի մուտքի փոխադրասարքերի ծայրագլխիկները:

Հատուկ նկարագիր․ ՌՆ1․ կամ ՌՆ2․ կետերում սահմանված զենքերի կամ հեռանետող զենքերի և զինամթերքի համար հատուկ նախագծված ենթազինամթերքների համար նռնակների կամ քարտիճի (տարողությունների) համար տե՛ս ՌՆ3․ կետը։

 

b. Այն սարքավորումը, որն ունի բոլոր հետևյալ հատկանիշները.

1. հատուկ նախագծված է ռազմական նշանակության օգտագործման համար, և

2. հատուկ նախագծված է հետևյալներին վերաբերող յուրաքանչյուր գործողության համար.

a. այն առարկաները կամ պարագաները, որոնք հատկանշված են ՌՆ4.a. կետում, կամ

b. իմպրովիզացված պայթուցիչ սարքերը (IEDs):

Տեխնիկական նկարագիր.

ՌՆ 4.b.2-րդ ենթակետի «գործողություններ» բառը վերաբերում է կիրառմանը, արձակմանը, տեղադրմանը, վերահսկմանը, լիցքաթափմանը, դետոնացմանը, գործարկմանը, մեկանգամյա օգտագործման լիցքով լիցքավորելուն, թաքցնելուն կամ շեղելուն, խաթարմանը, փչելուն, բացահայտմանը, ընդհատմանը կամ շարքից հանելուն

Նկարագիր 1. ՌՆ4.b. կետը ներառում է.

a. շարժական գազահեղուկացնող սարքավորումը,

b. լողացող կամ չսուզվող էլեկտրական հոսանք հաղորդող մալուխը, որը հարմար է մագնիսական ականներ վնասազերծելու համար:

Նկարագիր 2. ՌՆ4.b. կետը չի վերաբերում ձեռքով աշխատեցվող այնպիսի սարքերին, որոնք նախագծված են սահմանափակ օգտագործման համար և կարող են միայն մետաղյա առարկաներ բացահայտել և չեն կարող տարբերել ականները այլ մետաղական առարկաներից:

 

c. Օդային կառավարվող հրթիռներից պաշտպանող համակարգեր (AMPS).

Նկարագիր․ ՌՆ 4.c. կետը չի վերաբերում Օդային կառավարվող հրթիռներից պաշտպանող համակարգերին (AMPS), որոնք ունեն հետևյալ հատկանիշները.

a. ունեն հետևյալ հակահրթիռային ազդանշանող սենսորներից որևէ մեկը.

1. պասիվ սենսորներ, որոնց գագակետնային արձագանքը լինում է 100-400 ծովային մղոնի շրջանում, կամ

2. ակտիվ իմպուլսային Դոպլեր տեսակի հակահրթիռային ազդանշանման սենսորներ,

b. արգելակող կամ խափանող ռադիոճառագայթներ տարածող համակարգեր,

c. լուսային ազդանշաններ, որոնք ունեն տեսանելի հետագիծ և ինֆրակարմիր հետագիծ, ցամաքից օդ հեռահար հրթիռներ շեղելու համար և

d. «քաղաքացիական ինքնաթիռների» վրա տեղադրված և հետևյալ բոլոր հատկանիշներն ունեցող.

1. օդային կառավարվող հրթիռներից պաշտպանող համակարգերը (AMPS) գործարկելի են միայն հատուկ «Քաղաքացիական ինքնաթիռների» մեջ, որոնցում հատուկ Օդային կառավարվող հրթիռներից պաշտպանող համակարգեր (AMPS) են տեղադրված և որոնց համար նախատեսվել է հետևյալից որևէ մեկը.

a. սովորական սպառազինությունների և երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման վերահսկման Վասենաարյան համաձայնագրի անդամ առնվազն մեկ պետության քաղաքացիական ավիացիայի մարմնի կողմից հատկացված քաղաքացիական տեսակի հավաստագիր, կամ

b. համարժեք մի փաստաթուղթ, որն ընդունվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից:

2. Օդային կառավարվող հրթիռներից պաշտպանող համակարգերը (AMPS) հատուկ պաշտպանություն են կիրառում, որը կոչված է կանխարգելելու չլիազորված մուտքը կամ միջամտությունը նրանց ծրագրային ապահովման մեջ, և

3. Օդային կառավարվող հրթիռներից պաշտպանող համակարգերը (AMPS) ակտիվ մեխանիզմ են պարունակում, որը ստիպում է համակարգին չգործել, երբ այն հեռացված է «քաղաքացիական ինթնաթիռից», որի մեջ ի սկզբանե տեղադրված էր եղել:

ՌՆ 5.

8525 50 000 0

8525 60 000

8526

8527 21

8526 91

8526 92 000

9023 00 800 0

9013 10 000 0

Կրակի ղեկավարման, հետախուզական և ազդանշանային սարքավորումներ, և դրանց առնչվող համակարգեր, փորձարկման և տեղայնացման և արգելակող կամ խափանիչ սարքավորում, ինչպես նշված է ստորև, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար, և դրանց հատուկ նախագծված բաղադրիչները և հավելյալ հարմարանքները.

 

a. Զենքերի նշանոցներ, ռմբանետման համակարգիչներ, հրանոթների ուղղորդման սարքավորում և զենքերի վերահսկման համակարգեր:

b. Կրակի ղեկավարման, հետախուզական և ազդանշանային այլ սարքավորումներ, ինչպես նշված է ստորև.

1. նշանառման, նպատակաուղղման, տարածության չափման, հետախուզման կամ հետապնդման համակարգեր,

2. բացահայտման, ճանաչման կամ ինքնության հաստատման սարքավորում,

3. տվյալների ամբողջականացման կամ սենսորների միացման սարքավորում:

 

c. Խափանող սարքավորում այն պարագաների համար, որոնք հատկանշված են ՌՆ5.a. կամ ՌՆ5.b. կետերում:

 

Նկարագիր․ ՌՆ 5. c. Կետի նպատակով խափանող սարքավորումները ներառում են հայտնաբերման սարքավորումները։

 

d. Դաշտային փորձարկման կամ տեղայնացման սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են այն առարկաների կամ պարագաների համար, որոնք հատկանշված են ՌՆ5.a. կամ ՌՆ5.b., ՌՆ5.c. կետերում:

ՌՆ 6.

8702 10 119

8702 90 119 0

8702 90 319 0

8703 10 180 0

8703 31 109 0

8704 10 108 0

8704 10 900 0

8704 21

8704 22

8704 23

8704 31

8704 32

8705 10 001 0

8705 10 009

8705 90

8707 90 900

8708 10 900

8708 22

8708 29

8709 11 100 0

8709 11 900 0

8709 19

8709 90 000 0

8716 10 980 0

8716 20 000 0

8716 90 900 0

8716 39 500 2

39 500 9

Վերգետնյա փոխադրամիջոցներ և բաղադրամասեր, ինչպես նշված է ստորև.

Հատուկ նկարագիր. Ուղղորդման և նավիգացիոն սարքավորման համար տե՛ս ՌՆ11. կետը:

a. Վերգետնյա փոխադրամիջոցներ և դրանց բաղադրամասերը, որոնք հատուկ նախագծված կամ փոփոխված են` ռազմական նշանակության օգտագործման համար:

 

Նկարագիր 1. ՌՆ 6. a. կետը ներառում է.

a. տանկերը և այլ ռազմական զրահապատ փոխադրամիջոցները և այն ռազմական փոխադրամիջոցները, որոնց վրա տեղադրված են զենք կրելու հարմարանքներ կամ սարքավորում ականներ տեղադրելու համար, կամ զինամթերք արձակելու համար, որոնք հատկանշված են ՌՆ 4 կետում,

b. զրահապատ փոխադրամիջոցներ,

c. «երկկենցաղ»` այսինքն ցամաքում և ջրի մեջ շարժվող և խոր ջրի մեջ շարժվող փոխադրամիջոցներ,

d. վերանորոգման փոխադրամիջոցներ և քարշակներ կամ զինամթերք, կամ զենքի համակարգեր փոխադրող փոխադրամիջոցներ և դրանց հարակից բեռնաթափող կամ բեռնող սարքավորումները,

e. ավտոկցորդիչները (թրեյլերները):

 

Նկարագիր 2. Վերգետնյա փոխադրամիջոցների փոփոխությունը ռազմական նշանակության օգտագործման համար, որոնք հատկանշված են ՌՆ6. a. կետում, ենթադրում են կառուցվածքային, էլեկտրական կամ մեխանիկական փոփոխություններ, որոնք կատարվում են մեկ կամ ավելի բաղադրամասերի վրա, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար. Այդ բաղադրամասերի մեջ են մտնում.

a. դողերի այնպիսի պնևմատիկ անվային կաղապարները, որոնք հատուկ նախագծված են փամփշտադիմացկուն լինելու համար,

b. փոխադրամիջոցների կենսունակության ապահովման մասերի զրահապատ վահանները (օրինակ` վառելիքի բաքերի կամ անձնակազմի համար նախատեսված մասերի),

c. զենքերի համար հատուկ ուժեղացված մասերը կամ ամրակները,

e. լուսաքողարկող հարմարանքները:

 

b. Այլ վերգետնյա փոխադրամիջոցներ և բաղադրամասեր, ինչպես նշված է ստորև՝

1. փոխադրամիջոցներ, որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝

a. արտադրված կամ հարմարեցված են III կամ ավելի բարձր մակարդակի բալիստիկ պաշտպանություն ապահովելու համար նյութերով կամ բաղադրամասերով (NIJ 0108.01 1985 թվականի սեպտեմբեր) կամ

«համարժեք ստանդարտներով»,

b. առջևի և հետևի անիվների համար միաժամանակյա հաղորդում ապահովելու համար շարժահաղորդում, ներառյալ այն փոխադրամիջոցների համար, որոնք բեռներ կրելու նպատակով ունեն հավելյալ անիվներ թե՛ շարժման ընթացքում, թե՛ դադարի ընթացքում,

c. 4,500 կգ գերազանցող ընդհանուր փոխադրամիջոցի քաշի կարգ,

d. արտաճանապարհային օգտագործման համար նախատեսված կամ ձևափոխված,

2. բաղադրիչներ, որոնք ունեն հետևյալ բոլոր հատկանիշները՝

a. հատուկ նախագծված են ՌՆ6.b.1 ենթակետում նշված փոխադրամիջոցների համար, և

b. կարող են ապահովել III մակարդակի կամ ավելի բարձր մակարդակի բալիստիկ պաշտպանություն (NIJ 0108.01, 1985 թվականի սեպտեմբեր) կամ «համարժեք ստանդարտներով»:

Հատուկ նկարագիր. Տե՛ս նաև ՌՆ 13a. կետը:

 

Նկարագիր 1. ՌՆ6. կետը չի վերաբերում քաղաքացիական փոխադրա- միջոցներին, որոնք նախագծված կամ ձևափոխված են դրամ կամ արժեքավոր պարագաներ տեղափոխելու համար:

Նկարագիր 2. ՌՆ6.-ը չի վերաբերում այն փոխադրամիջոցներին, որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝

a. արտադրվել են մինչև 1946 թ.,

b. չեն պարունակում բաղադրիչ մասեր և նյութեր, որոնք ներառված են Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում և արտադրվել են 1945 թվականից հետո՝ բացառությամբ փոխադրամիջոցի համար նախատեսված բնօրինակ նյութերի կամ մասերի վերարտադրությունների, և՝

c. տեղադրված չեն ՌՆ1., ՌՆ2. և ՌՆ4. կետերում հատկանշված զենքերում, եթե միայն դրանք անաշխատունակ վիճակում են գտնվում կամ հնարավոր չէ կիրառել փամփուշտ արձակելու

համար:

Նկարագիր Քիմիկատները տրված են անունով և իրենց համապատասխան CAS[1] թվով: Ցանկը վերաբերում է միևնույն կառուցվածքային բանաձև ունեցող քիմիկատներին (ներառյալ հիդրատները կամ ջրածնաթթուները) անկախ անունից կամ CAS թվից: CAS թվերը տրված են միայն որոշակի քիմիկատի կամ խառնուրդի ճանաչումը հեշտացնելու համար, անկախ եզրաբանական ցանկի: CAS թվերը չեն կարող օգտագործվել որպես նյութի ինքնության բացարձակ բացահայտիչներ, որովհետև թվարկված քիմիկատների որոշ ձևեր տարբեր CAS թվեր ունեն, և թվարկված քիմիկատներից պարունակող խառնուրդները նույնպես կարող են տարբեր CAS թվեր ունենալ:

ՌՆ 7.

3817 00 500 0

3817 00 800 0

2903 11 000 0

2903 12 000 0

2903 13 000 0

2903 14 000 0

2903 15 000 0

2903 19 000 0

2903 21 000 0

2903 22 000 0

2903 23 000 0

2903 41

2903 42

2903 43

2903 44

2903 45

2903 46

2903 47

2903 48

2903 49

2903 51

2903 59

2903 61

2903 62

2903 69

2930 10

2930 90

2844 41 000 0

2844 42 000 0

2844 43 000 0

2844 44 000 0

2801 10 000 0

2806 10 000 0

2806 20 000 0

2711 14 000

2711 19 000 0

2901 22 000 0

3002 42,

3002 41 000 0

3002 51

3002 59

3002 90

2901 21 000 0

2901 23 000 0

2901 29 000 0

2901 24 000 0

2902 11 000 0

2811 12 000 0

2811 19 800 0

2837 20 000 0

Քիմիական նյութեր, «կենսաբանական նյութեր», «զանգվածային անկարգությունների վերահսկման նյութեր», ռադիոակտիվ նյութեր, հարակից սարքավորումներ, բաղադրամասեր և նյութեր, ինչպես նշված է ստորև:

ՌՆ7.a. Կենսաբանական նյութերը կամ ռադիոակտիվ նյութերը, որոնք ընտրված կամ փոփոխված են մարդկային զոհեր, կորուստներ կամ կենդանական կորուստներ պատճառելով, սարքավորումներ շարքից հանելով, գյուղատնտեսական բերքը կամ շրջակա միջավայրը վնասելով իրենց արդյունավետությունը բարձրացնելու համար:

ՌՆ7.b. Մարտական քիմիական թունավորող նյութեր (CW), ներառյալ.

1.Մարտական քիմիական թունավորող նյարդապարալիտիկ նյութերը՝

a. O-Ալքիլ (հավասար կամ ավելի պակաս, քան C10, ներառյալ ցիկլոալքիլ) ալքիլ (մեթիլ, էթիլ, էն-պրոպիլ կամ իզոպրոպիլ) – ֆոսֆոնոֆլուորիդատները, ինչպես օրինակ. Զարինը (GB): O- զոպրոպիլֆոսֆոնոֆլուորիդատը (CAS 107-44-8), և Զոմանը (GD):O-Ֆինակոլիլ մեթիլֆոսֆոնոֆլուորիդատը (CAS 96-64-0),

b. O-Ալքիլ (հավասար կամ ավելի պակաս, քան C10, ներառյալ ցիկլոալքիլը) N,N-դիալքիլ (մեթիլ, էթիլ, n-պրոպիլ կամ իզոպրոպիլ) ֆոսֆորամիդոցիանիդատները, ինչպես օրինակ Տաբուն (GA):O-Էթիլ N,N- դիմեթիլֆոսֆորամիդոցիանիդատը (CAS 77-81-6),

c. O-Ալքիլ (H կամ հավասար կամ ավելի պակաս, քան C10, ներառյալ ցիկլոալքիլը) S-2-դիալքիլ (մեթիլ, էթիլ, n-պրոպիլ կամ իզոպրոպիլ)- ամինոէթիլ ալքիլ (որոնք արտադրվել են որպես մեթիլ, էթիլ, էնպրոպիլ կամ իզոպրոպիլ) ֆոսֆոնոթիոլատները և համապատասխան ալքիլատները և պրոտոնացված աղերը, ինչպես օրինակ. VX: O-էթիլ S-2- դիզոպրոպիլամինոէթիլ մեթիլ ֆոսֆոնոթիոլատը (CAS 50782- 69-9),

2. Մարտական քիմիական մաշկային-թարախահարույց թունավորող նյութերը՝

a. Ծծմբային մանանեխները, ինչպես օրինակ՝

1. 2- Քլորոէթիլքլորոմեթիլսուլֆիդ (CAS 2625-76-5),

2. Բիս (2- քլորոէթիլ) սուլֆիդ (CAS 505-60-2),

3. Բիս (2-քլորոէթիլթիո) մեթան (CAS 63869-13-6),

4. 1,2-բիս (2- քլորոէթիլթիո) էթան (CAS 3563-36-8),

5. 1,3- բիս (2- քլորոէթիլթիո) -էն-պրոպան (CAS 63905-10-2),

6. 1,4- բիս (2- քլորոէթիլթիո) -էն-բութան (CAS 142868-93-7),

7. 1,5- բիս (2- քլորոէթիլթիո)-էն-պենտան(CAS 142868-94-8),

8. Բիս (2- քլորոէթիլթիոմեթիլ) եթեր (CAS 63918-90-1), 9.Բիս (2- քլորոէթիլթիոէթիլ) եթեր (CAS 63918-89-8),

b. Լյուիսիտները, ինչպես օրինակ՝

1. 2- քլորովինիլդիքլորոարսին (CAS 541-25-3),

2. Թրիս (2- քլորովինիլ) արսին (CAS 40334-70-1),

3. Բիս (2-քլորովինիլ) քլորոարսին (CAS 40334-69-8),

c. Ազոտային մանանեխներ, ինչպես օրինակ՝

1. HN1: բիս (2- քլորոէթիլ) էթիլամին (CAS 538-07-8),

2. HN2: բիս (2- քլորոէթիլ) մեթիլամին (CAS 51-75-2),

3. HN3: բիս (2- քլորոէթիլ) ամին (CAS 555-77-1),

 

3. Ժամանակավորապես շարքից հանող մարտական քիմիական թունավորող նյութեր, ինչպես օրինակ՝

a. 3-Քվինուքլիդինիլ բենզիլատ (BZ) (CAS 6581- 06-2),

 

4. Տերևաթափող մարտական քիմիական թունավորող նյութեր, ինչպես օրինակ՝

a. Բութիլ 2-քլորո-4-ֆլուորոֆենոքսիացելատ (LNF),

b. 2,4,5-տրիքլորոֆենոքսիացետիկ թթու (CAS 93-76-5) խառնված 2,4- դիքլորոֆենոքսիացետիկ թթվի (CAS 94-75-7) հետ (Օրանժ) (CAS 39277-47-9),

ՌՆ7.c. Մարտական քիմիական թունավորող նյութեր/ բինար նախանյութեր և հիմնական նախանյութեր, ինչպես նշված է ստորև.

1. Ալքիլ (մեթիլ, էթիլ, էն-պրոպիլ կամ իզոպրոպիլ) ֆոսֆոնիլ դիֆլուորիդներ, ինչպես օրինակ՝ DF` Մեթիլ ֆոսֆոնիլդիֆլուորիդ (CAS 676-99-3),

2. O-Ալքիլ (H կամ հավասար կամ ավելի քիչ քան C10, ներառյալ ցիկլոալքիլ) O- 2-դիալքիլ (մեթիլ, էթիլ, էն-պրոպիյ կամ իզոպրոպիլ) կամ իզոպրոպիլ)- ամինոէթիլ ալքիլ (մեթիլ, էթիլ, էն-պրոպիլ կամ իզոպրոպիլ) ֆոսֆոնիտներ և համապատասխան ալքիլացված և պրոտոնացված աղեր, ինչպես օրինակ. QL: O-Էթիլ Օ-2-դի- իզոպրոպիլամինոէթիլ մեթիլֆոս-ֆոնիտ (CAS 57856-11-8),

3. Քլորոզարին. O-իզոպրոպիլ մեթիլֆոսֆոնոքլո-րիդատ (CAS 1445-76-7),

4. Քլորոզոման. O-պինաքոլիլ մեթիլֆոսֆոնոքլորիդատ (CAS 7040-57-5),

ՌՆ7.d. «Զանգվածային անկարգությունների վերահսկման նյութեր», ակտիվ բաղադրության քիմիկատներ և դրանց միացությունները, ներառյալ.

1.α-Բրոմոբենզենացետոնիտրիլ, (Բրոմոբենզիլ ցիանիդ) (CA) (CAS 5798-79-8),

2. [(2-քլորոֆենիլ) մեթիլեն] պրոպանեդինիտրիլ, (o- քլորոբենզիլիդենեմալոնոնիտրիլ) (CS) (CAS 2698-41-1),

3. 2-Քլորո-1-ֆենիլէթանոն, Ֆենիլացիլիկ քլորիդ (ωքլորոացետոֆենոն) (CN) (CAS 532-27-4),

4. Դիբենզ-(b,f)-1,4-օքսազեֆին, (CR) (CAS 257-07-8),

5. 10-Քլորո-5,10-դիհիդրոֆենոարսազին, (Ֆենարսազին քլորիդ), (Ադամսիտ), (DM) (CAS 578-94-9),

6. N-Նոնանոիլմորֆոլին, (MPA) (CAS 5299-64-9),

 

Նկարագիր 1. ՌՆ7.d. կետը չի վերաբերում «զանգվածային անկարգությունների վերահսկման նյութեր», որոնք առանձին փաթեթավորված են անձնական ինքնապաշտպանության նպատակներով:

Նկարագիր 2. ՌՆ7.d. կետը չի վերաբերում ակտիվ բաղադրակազմով քիմիկատներին և դրանց միացություններին, որոնք պիտակավորված և փաթեթավորված են հատուկ սննդի արդյունաբերության համար կամ բժշկական նպատակներով:

 

ՌՆ7.e. Սարքավորում, որը հատուկ նախագծված կամ փոփոխված է ռազմական նշանակության օգտագործման համար, նախագծված կամ փոփոխված է հետևյալից որևէ մեկը տարածելու համար, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը.

1. Նյութեր կամ ագենտներ, որոնք հատկանշված են ՌՆ7.a., ՌՆ7.b. կամ ՌՆ7.d. կետերում կամ

2. Մարտական քիմիական թունավորող նյութեր, որոնք պատրաստված են այն նախանյութերից, որոնք հատկանշված են ՌՆ 7. c. կետում:

 

ՌՆ7.f. Պաշտպանական և ախտազերծող սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված կամ փոփոխված են ռազմական նշանակության օգտագործման համար, բաղադրամասեր և քիմիական խառնուրդներ, ինչպես նշված է ստորև.

1. սարքավորում, որը նախագծված կամ փոփոխված է այնպիսի նյութերից պաշտպանվելու համար, որոնք հատկանշված են ՌՆ7.a., ՌՆ7.b. կամ ՌՆ7.d. կետերում և դրանց հատուկ նախագծված բաղադրիչներ,

2. սարքավորում, որը նախագծված կամ փոփոխված է այն առարկաները ախտազերծելու համար, որոնք ախտահարվել են այնպիսի նյութերով, որոնք հատկանշված են ՌՆ7.a. կամ ՌՆ7.b. կետերում և դրանց հատուկ նախագծված բաղադրիչները,

3. քիմիական խառնուրդներ, որոնք հատուկ մշակվել են կամ ձևավորվել այն առարկաները ախտազերծելու համար, որոնք ախտահարվել են այնպիսի նյութերով, որոնք հատկանշված են ՌՆ7.a. կամ ՌՆ7.b. կետերում:

 

Նկարագիր․ ՌՆ7.f.1. կետը ներառում է.

a.օդորակման սարքեր, որոնք հատուկ նախագծված կամ փոփոխված են միջուկային, կենսաբանական կամ քիմիական ֆիլտրացման համար,

b. պաշտպանական հագուստ:

Հատուկ նկարագիր. Քաղաքացիական գազային դիմակների, պաշտպանական և ախտահանող սարքավորման համար տես նաև Երկակի նշանակության ապրանքների ցանկի 1A004. կետը:

 

ՌՆ7.g.Սարքավորում, որը հատուկ նախագծված կամ փոփոխված է ռազմական նշանակության օգտագործման համար, նախագծված կամ փոփոխված է այնպիսի նյութերի բացահայտման կամ ճանաչման համար, որոնք հատկանշված են ՌՆ7.a., ՌՆ7.b. կամ ՌՆ7.d.կետերում, և դրանց հատուկ նախագծված բաղադրիչները:

 

Նկարագիր․ ՌՆ7.g. կետը չի վերաբերում ճառագայթման անձնական վերահսկման դոզիմետրերին:

 

Հատուկ նկարագիր. Տե՛ս նաև Երկակի նշանակության ապրանքների ցանկի 1A004. կետը:

 

ՌՆ7.h. «Բիոպոլիմերներ», որոնք հատուկ նախագծված կամ մշակված են մարտական քիմիական թունավորող նյութերի բացահայտման և ճանաչման համար, որոնք հատկանշված են ՌՆ7.b. կետում, և այն հատուկ բջիջների տեսակները, որոնք օգտագործվում են դրանց արտադրության համար:

 

ՌՆ7.i. «Բիոկատալիստներ» մարտական քիմիական թունավորող նյութերի ախտահանման կամ վնասազերծման համար և հարակից կենսաբանական համակարգեր, ինչպես նշված է ստորև.

1. «Բիոկատալիստներ», որոնք հատուկ նախագծված են մարտական քիմիական թունավորող նյութերի ախտահանման կամ վնասազերծման համար, որոնք հատկանշված են ՌՆ7.b. կետում և ստեղծվել են կենսաբանական համակարգերի ուղղորդված լաբորատոր սելեկցիայի կամ գենետիկ փոխակերպումների արդյունքում:

2. Կենսաբանական համակարգեր, որոնք պարունակում են ՌՆ7.i.1. կետում նշված և ստորև ներկայացվող բիոկատալիստների արտադրության համար բնորոշ գենետիկ տեղեկույթ`

a. էքսպրեսիոն վեկտորներ,

b. վիրուսներ,

c. բջիջների տեսակներ:

 

Նկարագիր 1. ՌՆ7.b. և ՌՆ7.d. կետերը չեն վերաբերում հետևյալին.

a. Ցիանոգեն քլորիդ (CAS 506-77-4),

b. Հիդրոցիանիկ թթու (CAS 74-90-8),

c. Քլորին (CAS 7782-50-5),

d.Կարբոնիլ քլորիդ (ֆոսգեն) (CAS 75-44- 5),

e. Դիֆոսգեն (տրիքլորոմեթիլ- քլորոֆորմատ) (CAS 503-38-8),

f. Չի օգտագործվում 2004 թ.-ից ի վեր

g. Քսիլիլ բրոմիդ, օրթո: (CAS 89-92-9), մեթա (CAS 620-13-3), պարա (CAS 104-81-4),

h. Բենզիլ բրոմիդ (CAS 100-39-0),

i. Բենզիլ յոդիդ (CAS 620-05-3),

j. Բրոմո ացետոն (CAS 598-31-2),

k. Ցիանոգեն բրոմիդ (CAS 506-68-3),

l. Բրոմո մեթիլէթիլկետոն (CAS 816-40-0),

m. Քլորո ացետոն (CAS 78-95-5),

n. Էթիլ յոդոացետատ (CAS 623-48-3),

o. Յոդո ացետոն (CAS 3019-04-3),

p. Քլորոպիկրին (CAS 76-06-2).

 

Նկարագիր 2. Բջիջների տեսակները և կենսաբանական համակարգերը, որոնք հատկանշված են ՌՆ7.h. և ՌՆ 7.i.2. կետերում, բացառիկ են և այս ենթակետերը չեն վերաբերում այն բջիջներին կամ կենսաբանական համակարգերին, որոնք օգտագործվում են քաղաքացիական նպատակներով, ինչպես օրինակ գյուղատնտեսական, դեղագործական, բժշկական, անասնաբուժական, բնապահ- պանական, աղբահեռացման կամ սննդի արտադրության բնագավառներում:

 

Նկարագիր. ՌՆ7. կետը չի վերաբերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում ներառված

նյութերին։

ՌՆ 8.

8104 30 000 0

8109 21

8109 29

2804 50 100 0

2849 90 100 0

2825 10 000 0

2834 29 800 0

2904 91 000 0

7603 10 000 0

8109 21 000 0

8109 29 000 0

8112 12 000 0

2811 29 300 0

2811 29 900 0

2905 59

2921 44 000 0

2931 90 000

2931 44 000 0

2931 49

8108 90

7604 29 900 0

7608 20 890

8108 90 500

8108 90 600

8108 90 900

8104 11 000 0

2826 19 100 0

2826 19 900 0

3602 00 000 0

7504 00 000

7508 10 000 0

2920 29 000 0

2920 30 000 0

2920 90 700 0

2812 12 000 0

2931 41 000 0

2931 90 000

2920 21 000 0

2812 13 000 0

2920 23 000 4

2812 15 000 0

2825 90

2825 10 000 0

2710 12 700 0

2710 12 900

2710 19 210 0

2933 69 100 0

2933 69 800 0

2826 30 000 0

2826 90 100 0

2903 41

2903 42

2903 43

2903 44

2903 45

2903 46

2903 47

2903 48

2903 49

2903 51

2903 59

2903 61

2903 62

2903 69

2903 79

2903 76 100 0

2620 91 000 0

2825 90 200 0

2834 29 200 0

8112

2620 99 200 0

2620 99 600 0

2823 00 000 0

2833 11 000 0

2833 22 000 0

2833 29 300 0

2833 29 800 0

2833 29 600 0

2833 29 800 0

2808 00 000 0

2620 19 000 0

3815 19 100 0

8106 10

8106 90

8108

«Էներգետիկ նյութերը» և հարակից նյութերը, ինչպես նշված է ստորև.

Հատուկ նկարագիր 1. Տե՛ս նաև Երկակի նշանակության ապրանքների ցանկի 1C011. կետը:

Հատուկ նկարագիր 2․ լիցքերի և սարքերի համար տե՛ս նաև ՌՆ4. և Երկակի նշանակության ապրանքների ցանկի 1A008. կետերը:

Նկարագիր. ՌՆ8. կետի ենթակետերում նշված ցանկացած նյութ պետք է լինի այս ցանկում, նույնիսկ եթե այն օգտագործվել է հատկանշվածից տարբեր կիրառման մեջ (օրինակ՝ TAGN-ը հիմնականում օգտագործվում է որպես պայթուցիկ, բայց կարող է նաև օգտագործվել կա՛մ որպես վառելիք, կա՛մ որպես օքսիդացնող):

Տեխնիկական նկարագիր․

1. ՌՆ 8. կետի նպատակների համար, բացառելով ՌՆ8.c.11 կամ ՌՆ8.c.12 կետերը, «խառնուրդը» վերաբերում է երկու կամ ավելի նյութերի միացությանը, որոնցից առնվազն մեկը թվարկված է ՌՆ 8 կետի ենթակետերում:

2. (ենթակետը հանվել է 25.04.24 N 590-Ն)

3. ՌՆ8. կետի նպատակների համար մասնիկի չափը մասնիկի տրամագծի միջինն է՝ քաշային կամ ծավալային: Մասնիկների չափերի նմուշառման և սահմանման համար կկիրառվեն միջազգային կամ համարժեք ազգային չափորոշիչները։

 

ՌՆ8.a. «Պայթուցիկները» ինչպես նշված է ստորև և դրանց խառնուրդները.

1․ ADNBF (ամինոդինիտրոբենզոֆուրոքսան կամ 7-ամինո-4,6- դինիտրոբենզոֆուրազան-1-օքսիդ) (CAS 97096-78-1),

2․ BNCP (ցիս-բիս (5-նիտրոտետրազոլատո) տետրա ամինոկոբալտ (III) պերքորատ) (CAS 117412-28-9),

3․ CL-14 (դիամանո դինիտրոբենզոֆուռոքսան կամ 5,7- դիամանո- 4,6-դինիտրոբենզոֆուրազան-1-օքսիդ) (CAS 117907- 74-1),

4․ CL-20 (HNIW կամ հեքսանիտրոհեքսաազաիսվուրտցիտան) (CAS 135285-90-4), քլատրատներ CL-20 կարգի (տես նաև ՌՆ8.g.3. կետը և g.4. կետը դրա «նախանյութերի» համար),

5․ CP (2-(5-ցիանոտետրազոլատո) պենտա ամին-կոբալտ (III) պերքլորատ) (CAS 70247-32-4),

6․ DADE (1,1-դիամինո-2,2-դինիտրոէթիլեն, FOX-7) (CAS 145250- 81-3), 7․ DATB (դիամինոտրինիտրոբենզեն) (CAS 1630-08-6),

8. DDFP (1,4-դինիտրոդիֆուրազոպիպերազին),

9. DDPO (2,6-դիամինո- 3,5-դինիտրոպիրազին-1-օքսիդ, PZO) (CAS 194486-77-6),

10. DIPAM (3,3՛-դիամանո-2,2՛,4,4՛,6,6՛-հեքսանիտրոբիֆենիլ կամ դիպիկրամիդ) (CAS 17215-44-0),

11. DNGU (DINGU կամ դինիտրոգլիկորուիլ) (CAS 55510-04-8),

12. Ֆուրազաններ, ինչպես նշված է ստորև.

a. DAAOF (դիամինոազոքսիֆուրազան),

b. DAAzF (դիամինոազոֆուռազան) (CAS 78644-90-3),

13. HMX և ածանցյալներ (տես նաև ՌՆ8.g.5. կետը դրա «նախանյութերի» համար), ինչպես նշված է ստորև.

a. HMX (Ցիկլոտետրամեթիլենետետրանիտրամին, օկտահիդրո- 1,3,5,7-տետրանիտրո-1,3,5,7-տետրազին, 1,3,5,7- տետրանիտրո- 1,3,5,7-տետրազա-ցիկլոոկտան, օկլոգեն կամ օկտոգեն) (CAS 2691- 41-0),

b. HMX-ի դիֆլուորոամինացված անալոգներ,

c. K-55 (2,4,6,8-տետրանիտրո-2,4,6,8-տետրա-ազաբիցիկլո [3,3,0]- օկտանոն-3, տետրանիտրոսեմիգլիկուրիլ կամ կետո-բիցիկլային HMX) (CAS 130256-72-3),

14. HNAD (հեքսանիտրոադամանտան) (CAS 143850-71-9), 15.HNS (հեքսանիտրոստիլբեն) (CAS 20062-22-0),

16. Իմիդազոլներ, ինչպես նշված է ստորև.

a. BNNII (Օկտահիդրո-2,5-բիս (նիտրոիմինո) իմիդազո [4,5-d] իմիդազոլ),

b. DNI (2,4-դինիտրոիմիդազոլ) (CAS 5213-49-0),

c. FDIA (1-ֆլուորո -2,4-դինիտրոիմիդազոլ),

d. NTDNIA (N-(2- նիտրոտրիազոլո)-2,4-դինիտրոիմիդազոլ),

e. PTIA (1-պիկրիլ- 2,4,5-տրինիտրոիմիդազոլ),

17. NTNMH (1-(2-նիտրոտրիազոլո)-2-դինիտրոմեթիլեն հիդրազին),

18. NTO (ONTA կամ 3-նիտրո-1,2,4-տրիազոլ-5-մեկ) (CAS 932- 64-9),

19. Պոլինիտրոկուբաններ ավելի քան չորս նիտրո խմբերով,

20. PYX (2,6-Բիս(պիկրիլամինո)-3,5-դինիտրոպիրիդին) (CAS 38082-89-2),

21. RDX և ածանցյալներ, ինչպես նշված է ստորև:

a. RDX (ցիկլոտրիմեթիլենետրինիտրամին, ցիկլոնիտ, T4, հեքսահիդրո-1,3,5-տրինիտրո-1,3,5-տրիազին, 1,3,5- տրինիտրո-1,3,5-տրիազա-ցիկլոհեքսան, հեքսոգեն կամ հեքսոջեն) (CAS 121-82-4),

b. Keto-RDX (K-6 կամ 2,4,6-տրինիտրո-2,4,6- տրիազացիկլոհեքսանոն) (CAS 115029-35-1),

22. TAGN (տրիամինոգվանիդինենիտրատ) (CAS 4000-16-2), 23.TATB (տրիամինոտրինիտրոբենզեն) (CAS 3058-38-6) (տես նաև

ՌՆ8.g.7 կետը դրա «նախանյութերի» համար),

24. TEDDZ (3,3,7,7-տետրաբիս (դիֆլուորամին) օկտահիդրո 1,5- դինիտրո- 1,5-դիազոցին),

25. Տետրազոլներ, ինչպես նշված է ստորև.

a. NTAT (նիտրոտրիազոլ ամինոտետրազոլ),

b. NTNT (1-N-(2-նիտրոտրիազոլո)-4-նիտրոտետրազոլ), 26.Tetryl (տրինիտրոֆենիլմեթիլնիտրամին) (CAS 479-45-8),

27. TNAD (1,4,5,8-տետրանիտրո-1,4,5,8-տետրաազադեկալին) (CAS 135877-16-6) (տես նաև ՌՆ8.g.6. կետը դրա «նախանյութերի համար»),

28. TNAZ (1,3,3-տրինիտրոազետիդին) (CAS 97645-24-4) (տես նաև

ՌՆ8.g.2. կետը դրա «նախանյութերի» համար),

29. TNGU (SORGUYL կամ տետրանիտրոգլիկոլուրիլ) (CAS 55510-03-7),

30. TNP (1,4,5,8-տետրանիտրո-պիրիդազինո[4,5-d]պիրիդազին) (CAS 229176-04-9),

31. Տրիազիններ, ինչպես նշված է ստորև.

a. DNAM (2-օքսի-4,6-դինիտրոամինո-էս-տրիազին) (CAS 19899- 80-0),

b. NNHT (2-նիտրոիմինո-5-նիտրո-հեքսահիդրո-1,3,5- տրիազին) (CAS 130400-13-4),

32. Տրիազոլներ, ինչպես նշված է ստորև.

a. 5-ազիդո-2-նիտրոտրիազոլ,

b. ADHTDN (4-ամինո-3,5-դիհիդրազինո-1,2,4-տրիազոլ դինիտրամիդ) (CAS 1614-08-0),

c. ADNT (1-ամինո-3,5-դինիտրո-1,2,4-տրիազոլ),

d. BDNTA ([բիս-դինիտրոտրիազոլ]ամին),

e. DBT (3,3«-դինիտրո-5,5-bi-1,2,4- տրիազոլ) (CAS 30003-46-4),

f. DNBT (դինիտրոբիստրիազոլ) (CAS 70890-46-9),

g. Չի կիրառվում՝ սկսած 2013 թվականից

h. NTDNT (1-N-(2-նիտրոտրիազոլո) 3,5-դինիտրոտրիազոլ),

i. PDNT (1-պիկրիլ-3,5-դինիտրոտրիազոլ),

j. TACOT (տետրանիտրոբենզոտրիազոլոբենզոտրիազոլ) (CAS 25243-36-1),

33.«Պայթուցիկներ», որոնք ՌՆ8.a. կետի այլ տեղերում նշված չեն, ունեն հետևյալ հատկանիշներից ցանկացածը.

a. 8700 մ/վ-ից ավելի մեծ դետոնացման արագություն, առավելագույն խտության դեպքում, կամ`

b. դետոնացման ճնշում, որն ավելի բարձր է, քան 34 ԳՊա(340 Կբար)-ը:

34. Չի կիրառվում՝ սկսած 2013 թվականից,

35. DNAN (2,4-դինիտրոանիսոլ) (CAS 119-27-7),

36. TEX (4,10-Դինիտրո-2,6,8,12-տետրաօքսա-4,10- դիազաիսովուռտցիտան),

37. GUDN (Գուանիլուրեա դինիտրամիդ) FOX-12 (CAS 217464- 38-5),

38. Տետրազիններ, ինչպես նշված է ստորև՝

a. BTAT (Bis(2,2,2-տրինիտրոեթիլ)-3,6-դիամինոտետրազին,

b. LAX-112 (3,6-դիամինո-1,2,4,5-տետրազին-1,4-երկօքսիդ),

39.Էներգետիկ իոնիկ նյութեր, որոնք հալվում են 343 K(70C0) և 373K(100C0) ջերմաստիճաններում՝ պայթյունի արագությունը գերազանցելով 6,800 մ/վ կամ պայթյունի ճնշումը գերազանցելով 18ԳՊա (180 կբար),

40. BTNEN (Bis(2,2,2- տրինիտրոեթիլ)-նիտրամին) (CAS 19836-28-3),

41․ FTDO (5,6-(3',4'-ֆուրազան)- 1,2,3,4-տետրազին-1,3-դիօքսիդ),

42. EDNA (Էթիլենդինիտրամին) (CAS 505-71-5),

43. TKX-50 (Հիդրոքսիլամմոնի քլորիդ 5,5'-բիստետրազոլ-1,1'-դիոլատ):

 

Նկարագիր․ ՌՆ8.a. կետը ներառում է «պայթուցիկ համաբյուրեղապակիներ»:

Տեխնիկական նկարագիր․

 ՌՆ8.a. կետի նպատակների համար «պայթուցիկ համաբյուրեղապակին» կարծր նյութ է, որը բաղկացած է երկու կամ երեք պայթուցիկ մոլեկուլներից, որոնք դասավորված են եռաչափ դասավորվածությամբ, և որոնցից որևէ մեկը ներառված են ՌՆ8․a. կետում։

 

ՌՆ 8. b. «Հրթիռային վառելիքներ», ինչպես նշված է ստորև.

1. Ցանկացած կարծր «հրթիռային վառելիք» թեորետիկ հատուկ իմպուլսով (ստանդարտ պայմաններում), որը գերազանցում է՝

a. 240 վայրկյանը՝ ոչ մետաղացված, ոչ հալոգենացված «հրթիռային վառելիքի» համար,

b. 250 վայրկյանը՝ ոչ մետաղացված, հալոգենացված «հրթիռային վառելիքի» համար, կամ՝

c. 260 վայրկյանը՝ մետաղացված հրթիռային վառելիքի համար:

2. Չի կիրառվում՝ սկսած 2013 թվականից:

3. «Հրթիռային վառելիքներ», որոնք ավելի քան 1,200 կՋ/կգ կոնստանտ ուժ ունեն:

4. «Հրթիռային վառելիքներ», որոնք կարող են պահպանել կայուն գծային այրման արագություն ավելի քան 38 մմ/վ տևողությամբ ստանդարտ պայմաններում (չափված ինհիբացված մեկ շարքով) 6,89 ՄՊա ճնշում և 294Կ (21oC),

5. Elastomer Modified Cast Double Base (EMCDB) տեսակի «հրթիռային վառելիքներ» առավելագույն ճնշման դեպքում ավելի քան 5% երկարող, 233Կ (-40oC) դեպքում:

6. Ցանկացած «հրթիռային վառելիք», որը պարունակում է այն նյութերը, որոնք հատկանշված են ՌՆ8.a. կետում,

7․ Հրթիռային վառելիքներ, որոնք Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում որևէ տեղ նշված չեն և հատուկ նախատեսված են ռազմական նշանակության օգտագործման համար:

 

ՌՆ8.c. «Պիրոտեխնիկական» նյութեր, վառելիքներ և հարակից նյութեր, ինչպես նշված է ստորև, և դրանց խառնուրդները.

1․ Ինքնաթիռային վառելիքներ հատուկ ստեղծված ռազմական նշանակության օգտագործման համար,

Նկարագիր 1․ ՌՆ8.c.1. կետը չի վերաբերում հետևյալ տեսակի ինքնաթիռային վառելիքներին՝ JP-4, JP-5 և JP-8:

Նկարագիր 2․ Ինքնաթիռային վառելիքներ, որոնք հատկանշված են ՌՆ8.c.1. կետում, վերջնական արտադրանքներ են, և ոչ դրանց փոխարինողներ:

 

2. Ալեյն (ալյումինի հիդրիդ) (CAS 7784-21-6),

3․ Բորաններ, ինչպես նշված է, և նրանց ածանցյալները՝

a. Կարբորաններ,

b. Բորանի հոմոլոգներ, ինչպես նշված է.

1. Դեկաբորանե (14) (CAS 17702-41-9),

2. Պենտաբորան (9) (CAS 19624-22-7),

3. Պենտաբորան (11) (CAS 18433-84-6)

4. Հիդրազին և ածանցյալները, ինչպես նշված է ստորև (տե՛ս նաև ՌՆ8.d.8. և d.9. կետերը օքսիդացնող հիդրազինի ածանցյալների համար).

a. Հիդրազին (CAS 302-01-2) 70% կամ ավելի խտությամբ,

b. Մոնոմեթիլ հիդրազին (CAS 60-34-4),

c. Սիմետրիկ դիմեթիլ հիդրազին (CAS 540-73-8),

d. Ոչ սիմետրիկ դիմեթիլ հիդրազին (CAS 57-14-7),

Նկարագիր․ ՌՆ8.c.4.a. կետը չի վերաբերում հիդրազինի «խառնուրդներին», որոնք հատուկ կազմված են կոռոզիայի վերահսկման համար:

 

5. Մետաղական վառելիքներ, վառելիքի «խառնուրդներ» կամ «պիրոտեխնիկական» խառնուրդներ՝ մասնիկային ձևում կամ սֆերիկ, ատոմացված, սֆերոիդալ, փաթիլավոր կամ մանրահատիկ, արտադրված այնպիսի նյութերից, որոնք 99 %-ով կամ ավելի կազմված են հետևյալ որևէ մեկ նյութից.

a. Մետաղներ, ինչպես նշված է ստորև և դրանց «խառնուրդները».

1. Բերիլիում (CAS 7440-41-7)՝ 60 միկրո մ կամ ավելի պակաս մասնիկային չափերով:

2. Երկաթի փոշի (CAS 7439-89-6)՝ 3 միկրո մ կամ ավելի պակաս մասնիկային չափերով կամ արտադրված ջրածնով երկաթի օքսիդի ռեդուկցիայի միջոցով:

b. «Խառնուրդներ», որոնք պարունակում են հետևյալ նյութերից որևէ մեկը.

1. Ցիրկոնիում (CAS 7440-67-7), մագնեզիում (CAS 7439-95-4) կամ դրանց համաձուլվածքները 60 միկրո մ կամ ավելի պակաս մասնիկային չափերով կամ

2. Բորային (CAS 7440-42-8) կամ բորի կարբիդային (CAS 12069- 32-8) վառելիքներ՝ 85% կամ ավելի բարձր մաքրության և 60 միկրո մ կամ ավելի պակաս մասնիկային չափերով:

Նկարագիր 1. ՌՆ8.c.5 կետը վերաբերում է պայթուցիկներին և վառելիքներին, մետաղական կամ կամ ոչ մետաղական կամ ալյունիմիումի, մագնեզիումի, ցիրկոնիումի կամ բերիլիումի մեջ ինկապսուլացված/ներպատիճավորված համաձուլվածքներին:

Նկարագիր 2․ ՌՆ.8.c.5.b ենթակետը վերաբերում է միայն մասնիկների ձևով մետաղական վառելիքին, որը, խառնվելով այլ նյութերի հետ, կազմում է ռազմական նշանակության օգտագործման համար անհրաժեշտ խառնուրդներ, ինչպիսիք են վառելիքի հեղուկ լուծույթը, պինդ վառելիքը կամ պիրոտեխնիկ խառնուրդները:

Նկարագիր 3․ ՌՆ 8. c.5. b.2. կետը չի վերաբերում բորին և բորի կարբիդիին, որը հարստացված է բոր-10-ով (20% կամ ավելի բոր-10 պարունակությամբ):

 

6. Ռազմական նյութեր, որոնք պարունակում են խտացնող նյութեր հիդրոկարբոնային վառելիքների համար, հատուկ կազմված հրացիրների կամ հրկիզող զինամթերքի համար, ինչպես օրինակ մետաղային ստեարատները (օրինակ. օկտալ (CAS 637-12-7)) կամ պալմիտատները:

7. Պերքլորատներ, քլորատներ և քրոմատներ, կազմված փոշիացված մետաղով կամ այլ բարձր էներգատար վառելիքային բաղադրիչներով:

8. Ալյումինի սֆերիկ կամ սֆերոիդալ փոշի (CAS 7429-90-5) 60 միկրո մ կամ ավելի պակաս մասնիկային չափերով, արտադրված նյութից, որն ունի 99% կամ ավելի ալյումինային պարունակություն:

9. Տիտանիում սուբհիդրադ (TiHn), որի ստեխոիմետրիան հավասար է n= 0.65-1.68,

10. Հեղուկ բարձր էներգիայով խտությամբ վառելիքներ, որոնք նշված չեն ՌՆ8.c.1 ենթակետում, ինչպես նշված է ստորև՝

a. խառնված վառելիքներ, որոնք ներառում են թե՛ սոլիդ և թե՛ հեղուկ վառելիքներ (օրինակ, բորոնի հեղուկ կավ), որն ունի 40 մջ/կգ կամ ավելի քաշի վրա հիմնված էներգիական խտություն,

b. այլ բարձր էներգիական խտությամբ վառելիքներ կամ վառելիքային հավելիչներ (օրինակ, կուբան, իոնիկ լուծույթներ, JP-7, JP-10), որն ունի 37.5 գջ ծավալի վրա հիմնված էներգիական խտություն՝ ամեն խորանարդ մետրի համար կամ ավելի՝ չափված 293K(20C0) ջերմաստիճանում և մեկ մթնոլորտային ճնշումում (101.325 կպասկալ):

 

Նկարագիր․ ՌՆ 8.c.10.b. ենթակետը չի վերաբերում հանածոներից ստացված վառելանյութին կամ բիովառելանյութին, կամ քաղաքացիական ավիացիայում օգտագործվող՝ հավաստագրված շարժիչների վառելանյութին:

 

11.«Պիրոտեխնիկ» և պիրոֆորիկ նյութեր, ինչպես նշված է ստորև՝

a. «Պիրոտեխնիկ» կամ պիրոֆորիկ նյութեր՝ հատուկ մշակված՝ IR սպեկտրումի ցանկացած մասում ռադիացված էներգիայի արտադրությունը մեծացնելու կամ կառավարելու համար,

b. Մագնեզիումի, պոլիտետրաֆլորոէթիլենի (PTFE) և վինիլեդենե դիֆլորիդ-հաքսաֆլորոպրոպիլեն կոպոլիմերին խառնուրդներ (օր․՝ Մագնեզիում/Տեֆլոն/Վիտոն (MTV)).

12. Վառելիքի խառնուրդներ, «Պիրոտեխնիկ» խառնուրդներ կամ «էներգետիկ նյութեր», որոնք ՌՆ8 կետի այլ տեղերում նշված չեն և պարունակում են բոլոր նշված նյութերից՝

a. ստորև նշվածների մասնիկներից 0.5 տոկոսից ավելի պարունակող՝

1. Ալյումին,

2. Բերիլիում,

3. Բորոն,

4. Ցիրկոնիում,

5. Մագնեզիում, կամ

6. Տիտան:

b. Ցանկացած ուղղությամբ 200 նմ չափից փոքր մասնիկներ, որոնք նշված են ՌՆ8.c.12. a ենթակետում, և

c. ՌՆ8.c.12.a. ենթակետում նշված մասնիկներ՝ 60 տոկոս կամ ավելի մետաղյա բաղադրությամբ:

Նկարագիր. ՌՆ 7.c.12 ենթակետը ներառում է թերմիտները:

 

ՌՆ 8.d. Օքսիդացնողներ, ինչպես նշված է ստորև, և դրանց «խառնուրդներ».

1․ ADN (ամոնիում դինիտրամիդ կամ SR 12) (CAS 140456-78-6),

2․ AP (ամոնիում պերքլորատ) (CAS 7790-98-9),

3․ Միացություններ, որոնք կազմված են ֆլուորինից և հետևյալից որևէ մեկից.

a. Այլ հալոգեններ,

b. Թթվածին, կամ

c. Ազոտ,

Նկարագիր 1․ ՌՆ 8.d.3. կետը չի վերաբերում քլորինտրիֆլուորիդին (CAS 7790-91-2).

Նկարագիր 2․ ՌՆ 8.d.3. կետը չի վերաբերում ազոտային տրիֆլուորիդին վերջինիս գազային վիճակում (CAS 7783- 54-2):

Նկարագիր 3. ՌՆ8.d.3. կետը չի վերաբերում յոդի պենտաֆտորիդին (CAS 7783-66-6):

4. DNAD (1,3-դինիտրո-1,3-դիազետիդին) (CAS 78246-06-7),

5. HAN (հիդրոքսիլամոնիում նիտրատ) (CAS 13465-08-2),

6. HAP (հիդրոքսիլամոնիում պերքլորատ) (CAS 15588-62-2),

7. HNF (հիդրազինիում նիտրոֆորմատ) (CAS 20773-28-8),

8. Հիդրազին նիտրատ (CAS 37836-27-4),

9. Հիդրազին պերքլորատ (CAS 27978-54-7),

10.Հեղուկ օքսիդացնողներ կազմված կամ պարունակող ինհիբացված կարմիր փրփրող ազոտային թթու և (IRFNA) (CAS 8007-58-7),

 

Նկարագիր․ ՌՆ 8.d.10. կետը չի վերաբերում ոչ ինհիբացված փրփրող ազոտային թթվին:

 

ՌՆ 8. e. Մածող/կապող, պլաստիկացնող, մոնոմեր և պոլիմեր նյութեր, ինչպես նշված են ստորև`

1. AMMO (ազիդոմեթիլմեթիլօքսետան և դրա պոլիմերները) (CAS 90683-29-7) (տե՛ս նաև ML8.g.1. կետը` նախանյութերի համար),

2. BAMO (3,3-բիսազիդոմեթիլօքսետան և դրա պոլիմերները) (CAS 17607-20-4) (տե՛ս նաև ՌՆ8.g.1. կետը` դրա նախանյութերի համար),

3. BDNPA (բիս (2,2-դինիտրոպրոպիլ) ացետալ) (CAS 5108-69-0),

4. BDNPF (բիս (2,2-դինիտրոպրոպիլ) ֆորմալ) (CAS 5917-61-3),

5. BTTN (բուտանտրիոլտրինիտրատ) (CAS 6659-60-5) (տե՛ս նաև ՌՆ8.g.8. կետը` դրա նախանյութերի համար):

6. Էներգետիկ մոնոմերները, պլաստիկացնողները կամ պոլիմերները հատուկ կազմված են ռազմական նշանակության օգտագործման համար և պարունակում են ստորև նշվածներից յուրաքանչյուրը`

a. նիտրո խմբեր,

b. ազիդո խմբեր,

c. նիտրատ խմբեր,

d. նիտրազա խմբեր, կամ

e. դիֆլուորամինային խմբեր,

7․ FAMAO (3-դիֆլուորամինոմեթիլ-3-ազիդոմեթիլ օքսետան) և դրա պոլիմերները,

8. FEFO (բիս-(2-ֆլուորո-2,2-դինիտրոէթիլ) ֆորմալ) (CAS 17003-79-1),

9. FPF-1 (պոլի-2,2,3,3,4,4-հեքսաֆլուորոպենտան-1,5-դիոլ ֆորմալ) (CAS 376-90-9),

10. FPF-3 (պոլի-2,4,4,5,5,6,6-հեպտաֆլուորո-2-տրիֆլուորոմեթիլ-3- օքսահեպտան-1,7-դիոլ ֆորմալ),

11. GAP (գլիկիդիլազիդ պոլիմեր) (CAS 143178-24-9) և դրա ածանցյալները,

12. HTPB (հիդրոքսիլով կրճատված պոլիբուտադիեն) հիդրոքսիլային գործառնությամբ 2.2 կամ ավելի մեծ և ավելի պակաս կամ հավասար 2.4,-ի, որը հիդրոքսիլային արժեք է ավելի պակաս, քան 0.77 meq/գ, և որի վիսկողայնությունը 30՛C է, ավելի քիչ, քան 47 կետ հավասարակշռությամբ (CAS 69102-90-5),

13. 10000-ից քիչ մոլեկուլյար քաշով, ալկոհոլային ֆունկցիոնալությամբ պոլի (էպիքլորոհիդրին), ինչպիսիք են`

a. պոլի (էպիքլորոհիդրինդիոլ),

b. պոլի (էպիքլորոհիդրինտրիոլ),

14. NENAs (նիտրատո` թիլնիտրամինային բաղադրիչներ) (CAS 17096-47- 8, 85068-73-1, 82486-83-7, 82486-82-6 և 85954-06-9),

15. PGN (պոլի- GLYN, պոլիգլիկիդինիտրատ կամ պոլի (նիտրատոմեթիլ օքսիրան) (CAS 27814-48-8),

16. Poly-NIMMO (պոլի նիտրատոմեթիլմեթիլօքսետան) կամ պոլի- NMMO (պոլի[3- Նիտրատոմեթիլ-3-մեթիլօքսետան]) (CAS 84051-81-0),

17. Պոլինիտրոօրթոկարբատներ,

18. TVOPA (1,2,3-տրիս[1,2- բիս(դիֆլուորոամինո)էթոքսի] պրոպան կամ տրիս վինոքսի պրոպան արտադրանք) (CAS 53159-39-0),

19. 4,5 դիազիդոմեթիլ-2մեթիլ-1,2,3-տրիազոլ (iso-DAMTR),

20. PNO (Պոլի (3-նիտրատո օքսետան):

21. TMETN (Տրիմեթիլոլէթանի տրինիտրատ) (CAS 3032-55-1):

 

ՌՆ 8. f . «Ադիտիվներ» ինչպես նշված է ստորև.

1. Հիմքային պղնձե սալիցիլատ (CAS 62320-94-9),

2. BHEGA (բիս- (2-հիդրոքսիէթիլ) գլիկոլամիդ) (CAS 17409-41-5),

3. BNO (բուտադիենենիտրիլօքսիդ),

4․ Ֆերոցենային ածանցյալներ, ինչպես նշված է ստորև.

a. Բուտացեն (CAS 125856-62-4),

b. Կատոցեն (2,2-բիս-էթիլֆերողենիլ պրոպան) (CAS 37206-42-1),

c. Ֆերոցեն կարբոքսիլային թթուներ՝ ներառյալ՝ ֆերոցեն կարբոքսիլային թթու (CAS 1271-42-7), ֆերոցեն դիկարբոքսիլային թթու (CAS 1293-87-4),

d. էն-բուտիլ-ֆերոցեն (CAS 31904-29-7),

e. Այլ արտադրված պոլիմեր ֆերոցենային ածանցյալներ, որոնք ՌՆ8.f.4 ենթակետում և այլ տեղերում նշված չեն,

f. Եթիլ ֆեռոսեն (CAS 1273-89-8),

g. Պռոպիլ ֆեռոսեն,

h. Պենտիլ ֆեռոսեն (CAS 1274-00-6),

i. Դիսիկլոպենտիլ ֆեռոսեն,

j. Դիսիկլոհեքսիլ ֆեռոսեն,

k. Դիեթիլ ֆեռոսեն (CAS 1273-97-8),

l. Դիպռոպիլ ֆեռոսեն,

m. Դիբուտիլ ֆեռոսեն (CAS 1274-08-4),

n. Դիհեքսիլ ֆեռոսեն (CAS 93894-59-8),

o. Ացետիլ ֆեռոսեն (CAS 1271-55-2)/1,1'-դիացետիլ ֆեռոսեն (CAS 1273-94-5),

5. Արճիճի բետա-ռեզորցիլատ (CAS 20936-32-7),

6. Արճիճի ցիտրատ (CAS 14450-60-3),

7. Արճիճ -պղիձ քելատային բետա- ռեզորցիլատներ կամ սալիցիլատներ (CAS 68411-07-4),

8. Արճիճի մալեաթ (CAS 19136-34-6),

9. Արճիճի սալիցիլատ (CAS 15748-73-9),

10. Արճիճի ստաննաթ (CAS 12036-31-6),

11. MAPO (տրիս-1-(2-մեթիլ)ազիրիդինիլ ֆոսֆին օքսիդ) (CAS 57-39- 6), BOBBA 8 (բ իս(2-մեթիլ ազիրիդինիլ) 2-(2-հիդրոքսիպրոպանոքսի) պրոպիլամինո ֆոսֆինային օքսիդ), և այլ MAPO ածանցյալներ,

12. Մեթիլ BAPO (բիս(2-մեթիլ ազիրիդինիլ) մեթիլամինո ֆոսֆինային օքսիդ) (CAS 85068-72-0),

13. N-մեթիլ- p-նիտրոանիլին (CAS 100-15-2),

14. 3-Նիտրազա-1,5-պենտան դիիսոցիանատ (CAS 7406-61-9),

15. Օրգանո-մետաղական միացման ագենտներ, ինչպես նշված է ստորև`

a. Նեոպենտիլ[դիալլիլ]օքսի, տրի[դիոկտիլ]ֆոսֆատո- տիտանատ (CAS 103850-22-2), որը հայտնի է նաև որպես տիտանիում IV, 2,2[բիս 2-պրոպենոլատո-մեթիլ, բուտանոլատո, տրիս (դիոկտիլ) ֆոսֆատո] (CAS 110438-25-0), կամ LICA 12 (CAS 103850-22-2),

b. Տիտանիում IV, [(2-պրոպենոլատո-1) մեթիլ, n-պրոպանոլա- տոմեթիլ] բուտանոլատո-1, տրիս[դիոկտիլ] պիրոֆոսֆատ կամ KR3538,

c. Տիտանիում IV, [(2-պրոպենոլատո-1)մեթիլ, n- պրոպանոլատոմեթիլ] բուտանոլատո-1, տրիս(դիոկտիլ)ֆոսֆատ,

16. Պոլիցիանոդիֆլուորոամինոէթիլենօքսիդ,

17. Կապող ագենտներ, ինչպես նշված է ստորև՝

a. 1,1 R, 1S-տռիմեսոլ-տռիմեսոլ-տռիս (2-եթիլազիռիդին) (HX-868, BITA) (CAS 7722-73-8),

b. բազմաֆունկցիոնալ ազիռիդինի ամիդներ՝ իսոպտալիկ, տրիմեսիկ, իսոցիանուրիկ կամ տրիմեթիլադիպիկ հիմքով նաև ունենալով 2-մեթիլ կամ 2- մեթիլ ազիրիդինի խումբ:

Նկարագիր. ՌՆ8.f.17.b ենթակետը ներառում է՝

a. 1,1 H-Իսոպտալոյլ-բիս (2- մեթիլազիռիդին) (HX-752) (CAS 7652-64- 4),

b. 2,4,6-տռիս(2-եթիլ-1-ազիռիդինիլ)-1,3,5-տռիազին (HX-874) (CAS 18924-91-9),

c. 1,1-տռիմեթիլադիպոյլ- բիս (2-եթիլ ազառիդին)(HX-877) (CAS 71463-62-2):

 

18. Պրոպիլենիմին (2-մեթիլազիրիդին) (CAS 75-55-8),

19. Գերնուրբ երկաթի օքսիդ (Fe2O3) (CAS 1317-60-8) հատուկ մակերեսով, որն ավելի մեծ է քան 250 մ2/գ և մասնիկների միջին չափը 3.0 նմ կամ պակաս,

20. TEPAN (տետրաէթիլենեպենտաամինակրիլոնիտրիլ) (CAS 68412- 45-3), ցիանեթիլացված պոլիամիններ և դրանց աղերը,

21. TEPANOL (տետրաէթիլենպենտաամինակրիլոնիտրիլգլիցիդոլ) (CAS 68412-46-4), ցիանեթիլացված պոլիամիններ արտադրված գլիցիդոլով և դրանց աղերով,

22. TPB (տրիպենիլ բիսմուտ) (CAS 603-33-8),

23. TEPB (ր (եթոքսիֆենիլ) բիսմութ) (CAS 90591-48-3):

 

ՌՆ 8.g. նախանյութեր, ինչպես նշված է ստորև.

Հատուկ նկարագիր․ ՌՆ8.g․ կետի հղումները վերաբերում են հատկանշված «Էներգետիկ նյութերին», որոնք պատրաստված են այս նյութերից:

1. BCMO (3,3-բիսքլորոմեթիլօքսետան) (CAS 78-71-7) (տե՛ս նաև ՌՆ 8.e.1. և e.2. կետերը):

2. Դինիտրոազետիդին-տ-բուտիլ աղ (CAS 125735-38-8) (տե՛ս նաև ՌՆ 8.a.28. կետը),

3. Հեքսաա-զաիսօվուռտզիտան ածանցյալներ՝ ներառյալ HBIW (հեքսաբենզիլ-հեքսաազաիսօ-վուռտզիտան) (CAS 124782-15-6) (տե՛ս նաև ՌՆ8.a.4 ենթակետը):

4. Չի կիրառվում՝ սկսած 2013 թվականից,

5. TAT (1,3,5,7 տետրաացետիլ-1,3,5,7,-տետրաազա ցիցլոօկտան) (CAS 41378-98-7) (տես նաև ՌՆ 8.a.13. կետը),

6. 1,4,5,8-տետրաազադեկալին (CAS 5409-42-7) (տե՛ս նաև ՌՆ 8.a.27. կետը),

7. 1,3,5-տրիքլորոբենզեն (CAS 108-70-3) (տե՛ս նաև ՌՆ 8. a.23. կետը),

8. 1,2,4-տրիհիդրոքսիբուտան (1,2,4-բուտանետրիոլ) (CAS 3068- 00-6) (տե՛ս նաև ՌՆ 8.e.5. կետը),

9. DADN (1,5-դիացետիլ-3,7-դինիտրո-1,3,5,7-տետռաացա- ցիկլոկտան) (տե՛ս նաև ՌՆ8.e.5 ենթակետը):

 

ՌՆ8. h. «Ռեակտիվ նյութերի» փոշիներ և ձևավորումներ, ինչպես նշված է՝

1. ստորև թվարկված նյութերից բաղկացած փոշիներ, որոնց մասնիկների չափը չի գերազանցում 250 միկրոմետր որևէ ուղղությամբ և որոնք նշված չեն ՌՆ8-ի այլ կետերում.

a. ալյումին,

b. նիոբիում,

c. բոր,

d. ցիրկոնիում,

e. մագնեզիում,

f. տիտան,

g. տանտալ,

h. վոլֆրամ,

i. մոլիբդեն, կամ

j. հաֆնիում,

2. ձևավորումներ, որոնք նշված չեն ՌՆ 3-րդ, 4-րդ, 12-րդ կամ 16-րդ կետերում և բաղկացած են ՌՆ8.հ.1 կետում նշված փոշիներից:

 

Տեխնիկական նկարագիր.

ՌՆ8.հ. կետի Նկարագրի նպատակների համար

1. Ռեակտիվ նյութերը նախատեսված են միայն տեղաշարժի բարձր արագությամբ էկզոթերմիկ ռեակցիայի համար և որպես ներդիր կամ մարտագլխիկներում պատյան կիրառելու համար:

2. Ռեակտիվ նյութի փոշիները արտադրվում են, օրինակ, բարձր էներգիայի գնդավոր աղվածքի գործընթացով:

3. Ռեակտիվ նյութի ձևերը արտադրվում են, օրինակ, ընտրովի լազերային սինթրինգով:

 

Նկարագիր 1. ՌՆ 8. կետը չի վերաբերում հետևյալ նյութերին, եթե միայն դրանք չեն կազմված կամ խառնված «էներգետիկ նյութերի» հետ, որոնք հատկանշված են ՌՆ 8. a. կետում կամ փոշի մետաղներից, որոնք հատկանշված են ՌՆ 8. c. կետում:

a. Ամոնիում պիկրատ (CAS 131-74-8),

b. Սև փոշի,

c. Հեքսանիտրոդիֆենիլամին (CAS 131-73-7),

d. Դիֆլուորոամին (CAS 10405-27-3),

e. Նիտրոկրախմալ (CAS 9056-38-6),

f. Կալիումի նիտրատ (CAS 7757-79-1),

g. Տետրանիտրոնաֆթալին,

h. Տրինիտրոանիզոլ,

i. Տրինիտրոնաֆթալին,

j. Տրինիտրոքսիլեն,

k. N-պիրրոդիլինոն, 1-մեթիլ-2- պիրրոլիդինոն (CAS 872-50-4),

l. Դիոկտիմալեաթ (CAS 142-16-5),

m. Էթիլհեքսիլակրիլատ (CAS 103-11-7),

n.Տրիէթիլալյումինիում (TEA), տրիմեթիլալյումինիում (TMA), և այլ պիրոֆորիկ մետաղային ալքիլներ և լիթիումի, կալիումի, մագնեզիումի, զինկի կամ բորի արիլներ (TEA) (CAS 97- 93-8) (TMA) (CAS 75-24-1),

o. Նիտրոցելյուլոզ (CAS 9004-70-0).

p. Նիտրոգլիցերին (կամ գլիցերոլտրինիտրատ, տրինիտրոգլիցերին) (NG) (CAS 55-63-0),

q. 2,4,6-տրինիտրոտոլուեն (TNT) (CAS 118-96-7),

r. Էթիլենեդիամինեդինիտռատ (EDDN) (CAS 20829-66-7),

s. Պենտաէրիթրիտոլտետրանիտրատ (PETN) (CAS 78-11-5),

t. Արճիճի ազիդ (CAS 13424-46-9), նորմալ (CAS 15245-44-0) և հիմքային արճիճի ստիֆնատ (CAS 12403-82-6), և առաջնային պայթուցիկներ կամ առաջնային բաղադրիչներ, որոնք պարունակում են ազիդներ կամ ազիդային համալիրներ,

u. Տրիէթիլենեգլիկոլդինիտրատ (TEGDN) (CAS 111-22-8),

v. 2,4,6-տրինիտրոէզորցինոլ (ստիֆնիկ թթու) (CAS 82-71-3),

w. Դիէթիլդիֆենիլ միզանյութ (CAS 85-93- 3), դիմեթիլդիֆենիլ միզանյութ (CAS 611-92-7), մեթիլէթիլդիֆենիլ միզանյութ [Ցենտրալիտներ],

x. N,N-դիֆենիլ միզանյութ (ոչ սիմետրիկ դիֆենիլ միզանյութ) (CAS 603-54-3),

y. Մեթիլ-N,N-դիֆենիլ միզանյութ (մեթիլ ոչ սիմետրիկ դիֆենիլ միզանյութ (CAS 13114-72-2)),

z. Էթիլ-N,N-դիպհենիլ միզանյութ (էթիլ ոչ սիմետրիկ դիֆենիլ միզանյութ) (CAS 64544-71-4),

aa. 2-Նիտրոդիֆենիլամին (2-NDPA) (CAS 119-75-5),

bb. 4-Նիտրոդիֆենիլամին (4-NDPA) (CAS 836-30-6), cc. 2,2-դինիտրոպրոպանոլ (CAS 918-52-5),

dd. Նիտրոգվանիդին (տե՛ս Երկակի նշանակության ապրանքների ցանկի 1C011.d. կետը) (CAS 556-88-7).

 

Նկարագիր 2. ՌՆ8-ը չի տարածվում ամոնիում պերխլորատին (ՌՆ8.d.2), NTՕ-ին (ՌՆ8.a.18), կամ կատոցենին (ՌՆ8.f.4.b.), և համապատասխանում են հետևյալ չափանիշներին.

a. հատուկ կազմված են քաղաքացիական գազ արտադրող սարքավորումների համար,

b. կազմված կամ խառնված են ոչ ակտիվ թերմոսեթ բայնդերներից կամ պլաստիֆիկատորներից և 250 գրամից ցածր զանգված ունեն,

c. ակտիվ նյութում ունեն առավելագույնը 80 տոկոս ամոնիում պերխլորատ (ՌՆ8.d.2.),

d. ունեն 4 գրամին հավասար կամ պակաս NTՕ (ՌՆ8.a.18.), և

e. ունեն 1 գրամին հավասար կամ պակաս կատոցենին (ՌՆ 8.f.4.b.):

 

Նկարագիր 3. ՌՆ 8. կետը չի վերաբերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում ներառված նյութերին:

ՌՆ 9.

8906 10 000

8906 90

8907

8907 90 000

8408 10

8415 82 000 0

8411 11 000

8411 12

8411 81 000

8411 82 200

8411 82 600

8411 82 800

8411 99 00

8411 99 009

9014 20

9014 20 200

9014 20 800

9032 89 000 0

8526

8482

8482 10

8482 10 900

8482 20 000

8482 30 000

8482 40 000

8482 50 000

8482 80 000

Ռազմական նավեր (մակերեսային կամ ստորջրյա), հատուկ ծովային սարքավորում, հավելյալ հարմարանքներ, բաղադրամասեր և այլ մակերեսային նավեր, ինչպես նշված է ստորև.

Հատուկ նկարագիր. Ուղղորդող և նավիգացիոն սարքավորման համար տե՛ս ՌՆ11. կետը:

 

ՌՆ9.a.Նավեր և բաղադրամասեր, ինչպես նշված է ստորև.

1. Նավեր (վերջրյա կամ ստորջրյա), որոնք հատուկ նախագծված են կամ փոփոխված ռազմական նշանակության օգտագործման համար, անկախ դրանց ընթացիկ ֆիզիկական վիճակից կամ աշխատանքային պայմաններից և անկախ այն բանից, որ դրանք ունեն զենքերի հեռարձակման համակարգեր կամ զրահապատում, թե ոչ, ինչպես նաև ֆյուզելաժներ /կամ իրան/ կամ ֆյուզելաժների մասեր նման նավերի համար, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար:

Նկարագիր. ՌՆ9.a.1. կետը ներառում է սուզորդներին փոխադրելու համար հատուկ նախագծված կամ ձևափոխված փոխադրամիջոցները:

2. Վերջրյա նավեր, տարբեր նրանցից, որոնք հատկանշված չեն ՌՆ9.a.1. կետում, ունեն հետևյալից որևէ մեկը, ֆիքսված կամ ինտեգրված նավի մեջ:

a. ՌՆ 1. կետում հատկորոշված ավտոմատիկ զենքեր կամ զենքեր, որոնք հատկորոշված են ՌՆ 2., ՌՆ 4., ՌՆ 12. կամ ՌՆ 19. կետերում, կամ «կանգեր» կամ ամրակներ՝ 12.7 մմ կամ ավելի տրամաչափ ունեցող զենքերի համար:

 

Տեխնիկական նկարագիր․

ՌՆ9.a.2.a. կետի նպատակների համար «կանգեր» նշանակում է զենքերի ամրակներ կամ հենակներ կամ կառուցվածքային ամրություններ զենքեր տեղադրելու համար:

 

b. Հրդեհների վերահսկման համակարգեր, որոնք հատկորոշված են ՌՆ 5. կետում,

c. Որոնք ունեն բոլոր հետևյալ հատկանիշները.

1. 'Քիմիական, կենսաբանական, ռադիոճառագայթային և միջուկային (CBRN) պաշտպանության համար', և

2. Ախտահանման նպատակների համար նախագծված «նախալվացող և լվացող համակարգեր», կամ

Տեխնիկական նկարագիր․

ՌՆ9.a.2.c.2. կետի նպատակների համար «նախալվացող և լվացող համակարգերը» ծովային ջուր փչող համակարգեր են, որոնք կարող են միաժամանակ թրջել նավի արտաքին իրանը և նավի տախտակամածները:

 

d. Ակտիվ զենքերի հակազդման համակարգերը, որոնք հատկորոշված են ՌՆ4.b., ՌՆ5.c. կամ ՌՆ11.a. կետերում և ունեն հետևյալ հատկանիշներից որևէ մեկը.

 

1. «Քիմիական, կենսաբանական, ռադիոճառագայթային և միջուկային (CBRN) պաշտպանություն»,

2. Ֆյուզելաժային կորպուսը և հիմնական իրանը, որոնք հատուկ նախագծված են այնպես, որ ռադարային ճառագայթների խաչաձևումը պակասեցնեն,

3. Թերմալ հետքերի կրճատման սարքեր (օրինակ, արտամղվող գազի սառեցնող համակարգ), բացի նրանցից, որոնք հատուկ նախագծված են էլեկտրական կայանի արդյունավետության ընդհանուր մեծացման կամ բնական միջավայրի վրա թողած ազդեցության նվազեցման համար կամ

4. Ապամագնիսացնող համակարգ` նախագծված ամբողջ նավի մագնիսական կամ հետագծային հետքը կրճատելու համար:

Տեխնիկական նկարագիր.

ՌՆ9.a.2. կետի նպատակների համար «քիմիական, կենսաբանական, ռադիոճառագայթային և միջուկային (CBRN) պաշտպանության» համակարգն ունի ինքնուրույն գործող ներքին տարածք պարունակող հատկանիշ, ինչպես օրինակ՝ գերճնշումային մեկուսացում, օդափոխման համակարգի մեկուսացում, օդափոխանակման սահմանափակ ելքեր հատուկ CBRN ֆիլտրեր և սահմանափակ մուտքեր աշխատողների համար, որոնք նաև անջատված են ներկառուցված օդարգելող սրահակներով (շլյուզներով):

 

ՌՆ9.b. Շարժիչներ և առաջամուղ համակարգեր, ինչպես նշված է ստորև , որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար և դրանց բաղադրիչները, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար:

1. Դիզելային շարժիչներ, որոնք հատուկ նախագծված են սուզանավերի համար,

2. Էլեկտրական շարժիչներ, որոնք հատուկ նախագծված են սուզանավերի համար և ունեն բոլոր հետևյալ հատկանիշները.

a. Էլեկտրական հոսանքի ելքը ավելի քան 0.75 ՄՎ (1,000 ձիաուժ),

b. Արագ ռեվերսինգ,

c. հեղուկով սառեցվող, և

d. Ամբողջությամբ ներպարփակված,

3. Դիզելային շարժիչներ, որոնք ունեն բոլոր հետևյալ հատկանիշները.

a. Էլեկտրական հոսանքի ելքը` 37.3 կՎ (50 ձիաուժ) կամ ավելի, և

b. Ընդհանուր զանգվածի 75%-ից ավելի ոչ մագնիսական պարունակություն:

Տեխնիկական նկարագիր.

ՌՆ 9.b.3 կետի նպատակների համար «ոչ մագնիսական» հասկացությունը նշանակում է, որ հարաբերական թափանցելիությունը 2-ից պակաս է:

 

4. «Օդից անկախ առաջամուղ» (AIP) համակարգեր, որոնք հատուկ նախագծված են սուզանավերի համար:

Նկարագիր. ՌՆ9.b.4. կետը չի վերաբերում միջուկային էներգիային:

 

Տեխնիկական նկարագիր.

«Օդից անկախ առաջամուղ» (AIP) համակարգը թույլ է տալիս ջրի տակ գտնվող սուզանավին աշխատացնել իր առաջամուղ համակարգը առանց մթնոլորտային թթվածնի հետ կապի, ավելի երկար ժամանակի ընթացքում, քան կարող էին թույլ տալ մարտկոցները այլ կերպ:

 

Հատուկ նկարագիր. Միջուկային էներգիայով առաջամուղ սարքավորման համար տե՛ս ՌՆ9.հ. կետը:

 

ՌՆ9.c. Ստորջրյա բացահայտման սարքեր, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար, դրանց վերահսկման համակարգերը և բաղադրիչները, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար:

 

ՌՆ9.d. Հակասուզանավային և հակատորպեդային ցանցեր, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար,

 

ՌՆ9.e. Չի օգտագործվում սկսած 2003 թվականից:

 

ՌՆ9.f. Ֆյուզելաժ կամ իրան ներթափանցող սարքեր և միացնող մալուխներ, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար և թույլ են տալիս փոխադարձ կապ պահպանել նավի իրանից դուրս գտնվող սարքերի հետ և դրանց բաղադրիչները, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար,

 

Նկարագիր 1. ՌՆ 9. f . կետը ներառում է նավի համար միացնող մալուխները, որոնք միալար են, բազմալար և մեկառանցքային կամ հյուսված տեսակի և ֆյուզելաժ ներթափանցող սարքերը, որոնք երկուսն էլ կարող են ջրակայուն մնալ և պահպանել իրենց աշխատանքային կարողությունները 100 մ-ից ավելի ծովային խորություններում և օպտիկամալուխային կապերին և ֆյուզելաժից ներս օպտիկական ներթափանցողներ, որոնք հատուկ նախագծված են խորությունից անկախ «լազերային» ճառագայթների փոխանցման համար:

Նկարագիր 2. ՌՆ9.f. կետը չի վերաբերում սովորական առաջամուղ սարքերին և հիդրոդինամիկ վերահսկող ֆյուզելաժի զոնդային ներփանցիչներին:

 

ՌՆ9.g. Անձայն առանցքակալներ, որոնք ունեն հետևյալ հատկանիշներից որևէ մեկը և դրանց բաղադրիչներ և սարքավորումներ, որոնք կրում են այդ առանցքակալներից, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար.

1.գազային կամ մագնետիկ միացումով,

2.ակտիվ սիգնատուրային վերահսկումով, կամ

3. վիբրացիան մեղմացնող վերահսկումով:

 

ՌՆ 9. h. Միջուկային էներգիա գեներացնող սարքավորում կամ առաջամուղ սարքավորում, որոնք հատուկ նախագծված են ՌՆ9.a. կետում հատկորոշված նավերի համար և դրանց բաղադրամասեր, որոնք հատուկ նախագծված կամ «փոփոխված» են ռազմական նշանակության օգտագործման համար:

 

Տեխնիկական նկարագիր.

ՌՆ9.հ. կետի նպատակներով, «փոփոխված» նշանակում է ցանկացած կառուցվածքային, էլեկտրական, մեխանիկական կամ այլ փոփոխություն, որը ոչ ռազմական պարագային կամ առարկային տալիս է ռազմական նշանակության օգտագործման համար հատուկ նախագծված առարկաներին կամ պարագաներին հավասարազոր կարողություններ.

 

Նկարագիր. ՌՆ9.հ. կետը ներառում է «միջուկային ռեակտորները»:

ՌՆ 10.

8801 00

8802

8807

8804 00 000 0

8805

8481 80 591 0

8481 80 599 0

9014 20

9026 20

9022 19 000 0

9030 10 000 0

«Ինքնաթիռներ», «օդից թեթև թռչող սարքեր», անօդաչու թռչող սարքեր, ավիաշարժիչներ և «ինքնաթիռային» սարքավորում, հարակից սարքավորում և բաղադրիչները, որոնք հատուկ նախագծված են կամ փոփոխված ռազմական նշանակության օգտագործման համար, ինչպես նշված է ստորև.

 

Հատուկ նկարագիր. Ուղղորդման և նավիգացիոն սարքավորման համար տե՛ս ՌՆ11. կետը:

 

a. մարտական «ինքնաթիռներ», «օդից թեթև թռչող սարքեր» և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասերը,

b. չեն օգտագործվել 2011 թվականից:

c. «Անօդաչու թռչող սարքեր» և «օդից թեթև թռչող սարքեր» և հարակից սարքավորումներ, ինչպես նշված է ստորև, և նրանց հատուկ նախագծված բաղադրամասեր.

1. «անօդաչու թռչող սարքեր», հեռաղեկավարվող օդային թռչող սարքեր (RPVs), ավտոնոմ ծրագրավորվող սարքեր և անօդաչու «օդից թեթև թռչող սարքեր»,

2. արձակող սարքեր, վերականգնման սարքավորումներ, վերգետնյա օժանդակող սարքավորումներ,

3. ղեկավարման և վերահսկման համար նախագծված սարքավորումներ:

 

d. Ավիաշարժիչները և դրանց համար հատուկ նախագծված բաղադրա- մասերը:

 

e. Ստորև նշվածներից ցանկացածի համար հատուկ նախագծված կամ ձևափոխված օդային վերալիցքավորման սարքավորում և նրանց համար հատուկ նախագծված բաղադրիչներ.

1. ՌՆ10. a. կետում նշված «ինքնաթիռ», կամ

2. ՌՆ10. c. կետում նշված «անօդաչու թռչող սարքերը»:

 

f. ՌՆ10. a. կետում նշված «ինքնաթիռների» համար հատուկ նախագծված վերգետնյա սարքավորում կամ ՌՆ10. d. կետում նշված ավիաշարժիչներ:

 

Նկարագիր 1․ ՌՆ10․f. կետը ներառում է ճնշման տակ վառելիքի լիցքավորման սարքավորումներ և սարքավորումներ, որոնք նախագծված են հեշտացնելու գործողությունները սահմանափակ տարածքներում, ներառյալ սարքավորումներ, որոնք գտնվում են օդանավի վրա:

 

Նկարագիր 2. ՌՆ10.f. կետը չի վերաբերում.

1․ առեղներին (քարշարկման սարքավորումներին),

2․ պաշտպանիչ հատակային ծածկոցներին և ծածկոցներին,

3. սանդուղքներին և հարթակներին,

4. դիմադիր կոճղակներին, կառաններին և բեռների ամրացման սարքավորումներին:

 

g. Օդանավի անձնակազմի կյանքի ապահովման սարքավորում, անձնա- կազմի անվտանգության սարքավորում և արտակարգ փրկության համար այլ սարքեր, որոնք նշված չեն ՌՆ10.a. կետում, սակայն նախագծված են ՌՆ10.a. կետում նշված «ինքնաթիռների» համար:

 

Նկարագիր․ ՌՆ10.g. ենթակետը չի վերահսկում օդանավի անձնակազմի սաղավարտները, որոնք չեն պարունակում կամ ունեն հեծաններ և կցամասեր՝ Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում նշված սարքավորումների համար:

 

Հատուկ նկարագիր․ Սաղավարտների համար տե՛ս նաև ՌՆ13.c. կետը:

 

h. Պարաշյուտներ, պարագլայդերներ, հարակից սարքավորումներ և դրանց համար հատուկ նախատեսված բաղադրամասեր, ինչպիսիք են`

1. պարաշյուտները, որոնք նշված չեն Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում,

2. պարագլայդերները,

3. սարքավորումները, որոնք հատուկ նախատեսված են մեծ բարձրությունից պարաշյուտիստների անկման համար (օրինակ, հատուկ համազգեստ, հատուկ սաղավարտներ, շնչառության համակարգեր, նավիգացիոն սարքավորումներ):

 

i. վերահսկվող բացման սարքավորումներ կամ ավտոմատ համակարգեր՝ նախատեսված բեռների իջեցման համար:

 

Նկարագիր 1. ՌՆ10.a. ենթակետը չի վերաբերում այն «ինքնաթիռներին» և «օդից թեթև թռչող սարքերին» կամ այդ «ինքնաթիռների» տարբերակներին, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար և որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը՝

a. ոչ մարտական «ինքնաթիռներ» են,

b. փոփոխված չեն ռազմական նշանակության օգտագործման համար և չհարմարեցված սարքավորման հետ կամ այլ հավելյալ հարմարանքների հետ, որոնք հատուկ նախագծված կամ փոփոխված են ռազմական նշանակության օգտագործման համար, և

c. հավաստագրված են քաղաքացիական օգտագործման համար մեկ կամ ավելի Վասենաարյան համաձայնագրի անդամ պետության քաղաքացիական ավիացիայի մարմնի կողմից:

 

Նկարագիր 2. ՌՆ 10.d. ենթակետը չի վերաբերում՝

a. Ավիաշարժիչներին, որոնք նախագծված կամ փոփոխված են ռազմական նշանակության օգտագործման համար, որոնք հավաստագրված են մեկ կամ ավելի Վասենաարյան համաձայնագրի անդամ պետության քաղաքացիական ավիացիայի մարմնի կողմից «Քաղաքացիական ինքնաթիռների» մեջ օգտագործվելու համար, կամ դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը.

b. Մխոցային շարժիչները և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը՝ բացառությամբ նրանցից, որոնք հատուկ նախագծված են անօդաչու թռչող սարքերի համար:

 

Նկարագիր 3. ՌՆ10.a. և ՌՆ10.d. ենթակետերի նպատակների համար ոչ ռազմական «ինքնաթիռների» համար հատուկ նախագծված բաղադրամասերը ու հարակից սարքավորումները կամ ռազմական նշանակության օգտագործման համար փոփոխված ավիաշարժիչները կիրառելի են միայն այն ռազմական բաղադրամասերի նկատմամբ և հարակից ռազմական սարքավորման համար, որոնք պետք են եղել ռազմական նշանակության օգտագործման համար դրանք փոփոխելու համար:

 

Նկարագիր 4. ՌՆ10.a. ենթակետում նշված նպատակներով, ռազմական նշանակության օգտագործումը ներառում է մարտական գործողություններ, ռազմական հետախուզություն, աջակցություն, ռազմական ուսուցում, նյութատեխնիկական աջակցություն, զորքերի կամ ռազմական սարքավորումների փոխադրում և դեսանտավորում:

 

Նկարագիր 5. ՌՆ 10 ենթակետը չի վերաբերում «ինքնաթիռներին» կամ «օդից թեթև թռչող սարքերին», որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝

a. արտադրվել են մինչև 1946 թվականը,

b. չեն ներառում Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում հատկանշված բաղադրամասեր, եթե չի պահանջվում, որ այդ բաղադրամասերը և նյութերը համապատասխանեն մեկ կամ ավելի Վասենաարյան համաձայնագրի անդամ պետության քաղաքացիական ավիացիայի մարմնի անվտանգության և թռչելու ունակության չափանիշներին, և

c. չեն ներառում Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում հատկանշված զենքեր՝ բացառելով այն զենքերը, որոնք չեն աշխատում և չեն կարող վերականգնվել աշխատունակ վիճակի:

 

Նկարագիր 6. ՌՆ10.d. ենթակետը չի վերաբերում ավիաշարժիչներին, որոնք արտադրվել են մինչև 1946 թվականը:

ՌՆ 11.

8517 18 000 0

8517 61 000

8517 62 000

8517 71

8517 79

8543 70

8543 20 000 0

8525 50 000 0

8525 60 00

8526

8527 21 200

8527 21 700 0

8526 91

8526 91 200 0

8526 91 800 0

8526 92 000

9030 10 000 0

9014 20

9014 20 200

9014 20 800

9022 19 000 0

9027 50 000 0

9030 40 000 0

9006 30 000 0

8504 40

Էլեկտրոնային սարքավորումներ, «տիեզերական ապարատներ» և բաղադրիչներ, որոնք Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում այլ տեղում չեն հատկանշված, ինչպես նշված է ստորև.

a. Էլեկտրոնային սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասեր:

 

Նկարագիր. ՌՆ 11.կետը ներառում է.

a. Էլեկտրոնային հակազդող և էլեկտրոնային հակա խափանող սարքավորումներ (այսինքն, սարքավորում, որը նախատեսված է ռադարին կամ ռադիո հաղորդակցման ընդունիչին արտաքին կամ սխալական ազդանշաններ տալու կամ այլ կերպ ընդունումը արգելակելու, գործողությանը խանգարելու կամ հակառակորդի էլեկտրոնային ընդունիչների աշխատանքը խաթարելու համար` ներառյալ դրանց խափանող սարքավորումը), ներառյալ հաղորդակցմանը խանգարող և հակախանգարող սարքավորումները:

b. Հաճախականության դինամիկ խողովակներ:

c. Էլեկտրոնային համակարգեր կամ սարքավորում, որոնք նախատեսված են ռազմական հետախուզության էլեկտրամագնիսական սպեկտրի հետախուզման և վերահսկման համար կամ անվտանգության նպատակներով կամ հակազդեցության համար, ինչպես օրինակ հետախուզումը և վերահսկումը:

d. Ստորջրյա հակա միջոցներ, ներառյալ ակուստիկ և մագնիսական խաթարումը և շեղումը, և սոնար ընդունիչներին արտաքին շեղող կամ խաբող ազդանշաններ հաղորդելու համար նախագծված սարքավորումները:

e. Տվյալներ մշակող անվտանգության սարքավորում, տվյալների անվտանգության սարքավորում և փոխանցման ու ազդանշանման անվտանգության սարքավորում, որոնք օգտագործում են ծածկագրման գործառույթներ:

f. Իդենտիֆիկացնող, նույնականացնող, և ծածկագիր բեռնող սարքավորում և ծածկագրերի կառավարման, ստեղծման և բաշխման սարքավորում:

g. Ուղղորդման և նավիգացիոն սարքավորում:

h. Թվային տրոպոսֆերային ռադիո հաղորդակցման փոխանցման սարքավորում:

i. Թվային դեմոդուլյատորներ, որոնք հատուկ նախագծված են կապի հետախուզություն համար:

j. «Ավտոմատ կառավարման և վերահսկման համակարգեր»։

 

Հատուկ նկարագիր. Ռազմական «ծրագրավորվող» պարամետրներով ռադիոկապի հետ ասոցացվող «ծրագրային ապահովման» համար տե՛ս ՌՆ21. կետը:

 

b. Խափանող, խաթարող սարքավորում, որը նախագծված կամ փոփոխված է «արբանյակային նավիգացիոն համակարգերի» կողմից տրվող տեղորոշման, նավիգացիայի կամ ժամանակայնության ծառայությունների ընդունմանը, կիրարկմանը կամ ճշգրտությանը խոչընդոտելու համար և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը։

c. «Տիեզերական ապարատներ», որոնք հատուկ նախագծված կամ փոփոխված են ռազմական նշանակության օգտագործման համար, և

«տիեզերական ապարատների» բաղադրամասեր, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար:

ՌՆ 12.

Վերահսկվում է ցանկի այլ կատեգորիաներով (ՌՆ2; 4) և

9031

9033 00 000 0

9032

Բարձր արագության կինետիկ էներգիայով աշխատող զենքերի համակարգեր և դրանց հարակից սարքավորումը, ինչպես նշված է ստորև, և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասերը.

a. Կինետիկ էներգիայով զենքերի համակարգեր, որոնք հատուկ նախա- գծված են թիրախի ոչնչացման կամ գործունեության խափանման համար,

b. Հատուկ նախագծված փորձարկման և գնահատման հարմարանքներ և փորձարկման մոդելներ, ներառյալ դիագնոստիկ գործիքները և թիրախները՝ կինետիկ էներգիայով աշխատող հրթիռների և համակարգերի դինամիկ փորձարկման համար:

Հատուկ նկարագիր. Ենթափողային զինամթերք օգտագործող զենքերի համակարգերի կամ միայն քիմիական իմպուլսով աշխատող զենքերի համակարգերի համար և դրանց հարակից զինամթերքի համար տե՛ս ՌՆ1.-ից ՌՆ 4 կետերը:

 

Նկարագիր 1. ՌՆ 12. կետը ներառում է

a. հետևյալը, երբ դրանք հատուկ նախագծված են կինետիկ էներգիայով զենքերի համակարգերի համար. a.Արձակող առաջամուղ համակարգեր, որոնք կարող են 0.1 գ-ից ավելի մեծ զանգված ունեցող առարկային հաղորդել 1.6 կմ/վ-ից ավելի բարձր արագացում, մեկ արձակման կամ արագ կրակահերթի ռեժիմում:

b. Առաջնային հզորության գեներացման, էլեկտրական զրահապատման, էներգիայի կուտակման (օրինակ, բարձր էներգիայի պահպանման կոնդենսատորներ), ջերմային կառավարման, հոսանքի կանոնավորման, փոխանցման կամ վառելանյութի կառավարման սարքավորումներ և էլեկտրական ինտերֆեյսներ էլեկտրական հոսանքի, հրանոթի և այլ հրետանային էլեկտրական միացման ֆունկցիաների միջև:

Հատուկ նկարագիր. բարձր էներգիայի պահպանման կոնդենսատորների համար տե՛ս նաև Երկակի նշանակության ապրանքների ցանկի 3A001.e.2 կետը:

 

c. Թիրախի ճանաչման, հետագծի որոշման, կրակի վերահսկման վնասի գնահատման համակարգեր:

d. Հետադարձի որոնման, ուղղորդման կամ կողային արձակման (լատերալ արագացման) համակարգեր հրթիռների համար:

 

Նկարագիր 2. ՌՆ 12. կետը վերաբերում է զենքերի համակարգերին, որոնք օգտագործում են արձակման հետևյալ մեթոդներից որևէ մեկը.

a. Էլեկտրամագնիսական,

b. Էլեկտրաջերմային,

c. Պլազմային,

d. Թեթև գազային, կամ

e. Քիմիական (երբ օգտագործվում է վերոհիշյալ եղանակներից որևէ մեկի հետ համատեղ):

ՌՆ 13.

6204 29 900 0

6204 39 110 0

6204 33 100 0

6204 33 900 0

6204 59

Զրահապատ կամ պաշտպանական սարքավորում, կառույցներ, բաղադրամասեր և հարմարանքներ, ինչպես նշված է ստորև.

a. Մետաղական կամ ոչ մետաղական զրահապատ թիթեղ, որն ունի հետևյալ հատկանիշներից որևէ մեկը.

1. արտադրված է համապատասխան ռազմական ստանդարտների կամ սպեցիֆիկացիայի, կամ

2. հարմար է ռազմական նշանակության օգտագործման համար,

 

Հատուկ նկարագիր. Զրահաբաճկոնների սալիկների համար տե՛ս ՌՆ13.d.2. կետը:

 

b. Մետաղական կամ ոչ մետաղական կառույցներ, կամ դրանց համակցու- թյուններ, որոնք հատուկ նախագծված են ռազմական համակարգերի բալիստիկ պաշտպանության համար, և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասեր:

c. Սաղավարտներ, և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասեր և հարմարանքներ, ինչպես նշված է ստորև․

1․ սաղավարտներ, որոնք արտադրված են ըստ ռազմական ստանդարտների կամ տեխնիկական պահանջների կամ համեմատելի են ազգային ստանդարտներին,

2․ ՌՆ13․c․1. կետում հատկանշված սաղավարտների համար հատուկ նախագծված խեցիներ, ներդիրներ կամ հարմարավետության հարմարանքներ,

3․ ՌՆ13․c․1. կետում հատկանշված սաղավարտների համար հատուկ նախագծված հավելյալ բալիստիկ պաշտպանության տարրեր:

Հատուկ նկարագիր. Այլ ռազմական սաղավարտների բաղադրամասերի կամ աքսեսուարների համար տե՛ս համապատասխան ՌՆ գրառումները:

 

d. Զրահաբաճկոններ, պաշտպանական հագուստներ և դրանց բաղա- դրամասեր, ինչպես նշված է ստորև.

1․ թեթև զրահաբաճկոններ և պաշտպանական հագուստներ, որոնք արտադրված են համաձայն ռազմական ստանդարտների կամ սպեցիֆիկացիաների, կամ դրանց համազոր և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասեր,

Նկարագիր. ՌՆ13.d.1 կետի նպատակների համար ռազմական ստանդարտները կամ սպեցիֆիկացիաները ներառում են նվազագույնը բեկորային պաշտպանության վերաբերյալ սպեցիֆիկացիաներ:

2․ ծանր զրահաբաճկոններ և դրանց համար նախատեսված սալիկներ, որոնք ապահովում են կամ գերազանցում III մակարդակի ձգաբանական պաշտպանությանը (NIJ 0101.06, 2008 թ. հուլիս) կամ համարժեք ստանդարտներ:

 

Նկարագիր 1․ ՌՆ 13.b. կետը ներառում է նյութեր, որոնք հատուկ նախագծված են պայթուցիկ ռեակտիվ զրահ կազմելու կամ ռազմական ապաստարաններ կառուցելու համար:

 

Նկարագիր 2․ ՌՆ 13.c. կետը չի վերաբերում սաղավարտներին, որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝

a․ արտադրվել են մինչև 1970 թ․, և

b․ փոփոխված կամ նախագծված չեն ըստ հարմարության, և համալրված չեն սույն Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում հատկանշված տարրերով:

 

Նկարագիր 3․ ՌՆ13.c. և d. կետերը չեն վերաբերում սաղավարտներին, զրահաբաճկոններին կամ պաշտպանական հագուստներին, երբ գտնվում են օգտագործողի հետ` օգտագործողի անձնական պաշտպանության համար:

 

Նկարագիր 4․ Այն սաղավարտները, որոնք հատուկ նախագծված են սակրավորային անձնակազմի համար, որոնք հատկանշված են ՌՆ13.c. կետում, նրանք են, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար:

 

Նկարագիր 5. ՌՆ13.d.1. կետը չի վերաբերում պաշտպանիչ ակնոցներին։

Հատուկ նկարագիր. «Լազերային» պաշտպանիչ ակնոցների համար տե՛ս ՌՆ17.o կետը:

 

Հատուկ նկարագիր 1. Տե՛ս նաև Երկակի նշանակության ապրանքների ցանկի 1A005. Կետը:

 

Հատուկ նկարագիր 2․ «Հյուսվածքային կամ թելային նյութերի» համար, որոնք օգտագործվում են զրահաբաճկոններ կամ սաղավարտներ պատրաստելու համար տե՛ս Երկակի նշանակության ապրանքների ցանկի 1C010. կետը:

ՌՆ 14.

8805 10 900 0

8805 21 000 0

8805 29 000

9031 20 000 0

'Մասնագիտացված սարքավորում ռազմական ուսուցման համար' կամ ռազմական սցենարների սիմուլյացիայի համար, սիմուլյատորներ, որոնք հատուկ նախագծված են ուսուցման համար, ցանկացած հրաձգային զենքի օգտագործման ուսուցման համար կամ զենքեր որոնք հատկանշված են ՌՆ

1. կամ ՌՆ 2., կետերում, և հատուկ դրանց համար նախագծված բաղադրա- մասերը և հավելյալ հարմարանքները:

 

Տեխնիկական նկարագիր.

(տեխնիկական նկարագիրը հանվել է 25.04.24 N 590-Ն)

 

Նկարագիր 1. ՌՆ14. կետը ներառում է պատկերներ գեներացնող և ինտերակտիվ բնապահպանական համակարգերը սիմուլյատորների համար, երբ դրանք հատուկ նախագծված են կամ փոփոխված ռազմական նշանակության օգտագործման համար:

 

Նկարագիր 2. ՌՆ14. կետը չի վերաբերում այն սարքավորմանը, որը հատուկ նախագծված է որսորդության կամ մարզական զենքերի օգտագործման ուսուցման համար:

 

Նկարագիր 3. «Ռազմական ուսուցման համար մասնագիտացված սարքավորում» եզրույթը ներառում է ռազմական հարձակումների տեսակների ուսուցման, օպերացիոն թռիչքային ուսուցման, ռադարային թիրախի հայտնաբերման ուսուցման, ռադարային թիրախների գեներատորների, հրետանային ուսուցման, հակասուզանավային մարտավարության ուսուցման, թռիչքի սիմուլյատորների (ներառյալ մարդկային ցենտրիֆուգները օդաչուների/աստղագնացների ուսուցման համար, ռադարային ուսուցման, թռիչքային գործիքների ուսուցման. օդագնացության ուսուցման, հրթիռ արձակող սարքերի ուսուցման, թիրախառման ուսուցման, կեղծ «ինքնաթիռների», զրահապատյանների օգտագործման ուսուցման, անօդաչու «ինքնաթիռների» վարման ուսուցման շարժական հարմարանքները և վերգետնյա ռազմական գործողությունների համար ուսուցման սարքավորումը:

ՌՆ 15.

8525 50 000 0

8525 60 000

8525 81 110 0

8525 81 190 0

8525 81 300 0

8525 81 990

8525 81

8525 82

8525 83

8525 89

8526

8527 13 100 0

8527 19 000 0

8527 91 910 0

9032 89 000 0

Պատկերաստեղծ և խափանիչ կամ խաթարիչ սարքավորումները, ինչպես նշված է ստորև, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար և դրանց համար հատուկ նախագծված բաղադրա- մասերը և դրանց հավելյալ հարմարանքները.

a. Ձայնագրիչները և պատկերների մշակման սարքավորումները,

b. Տեսախցիկները, լուսանկարչական սարքավորումները և ժապավենի մշակման սարքավորումները,

c. Պատկերների ուժեղացման սարքավորումները,

d. Ինֆրակարմիր կամ ջերմային պատկերավորման սարքավորումը,

e. Ռադարների սենսորների պատկերաստեղծ սարքավորումը,

f. Խափանիչ կամ հակախափանիչ սարքավորումը, այն սարքավորման համար, որը հատկանշված է ՌՆ 15.a.-ից ՌՆ 15.e. կետերում:

 

Նկարագիր․ ՌՆ15.f. կետը ներառում է սարքավորում, որը նախատեսված է ռազմական պատկերաստեղծ համակարգերի աշխատանքը խաթարելու կամ խանգարելու համար, կամ նվազագույնի հասցնելու համար նման խափանիչ ազդեցությունը:

 

Նկարագիր. ՌՆ 15. կետը չի վերաբերում «պատկերների ուժեղացման առաջին սերնդի օբյեկտիվներին» կամ այն սարքավորմանը, որը հատուկ նախագծված է «պատկերների ուժեղացման առաջին սերնդի օբյեկտիվներին» հետ աշխատելու համար:

Հատուկ նկարագիր. «Պատկերների ուժեղացման առաջին սերնդի օբյեկտիվներ» ունեցող զենքերի օպտիկական մասերի համար տե՛ս ՌՆ 1., ՌՆ 2. և ՌՆ 5.a. կետերը:

 

Հատուկ նկարագիր.  Տե՛ս նաև Երկակի նշանակության ապրանքների ցանկի 6A002.a., 6A002.b. և 6A003.b. կետերը:

ՌՆ 16.

ՌՆ1.-ից ՌՆ4.,

ՌՆ6., ՌՆ9., ՌՆ10., ՌՆ12. կամ ՌՆ19.

կետերում

Մետաղյա ձուլածոներ և կտրված մասեր և այլ անավարտ արտադրանք, որոնք հատուկ նախագծված են ցանկացած այնպիսի արտադրանքների համար, որոնք հատկանշված են ՌՆ1.-ից ՌՆ4., ՌՆ6., ՌՆ9., ՌՆ10., ՌՆ12. կամ ՌՆ19. կետերում:

Նկարագիր. ՌՆ16. կետը կիրառվում է այն անավարտ ապրանքների նկատմամբ, որոնք, նույնականացվում են ըստ նյութի բաղադրության, ձևի երկրաչափության կամ գործառույթի:

ՌՆ 17.

8479 50 000 0

8479 89

8401

2844 10

8456

8456 12 000 0

8457 10 900

8501 20 000

8501 53 990 0

8502

8511 50 000

8515 39 180 0

Տարբեր, լրացուցիչ սարքավորումներ, նյութեր և «պահոցներ», ինչպես նշված է ստորև և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը:

a. Ռազմական նշանակության օգտագործման համար հատուկ նախագծված սուզվելու և ստորջրյա լողի ապարատներ, ինչպես նշված է ստորև՝

1. ինքնաբավ սուզվելու վերաշնչառության ապարատներ, փակ կամ կիսափակ շղթա,

2. ՌՆ17.a.1 կետում հատկանշված սուզվելու ապարատների հետ օգտա- գործման համար հատուկ նախագծված ստորջրյա լողի ապարատներ:

Հատուկ նկարագիր. Տե՛ս նաև Երկակի նշանակության ապրանքների ցանկի 8A002.q. կետը:

 

b. Շինարարական սարքավորում, որը հատուկ նախագծված է ռազմական նշանակության օգտագործման համար:

c. Կաղապարներ, երեսապատումներ և մշակումներ, հետքի կամ բնորոշ հատկանիշները քողարկելու համար, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար:

d. Դաշտային ինժեներական սարքավորում, որը հատուկ նախագծված է մարտական գոտում կիրառվելու համար:

e. «Ռոբոտներ», «ռոբոտ» վերահսկող սարքեր և «ռոբոտի աշխատանքային մասեր», որոնք ունեն հետևյալ հատկանիշներից որևէ մեկը.

1. հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար,

2. ունեն ներկառուցված միջոցներ` հիդրավլիկ գծերը բալիստիկ հարվածներով դրսից արվող վնասներից կամ ներթափանցումներից պաշտպանելու համար (օրինակ, որոնք ունեն ինքնուրույն փակվող գծեր) և նախագծված են հիդրավլիկ հոսքերի համար, որոնց բռնկման կետն ավելի բարձր է, քան 839 K (566՛C), կամ

3. հատուկ նախագծված կամ ստուգաչափված են «Էլեկտրամագնիսական իմպուլսային (EMP)» միջավայրում աշխատելու համար:

Տեխնիկական նկարագիր

Էլեկտրամագնիսական իմպուլսը չի վերաբերում այն ոչ դիտավորյալ միջամտությանը, որն առաջացել է էլեկտրամագնիսական ճառագայթման արդյունքում մոտակայքում տեղադրված սարքավորումից (օրինակ մեքենայական կամ էլեկտրոնային սարքերից) կամ կայծակից:

 

f. «Պահոցներ», որոնք հատուկ նախագծված կամ փոփոխված են ռազմական նշանակության օգտագործման համար՝ այնպիսի համակարգերի, սարքավորումների և բաղադրիչների հետ, որոնք հատկանշված են Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում:

g. Միջուկային էներգիա ստեղծող սարքավորում կամ աշխատեցնող սարքավորում, որոնք հատկանշված չեն որևէ այլ մասերում, հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար և դրանց բաղադրամասերը՝ հատուկ նախագծված կամ «փոփոխված» ռազմական նշանակության օգտագործման համար:

Նկարագիր. ՌՆ17.g. կետը ներառում է նաև «միջուկային ռեակտորները»:

 

h. Սարքավորում և նյութեր, շերտապատված կամ մշակված հետքը կամ բնորոշ հատկանիշները քողարկելու համար, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար, որոնք հատկորոշված չեն Ռազմական նշանակության արտադրանքի ցանկի այլ մասերում:

i. Սիմուլյատորներ, որոնք հատուկ նախագծված են ռազմական «միջուկային ռեակտորների» համար:

j. Շարժական վերանորոգման արհեստանոցներ, որոնք հատուկ նախա- գծված են կամ «փոփոխված» ռազմական սարքավորմանը սպասարկելու համար:

k. Դաշտային գեներատորներ, որոնք հատուկ նախագծված են կամ «փոփոխված» ռազմական նշանակության օգտագործման համար:

l. ISO միջմոդալային տարաներ կամ հանովի տրանսպորտային միջոցի թափք (այսինքն՝ փոխվող թափք), որոնք հատուկ նախագծված են կամ «փոփոխված» ռազմական նշանակության օգտագործման համար:

m. Լաստանավեր, որոնք հատկանշված չեն Ռազմական նշանակության արտադրանքի ցանկի այլ մասերում, կամուրջներ և պոնտոններ, որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար:

n. Փորձարկման մոդելներ, որոնք հատուկ նախագծված են ՌՆ4., ՌՆ6., ՌՆ9. կամ ՌՆ10. կետերում հատկանշված առարկաների «մշակման» համար:

o. «Լազերային» պաշտպանության սարքավորում (օրինակ՝ աչքերի կամ սենսորների պաշտպանության), որոնք հատուկ նախագծված են ռազմական նշանակության օգտագործման համար:

p. «Վառելիքի պահոցներ», որոնք հատկանշված չեն Ռազմական նշանակության արտադրանքի ցանկի որևէ մասերում և, որոնք հատուկ նախագծված կամ ձևափոխված են ռազմական նշանակության օգտագործման համար:

 

Տեխնիկական նկարագիր.

1. Չի օգտագործվում 2014 թվականից:

2. ՌՆ17. կետի նպատակներով՝ «փոփոխված» նշանակում է ցանկացած կառուցվածքային, էլեկտրական, մեխանիկական կամ այլ փոփոխություն, որը ոչ ռազմական պարագային կամ առարկային տալիս է ռազմական նշանակության օգտագործման համար հատուկ նախագծված առարկաներին կամ պարագաներին համարժեք կարողություններ:

ՌՆ 18.

8708 29

8708 21 100 0

8708 30 100 0

8708 30 990

8456

8457 10 900

«Արտադրական» սարքավորում, շրջակա միջավայրում փորձարկման շինություններ և բաղադրամասեր, ինչպես նշված է ստորև.

a. Սարքավորում, որը հատուկ նախագծված կամ փոփոխված է Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում հատկանշված ապրանքներ «արտադրելու» համար, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասեր:

b. Շրջակա միջավայրում փորձարկման շինություններ, որոնք հատուկ նախագծված են Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում հատկանշված ապրանքների հավաստագրման, որակավորման կամ փորձարկման համար, և հատուկ դրանց համար նախագծված սարքավորումներ, որոնք որևէ այլ մասերում հատկանշված չեն:

 

Տեխնիկական նկարագիր

ՌՆ18. կետի նպատակներով՝ «արտադրություն» եզրույթը ներառում է նախագծումը, քննությունը, արտադրությունը, փորձարկումը և ստուգումը:

 

Նկարագիր ՌՆ18a. և ՌՆ18b. կետերը ներառում են հետևյալ սարքա- վորումները. a. Շարունակական նիտրատորները:

b. Ցենտրիֆուգային փորձարկման ապարատը կամ այն սարքավորումը, որն ունի հետևյալ հատկանիշներից որևէ մեկը.

1. աշխատում է մի շարժիչով կամ շարժիչներով, որոնց պտույտի ընդհանուր ձիաուժը հավասար է կամ ավելի է քան 298 կՎ (400 ձիաուժ),

2. կարող են կրել 113 կգ կամ ավելի ծանր բեռ, կամ

3. կարող են ստեղծել 8 գ կամ ավելի մեծ ցենտրիֆուգային արագացում 91 կգ կամ ավելի բեռնվածության դեպքում,

c. Ունեն դեհիդրացնող մամլիչներ:

d. Պտուտակային մամլիչներ, որոնք հատուկ նախագծված են կամ փոփոխված ռազմական պայթուցիկների մամլման համար:

e. Մամլված հրթիռային վառելիքի կտրման համար կտրող մեքենաներ:

f. Տումբլերներ 1.85 մ կամ ավելի տրամաչափով և ավելի քան 227 կգ արտադրանքի տարողունակությամբ:

g. Շարունակական խառնիչներ կարծր հրթիռային վառելիքի համար:

h. Շիթային աղացներ` ռազմական պայթուցիկների բաղադրամասերը ջարդելու կամ աղալու համար,

i. Սարքավորում` մասնիկների չափերի միատարրություն և միօրինակ սֆերիկություն ստանալու համար` այն մետաղյա փոշիներում, որոնք թվարկված են ՌՆ 8. c.8. կետում,

j. Կոնվեկցիայի հոսանքի փոխարկիչներ այն նյութերի փոխակերպման համար, որոնք թվարկված են ՌՆ8.c.3. կետում:

ՌՆ

19․

8526

8540 20 800 0

8540 79 000

9031 80

9032 10

9013 20 000 0

9013 90

Ուղղորդված էներգիայով զենքերի համակարգեր (DEW), դրանց հարակից կամ հակազդող սարքավորում և փորձարկման մոդելներ, ինչպես նշված է ստորև և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասեր.

a. «Լազերային» համակարգեր, որոնք հատուկ նախագծված են թիրախի ոչնչացման կամ վերջինիս առաջադրանքի ձախողման համար:

b. Մասնիկային ճառագայթների համակարգեր, որոնք կարող են ոչնչացնել թիրախը կամ ձախողել դրա առաջադրանքը:

c. Բարձր հզորության ռադիո հաճախականության (RF) համակարգեր, որոնք կարող են ոչնչացնել կամ ձախողել թիրախի առաջադրանքը:

d. Սարքավորում, որը հատուկ նախագծված է ՌՆ19.a.-ից ՌՆ19.c. կետերում հատկանշված համակարգերի բացահայտման կամ ինքնության ճանաչման կամ վերջիններիս դեմ պաշտպանության համար:

e. ՌՆ19. կետում հատկանշված համակարգերի, սարքավորման և բաղադրիչ- ների համար նախատեսված Ֆիզիկական փորձարկման մոդելներ:

f. «Լազերային» համակարգեր, որոնք հատուկ նախագծված են ոչ ուժեղացված կամ ոչ պաշտպանված տեսողության ժամանակավոր կուրացման համար, այսինքն անպաշտպան աչքի կամ տեսողության ուղղիչ սարքեր աչքի համար:

 

Նկարագիր 1․ Ուղղորդված էներգիայով զենքերի այսուհետ` (ՈՒԷԶ) համակարգերը, որոնք հատկանշված են ՌՆ 19. կետում, ներառում են համակարգեր, որոնց կարողությունը բխում է հետևյալ սարքերի վերահսկվող կիրառումից.

a. «Լազերներ», որոնք բավարար հզորություն ունեն, այնպիսի կործանարար գործողության համար, որը հավասարազոր է ավանդական զինամթերքի գործողությանը:

b. Մասնիկների արագացուցիչներ, որոնք հեռարձակում են կործանարար ուժ ունեցող լիցքավորված կամ չեզոք մասնիկային ճառագայթ,

c. Բարձր իմպուլսային էներգիա կամ բարձր միջին ռադիո հաճախականության ճառագայթի փոխանցիչներ, որոնք բավարար հզորության դաշտեր են ստեղծում հեռահար թիրախում էլեկտրոնային ցանցը շարքից դուրս բերելու համար:

 

Նկարագիր 2․ ՌՆ19. կետը ներառում է հետևյալը, երբ դրանք հատուկ նախագծված են ուղղորդվող էներգիայով զենքերի այսուհետ` (ՈՒԷԶ) համակարգերի համար.

a. Առաջնային հզորության գեներացման, էներգիայի կուտակման, փոխանցման, հոսանքի կանոնավորման կամ վառելիքի ապահովման սարքավորում:

b. Թիրախի ճանաչման կամ հետագծի որոնման համակարգեր:

c. Համակարգեր, որոնք կարող են գնահատել թիրախի վնասը, ոչնչացումը կամ առաջադրանքի ձախողումը:

d. Ճառագայթներ նետող, տարածող կամ կետային ուղղորդող սարքավորում:

e. Սարքավորում, որն ունի ճառագայթային արագ ոչնչացման կարողություն` արագ բազմակի թիրախային գործողության ժամանակ:

f. Ադապտիվ օպտիկա և ֆազային համակցման սարքավորում:

g. Հոսանքի ինջեկտորներ բացասական ջրածնային իոնային ճառագայթների համար:

h. «Տիեզերական որակավորման» արագացնող բաղադրամասեր:

i. Բացասական իոնային ճառագայթ ցրող սարքավորում:

j. Սարքավորում բարձր էներգիայով իոնային ճառագայթներ վերահսկելու կամ ոչնչացնելու համար:

k. «Տիեզերական որակավորման» մետաղաթաղանթներ բացասական ջրածնային իզոտոպային ճառագայթների չեզոքացման համար:

ՌՆ 20.

9013 80

8540 20

8540 99 000 0

8802 60

Կրիոգենային և «գերհաղորդիչ» սարքավորում, ինչպես նշված է ստորև, և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասեր և հավելյալ հարմարանքներ.

a. Սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են կամ փոփոխված այնպիսի վերգետնյա, ծովային, օդային կամ տիեզերական կիրառման ռազմական փոխադրամիջոցների վրա տեղադրելու նպատակով, որոնք կարող են գործել շարժման ընթացքում և արտադրել կամ պահպանել 103 K (- 1700C)-ից ցածր ջերմաստիճան:

 

Նկարագիր․ ՌՆ20.a. կետը ներառում է շարժական համակարգերը, որոնք ներառում են կամ կիրառում հավելյալ հարմարանքներ կամ բաղադրամասեր, որոնք արտադրված են ոչ մետաղական կամ ոչ էլեկտրական հաղորդիչ նյութերից, ինչպես օրինակ պլաստիկներից կամ էպոքսիդով հարստացված նյութերից:

 

b. «Գերհաղորդիչ» էլեկտրական սարքավորումը (պտտվող մեքենաները կամ տրանսֆորմատորները), որոնք հատուկ նախագծված են կամ փոփոխված վերգետնյա, ծովային, օդային կամ տիեզերական կիրառման ռազմական փոխադրամիջոցների վրա տեղադրելու նպատակով և կարող են գործել շարժման մեջ:

 

Նկարագիր․ ՌՆ20.b. կետը չի վերաբերում ուղիղ հոսանքով հիբրիդ հոմոբևեռային գեներատորներին, որոնք ունեն միաբևեռային նորմալ ձողեր, որոնք պտտվում են գերհաղորդիչ կոճերի միջոցով ստեղծված մագնիսական դաշտում, պայմանով, եթե այդ կոճերը միակ գերհաղորդիչ բաղադրամասն են գեներատորի մեջ:

ՌՆ 21.

 

«Ծրագրային ապահովում», ինչպես նշված է ստորև.

a. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ փոփոխված է հետևյալ բնութագրերից որևէ մեկի համար՝

1. այնպիսի սարքավորումներ «մշակելու», «արտադրելու», «օգտագործելու» կամ «պահպանելու» համար, որոնք նշված են Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում,

2. այնպիսի նյութեր «մշակելու» կամ «արտադրելու» համար, որոնք հատ- կանշված են Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում, կամ

3. այնպիսի «ծրագրային ապահովում» «մշակելու», «արտադրելու» «օգտագործելու» կամ «պահպանելու» համար, որը նշված է Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում:

 

b. Յուրահատուկ «ծրագրային ապահովում», որը հատկանշված չէ ՌՆ21. կետում, ինչպես նշված է ստորև.

1. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է ռազմական նշանակության օգտագործման համար և հատուկ նախագծված է ռազմական զենքի համակարգերը մոդելավորելու, սիմուլացնելու կամ գնահատելու համար,

2. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է ռազմական նշանակության օգտագործման համար և հատուկ նախագծված է ռազմական գործառնական սցենարները մոդելավորելու, սիմուլացնելու կամ գնահատելու համար,

3. «Ծրագրային ապահովում» ավանդական, քիմիական կամ կենսաբանական զենքերի ազդեցությունները որոշելու համար,

4. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է ռազմական նշանակության օգտագործման համար և հատուկ նախագծված է Հրաման, Հաղորդակցություն, Վերասկողություն և Հետախուզություն (C3I) կամ Հրաման, Հաղորդակցություն, Վերասկողություն, Համակագիչ և Հետախուզություն (C4I) ծրագրերի համար,

5. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ փոփոխված է ռազմական կիբեր հարձակողական գործողությունների անցկացման համար:

Նկարագիր 1. ՌՆ21.b.5. կետը ներառում է «ծրագրային ապահովում», որը նախագծված է Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում նշված համակարգերը, սարքավորումները կամ «ծրագրային ապահովումը», և դրանց կիբեր հետախուզությունը, կիբեր ղեկավարումը և կառավարման ծրագրերը ոչնչացնելու, վնասելու, վատթարացնելու կամ խափանելու համար:

Նկարագիր 2. ՌՆ21.b.5. կետը չի վերաբերում «խոցելիության բացահայտմանը» կամ «կիբեր միջադեպերի արձագանքմանը», սահմանափակվում է ոչ ռազմական պաշտպանական կիբեր անվտանգությանը պատրաստակամությամբ կամ արձագանքմամբ:

 

c. «Ծրագրային ապահովում», որը հատկանշված չէ ՌՆ21.a., կամ ՌՆ21.b. կետերում հատուկ նախագծված են կամ փոփոխված աշխատեցնելու այն սարքավորումները, որոնք հատկանշված չեն Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում այն ռազմական ֆունկցիաները կատարող սարքավորումների համար, որոնք հատկանշված են Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում:

Հատուկ նկարագիր. Տե՛ս ՌՆ21.c. կետով հատկանշված տեղադրված «ծրագրային ապահովմամբ» ընդհանուր նպատակների համար

«թվային համակարգիչների» համար Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում հատկանշված համակարգերը, սարքավորումները կամ բաղադրամասերը:

ՌՆ 22.

 

«Տեխնոլոգիա», ինչպես նշված է ստորև.

a. ՌՆ22.b ենթակետում չնշված «Տեխնոլոգիա», որը «պահանջվում» է Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում նշված առարկաների «զարգացման», «արտադրության», «օգտագործման», «տեղադրման», «պահպանման (ստուգման)», «վերանորոգման», «ընդհանուր զննման» կամ «թարմացման» համար։

b. «Տեխնոլոգիա», ինչպես նշված է ստորև.

1 .«Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» այն առարկաների բաղադրամասերի նախագծման, հավաքման, գործողության, պահպանման և վերանորոգման, դրանցում վերջնական արտադրանքի տեղադրման համար, որոնք հատկանշված են Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում, եթե նույնիսկ նման արտադրանքի տեղադրումների բաղադրամասերը հատկանշված չեն:

2. «Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» փոքր զինամթերքի «մշակման» և «արտադրության» համար, նույնիսկ եթե սովորաբար արտադրում է հնաոճ փոքր զենքերի վերարտադրանքներ:

3. Չի օգտագործվում 2013 թվականից:

Հատուկ նկարագիր. Նախկինում ՌՆ22.b.3. կետով հատկանշված «Տեխնոլոգիայի» համար տե՛ս ՌՆ22.a կետը:

 

4. Չի օգտագործվում 2013 թվականից:

Հատուկ նկարագիր. Նախկինում ՌՆ22.b.4. կետով հատկանշված «Տեխնոլոգիայի» համար տե՛ս ՌՆ22.a կետը։

 

 5. «Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» բացառապես ռազմական փոխադրական հիմնանյութերի կամ ռազմական նյութերի մեջ «բիոկատալիստներ» տեղադրելու համար, որոնք հատկանշված են ՌՆ 7.i.1. կետում:

 

 Նկարագիր 1.«Տեխնոլոգիան», որը «պահանջվում է» Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում նշված առարկաների «զարգացման», «արտադրության», «օգտագործման», «տեղադրման», «պահպանման (ստուգման)», «վերանորոգման», «ընդհանուր զննման» կամ «թարմացման» համար, մնում է վերահսկողության տակ, եթե նույնիսկ կիրառելի է ցանկացած ուրիշ առարկայի նկատմամբ, որը նշված չէ Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում:

 

Նկարագիր 2. ՌՆ22. կետը չի վերաբերում.

a. Այն «տեխնոլոգիային», որը նվազագույն անհրաժեշտ է այն առարկաների տեղադրման, գործարկման կամ շահագործման (ստուգման) ու վերանորոգման համար, որոնք չեն վերահսկվում կամ, որոնց արտահանումը լիազորված է եղել:

b. Այն «տեխնոլոգիային», որը «մատչելի է հանրային օգտագործման համար», «հիմնական գիտական հետազոտությունների համար» կամ ունեն պատենտային կիրառումների համար նվազագույն անհրաժեշտ տեղեկույթ:

c. Այն «տեխնոլոգիային», որը վերաբերում է քաղաքացիական փոխադրող միջոցների շարունակական ներքին այրման համար անհրաժեշտ մագնիսական ինդուկցիային:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 10.06.10 N 724-Ն, 11.08.11 N 1157-Ն, 04.07.12 N 862-Ն, փոփ. 25.04.13 N 438-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.04.17 N 427-Ն, լրաց. 16.12.21 N 2046-Ն, խմբ. 27.10.22 N 1672-Ն, լրաց., փոփ., խմբ. 22.06.23 N 1011-Ն, 25.04.24 N 590-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում իրականացնելու իրավունք ունեն միայն սույն կարգի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը:

3. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` սույն կարգին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

(4-րդ կետը փոփ. 12.12.13 N 1408-Ն)

5. Լիցենզավորված անձի ստուգումները կատարվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

II. ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Հայտատուն ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում իրականացնելու լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ, նշելով`

ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

բ. անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

գ. «Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում» բառերը` որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

դ. հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը (ոչ ռեզիդենտ, օֆշորային ընկերությունների դեպքում՝ գրանցման համարը, առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը),

2) ռազմական նշանակության արտադրանքի պահպանման համար անհրաժեշտ պահեստային տարածքների սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն և հայտատուի կողմից հաստատված հայտարարություն այն մասին, որ ներկայացված պահեստային տարածքը համապատասխանում է սույն կարգի 7-րդ կետի 1-5-րդ ենթակետերով նախատեսված պահանջներին, ինչպես նաև ապահովում է ռազմական նշանակության արտադրանքի յուրաքանչյուր տեսակի պահպանման համար նորմատիվ ակտերով նախատեսված պահանջները,

3) սույն կարգի 7-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված ներկազմակերպական ծրագիրը,

4) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

5) (ենթակետն ուժը կորցրել է 12.12.13 N 1408-Ն)

(6-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն, 12.12.13 N 1408-Ն, լրաց. 27.10.22 N 1672-Ն)

7. Ելնելով ռազմական նշանակության արտադրանքի պահպանության ապահովման, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման հետ առնչվող աշխատողների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզիա ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ապահովել հետևյալ պայմանները և պահանջները`

1) ունենալ պահեստային տարածքի արտաքին և ներքին ձայնագրող տեսահսկման սարքավորումներ, համապատասխան պահպանության անձնակազմով ու հակահրդեհային համակարգով ապահովված պահեստային շինություններ,

2) ռազմական նշանակության արտադրանքի պահեստների մուտքերը պետք է ունենան մետաղահսկիչ, ինչպես նաև փակ տարաներով տեղափոխվող առարկաների զննման ռենտգենային հսկման սարքավորումներ,

3) պահեստային շինությունների բոլոր մուտքերի դռները, ինչպես նաև պահեստային տարածք մտնող դարպասները պետք է ունենան ձայնա-ազդանշանային սարքավորումներ և լինեն լուսավորված,

4) ռազմական նշանակության արտադրանքի պահեստների պատուհանները պետք է ծածկված լինեն մետաղյա ցանցով, իսկ տարածքից դուրս նայող պատուհանները` առնվազն 16 մմ տրամագծով երկաթյա ձողերից պատրաստված 150/150 մմ-ից ոչ մեծ վանդակաշարով,

5) ռազմական նշանակության արտադրանքի պահեստը պետք է ապահովված լինի ռազմական նշանակության արտադրանքի պահպանման համապատասխան նորմատիվներով նախատեսված ջերմաստիճանն ապահովող օդափոխման և ջերմաստիճանի կայունացման համակարգով,

6) ապահովել ռազմական նշանակության արտադրանքի յուրաքանչյուր տեսակի պահպանման համար նորմատիվ ակտերով նախատեսված պահանջները,

7) ունենալ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում իրականացնելու ներկազմակերպական ծրագիր:

Ներկազմակերպական ծրագիրը ներառում է.

ա. անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ (ռազմական արտադրանքի ցանկին վերաբերող) և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալը.

բ. ռազմական նշանակության արտադրանքին (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման անհրաժեշտ չափանիշները բավարարելը, ներառյալ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային կրիչներ չարտոնված մուտքն արգելող տեխնիկական պայմանները բավարարելը:

8. Լիցենզիա ստանալուց հետո, սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում նշված պայմանների փոփոխության դեպքում, լիցենզավորված անձը պարտավոր է ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ծանուցել դրա մասին լիցենզավորող մարմնին:

(8-րդ կետը փոփ. 22.06.23 N 1011-Ն)

9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը՝ անժամկետ։

(9-րդ կետը խմբ. 22.06.23 N 1011-Ն)

10. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

11. Լիցենզավորման գործընթացն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Լիցենզավորող մարմինը իրավունք ունի ստուգել հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 7-րդ կետում նշված պահանջներին: Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները` նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:

(12-րդ կետը լրաց. 12.12.13 N 1408-Ն)

13. Նախքան լիցենզիան տրամադրելը լիցենզավորող մարմինը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով, համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ շահագրգիռ այլ պետական մարմինների:

(13-րդ կետը լրաց. 01.08.19 N 1028-Ն, փոփ. 10.06.21 N 977-Ն, 22.06.23 N 1011-Ն, 25.04.24 N 590-Ն)

14. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության վերաբերյալ ստացված կարծիքների հիման վրա, լիցենզավորող մարմինը հայտատուին լիցենզիան տրամադրում է սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել: Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալու վերաբերյալ որոշման ընդունման մասին հայտատուին տեղեկացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետում, իսկ լիցենզիան և դրա վերաբերյալ համապատասխան որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է ոչ շուտ, քան լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու օրը, ինչպես նաև ծանուցում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների մասին: Այդ պարտավորությունների փոփոխության վերաբերյալ լիցենզավորված անձը տեղեկացվում է օրենքով սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ. 12.12.13 N 1408-Ն)

15. Լիցենզավորման հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

 

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

16. Լիցենզավորված անձը ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և (կամ) արտահանում իրականացնելու համար, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակներին իր գործունեության համապատասխանությունն ապահովելու նպատակով, պարտավոր է արտադրանքի ներմուծման և (կամ) արտահանման նախատեսված ժամկետից առնվազն 15 աշխատանքային օր առաջ դիմել լիցենզավորող մարմնին` ներմուծման և (կամ) արտահանման համապատասխանության մասին եզրակացություն ստանալու համար: Լիցենզավորված անձը ռազմական նշանակության արտադրանքի արտահանում իրականացնելու համար դիմումին կցում է նաև ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, հավատարմագրված կազմակերպության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, լիցենզիայի պատճենը և ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի ու վերջնական օգտագործման հավաստագիրը:

Լիցենզավորված անձը ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում իրականացնելու համար դիմումին կից ներկայացնում է նաև տեղեկություններ այն անձի անվանման, գտնվելու (հաշվառման) և գործունեության վայրի մասին, որից ձեռք է բերվել ռազմական նշանակության արտադրանքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում այդ արտադրանքի վերջնական օգտագործողի նույնաբովանդակ և վերջնական օգտագործման նպատակի մասին տվյալներ: Արտահանող երկրի պահանջով լիցենզավորող մարմինը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այն պետական կառավարման մարմինը, որի համակարգման ոլորտում է կոնկրետ ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործումը, հաստատում է սույն մասում նշված բոլոր տեղեկությունները, ինչպես նաև հավաստում է, որ ռազմական նշանակության արտադրանքը չի փոխանցվի որևէ երրորդ երկիր կամ որևէ այլ կողմի, ինչպես նաև չի օգտագործվի հայտարարված վերջնական օգտագործման նպատակից բացի որևէ այլ նպատակով` առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ կերպով վավերացված համաձայնության:

(16-րդ կետը փոփ. 10.06.21 N 977-Ն, լրաց. 27.10.22 N 1672-Ն)

16.1. Լիցենզավորված անձը սույն կարգի 16-րդ կետով սահմանված դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ եզրակացություն կամ ծանուցվել եզրակացություն տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) միջոցով՝ նույնականացման քարտի հիման վրա, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող և Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում թույլատվական փաստաթղթերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով:

(16.1-ին կետը լրաց. 10.06.21 N 977-Ն)

17. Լիցենզավորող մարմինը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ պետական մարմինների կարծիքների հիման վրա կազմում է եզրակացություն, որը սույն կարգի 16-րդ կետին համապատասխան բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտք լինելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է դիմում ներկայացրած լիցենզավորված անձին:

(17-րդ կետը լրաց. 01.08.19 N 1028-Ն, փոփ. 10.06.21 N 977-Ն, 22.06.23 N 1011-Ն, 25.04.24 N 590-Ն)

18. Լիցենզավորված անձն իրավունք ունի ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և (կամ) արտահանումն իրականացնել միայն լիցենզավորող մարմնի դրական եզրակացության դեպքում:

19. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և (կամ) արտահանում իրականացնելիս լիցենզավորված անձը պարտավոր է պայմանագրով նախատեսված ժամանակացույցով ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակի մատակարարումից հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հաշվետվություններ ներկայացնել այդ խմբաքանակի մատակարարման (համաձայն սույն որոշման հավելված 7-ի Ձև 1), ինչպես նաև յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո ոչ ուշ, քան 20-օրյա ժամկետում՝ ներմուծված ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործման (համաձայն սույն որոշման հավելված 7-ի Ձև 4) մասին:

20. Սույն կարգի 19-րդ կետում նշված հաշվետվությունների պատճենները լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն:

(20-րդ կետը լրաց. 01.08.19 N 1028-Ն, փոփ. 10.06.21 N 977-Ն, 22.06.23 N 1011-Ն, 25.04.24 N 590-Ն)

(հավելվածը փոփ. 28.04.11 N 636-Ն, փոփ., լրաց. 12.12.13 N 1408-Ն, լրաց. 01.08.19 N 1028-Ն, փոփ., լրաց. 10.06.21 N 977-Ն, լրաց. 27.10.22 N 1672-Ն, փոփ., խմբ. 22.06.23 N 1011-Ն, փոփ. 25.04.24 N 590-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան


 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի
նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքով ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնելու իրավունք ունեն միայն սույն կարգի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը:

3. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` սույն կարգին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

(4-րդ կետը փոփ. 12.12.13 N 1408-Ն)

5. Լիցենզավորված անձի ստուգումները կատարվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

II. ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Հայտատուն ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնելու լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ, նշելով`

ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

բ. անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

գ. «Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում» բառերը` որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

դ. հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը (ոչ ռեզիդենտ, օֆշորային ընկերությունների դեպքում՝ գրանցման համարը, առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը),

2) ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերը (պայմանագիր) և հայտատուի կողմից հաստատված հայտարարություն այն մասին, որ ներկայացված տրանսպորտային միջոցները համապատասխանում են սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պահանջներին,

3) սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ներկազմակերպական ծրագիրը,

4) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

5)(ենթակետն ուժը կորցրել է 12.12.13 N 1408-Ն)

(6-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն, 12.12.13 N 1408-Ն, լրաց. 27.10.22 N 1672-Ն, փոփ. 22.06.23 N 1011-Ն)

7. Ելնելով ռազմական նշանակության արտադրանքի պահպանության ապահովման, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման հետ առնչվող աշխատողների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզիա ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ապահովել հետևյալ պայմանները և պահանջները`

1) պահպանել ռազմական նշանակության արտադրանքի յուրաքանչյուր տեսակի անվտանգ տեղափոխմանը նորմատիվ-իրավական ակտերով ներկայացվող պահանջները,

2) ունենալ ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնելու ներկազմակերպական ծրագիր:

Ներկազմակերպական ծրագիրը ներառում է.

ա. անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ (ռազմական արտադրանքի ցանկին վերաբերող) և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալը.

բ. ռազմական նշանակության արտադրանքին (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման անհրաժեշտ չափանիշները բավարարելը, ներառյալ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային կրիչներ չարտոնված մուտքն արգելող տեխնիկական պայմանները բավարարելը:

8. Լիցենզիա ստանալուց հետո, սույն կարգի 6-րդ կետում նշված պայմանների և 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ներկազմակերպական ծրագրի փոփոխության դեպքում, լիցենզավորված անձը պարտավոր է ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ծանուցել դրա մասին լիցենզավորող մարմնին:

(8-րդ կետը լրաց. 22.06.23 N 1011-Ն)

9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը՝ անժամկետ։

(9-րդ կետը խմբ. 22.06.23 N 1011-Ն)

10. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

11. Լիցենզավորման գործընթացն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Լիցենզավորող մարմինն իրավունք ունի ստուգել հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 7-րդ կետում նշված պահանջներին: Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները` նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:

(12-րդ կետը լրաց. 12.12.13 N 1408-Ն)

13. Նախքան լիցենզիան տրամադրելը լիցենզավորող մարմինը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով, համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ պետական մարմինների:

(13-րդ կետը լրաց. 01.08.19 N 1028-Ն, փոփ. 10.06.21 N 977-Ն, 22.06.23 N 1011-Ն, 25.04.24 N 590-Ն)

14. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության վերաբերյալ ստացված կարծիքների հիման վրա, լիցենզավորող մարմինը հայտատուին լիցենզիան տրամադրում է սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել: Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալու վերաբերյալ որոշման ընդունման մասին հայտատուին տեղեկացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետում, իսկ լիցենզիան և դրա վերաբերյալ համապատասխան որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է ոչ շուտ, քան լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու օրը, ինչպես նաև ծանուցում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների մասին: Այդ պարտավորությունների փոփոխության վերաբերյալ լիցենզավորված անձը տեղեկացվում է օրենքով սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ. 12.12.13 N 1408-Ն)

15. Լիցենզավորման հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

16. Լիցենզավորված անձը ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնելու համար, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակներին իր գործունեության համապատասխանությունն ապահովելու նպատակով, պարտավոր է տարանցիկ փոխադրման նախատեսված ժամկետից առնվազն 15 աշխատանքային օր առաջ դիմել լիցենզավորող մարմնին՝ համապատասխանության մասին եզրակացություն ստանալու համար: Դիմումին կցվում է նաև ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, հավատարմագրված կազմակերպության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, լիցենզիայի պատճենը և ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի ու վերջնական օգտագործման հավաստագիրը:

(16-րդ կետը փոփ. 10.06.21 N 977-Ն, լրաց. 22.10.22 N 1672-Ն)

16.1. Լիցենզավորված անձը սույն կարգի 16-րդ կետով սահմանված դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ եզրակացություն կամ ծանուցվել եզրակացություն տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) միջոցով, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող և Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում թույլատվական փաստաթղթերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով:

(16.1-ին կետը լրաց. 10.06.21 N 977-Ն)

17. Լիցենզավորող մարմինը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ պետական մարմինների կարծիքների հիման վրա կազմում է եզրակացություն, որը սույն կարգի 16-րդ կետին համապատասխան բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտք լինելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է դիմում ներկայացրած լիցենզավորված անձին:

(17-րդ կետը լրաց. 01.08.19 N 1028-Ն, փոփ. 10.06.21 N 977-Ն, 22.06.23 N 1011-Ն, 25.04.24 N 590-Ն)

18. Լիցենզավորված անձն իրավունք ունի ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնել միայն լիցենզավորող մարմնի դրական եզրակացության դեպքում:

19. Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է տարանցիկ փոխադրումն ավարտելուց հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, լիցենզավորված անձին հաշվետվություն ներկայացնել տարանցիկ փոխադրման կատարման (համաձայն սույն որոշման հավելված 7-ի Ձև 2) մասին:

20. Սույն կարգի 19-րդ կետում նշված հաշվետվության պատճենները լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն:

(20-րդ կետը լրաց. 01.08.19 N 1028-Ն, փոփ. 10.06.21 N 977-Ն, 22.06.23 N 1011-Ն, 25.04.24 N 590-Ն)

(հավելվածը փոփ. 28.04.11 N 636-Ն, փոփ., լրաց. 12.12.13 N 1408-Ն, լրաց. 01.08.19 N 1028-Ն, փոփ., լրաց. 10.06.21 N 977-Ն, լրաց. 27.10.22 N 1672-Ն, փոփ., լրաց., խմբ. 22.06.23 N 1011-Ն, փոփ. 25.04.24 N 590-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 
 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2009 թվականի
նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն միայն սույն կարգի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական և ֆիզիակական անձինք ու անհատ ձեռնարկատերերը:

3. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` սույն կարգին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

(4-րդ կետը փոփ. 12.12.13 N 1408-Ն)

5. Լիցենզավորված անձի ստուգումները կատարվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

II. ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Հայտատուն ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ, նշելով`

ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

բ. անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

գ. «Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն» բառերը` որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

դ. հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը (ոչ ռեզիդենտ, օֆշորային ընկերությունների դեպքում՝ գրանցման համարը, առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը),

3) սույն կարգի 7-րդ կետով սահմանված ներկազմակերպական ծրագիրը,

4) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

5) (ենթակետն ուժը կորցրել է 12.12.13 N 1408-Ն)

(6-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն, 12.12.13 N 1408-Ն, լրաց. 27.10.22 N 1672-Ն)

7. Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորված անձինք պարտավոր են ունենալ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու ներկազմակերպական ծրագիր:

Ներկազմակերպական ծրագիրը ներառում է.

ա. անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ (ռազմական արտադրանքի ցանկին վերաբերող) և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալը.

բ. ռազմական նշանակության արտադրանքին (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման անհրաժեշտ չափանիշները բավարարելը, ներառյալ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային կրիչներ չարտոնված մուտքն արգելող տեխնիկական պայմանները բավարարելը:

8. Լիցենզիա ստանալուց հետո, սույն կարգի 6-րդ կետում նշված պայմանների և 7-րդ կետում նշված ներկազմակերպական ծրագրի փոփոխության դեպքում, լիցենզավորված անձը պարտավոր է ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ծանուցել դրա մասին լիցենզավորող մարմնին:

(8-րդ կետը լրաց. 22.06.23 N 1011-Ն)

9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը՝ անժամկետ։

(9-րդ կետը խմբ. 22.06.23 N 1011-Ն)

10. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

11. Լիցենզավորման գործընթացն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Լիցենզավորող մարմինն իրավունք ունի ստուգել հայտատուի կողմից հայտին կից ներկայացված սույն կարգի 7-րդ կետով սահմանված ներկազմակերպական ծրագրում ներառված տեղեկությունների հավաստիությունը: Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները` նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:

(12-րդ կետը լրաց. 12.12.13 N 1408-Ն)

13. Նախքան լիցենզիան տրամադրելը լիցենզավորող մարմինը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով, համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ պետական մարմինների:

(13-րդ կետը լրաց. 01.08.19 N 1028-Ն, փոփ. 10.06.21 N 977-Ն, 22.06.23 N 1011-Ն, 25.04.24 N 590-Ն)

14. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության վերաբերյալ ստացված կարծիքների հիման վրա, լիցենզավորող մարմինը հայտատուին լիցենզիան տրամադրում է սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել: Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալու վերաբերյալ որոշման ընդունման մասին հայտատուին տեղեկացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետում, իսկ լիցենզիան և դրա վերաբերյալ համապատասխան որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է ոչ շուտ, քան լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու օրը, ինչպես նաև ծանուցում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների մասին: Այդ պարտավորությունների փոփոխության վերաբերյալ լիցենզավորված անձը տեղեկացվում է օրենքով սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ. 12.12.13 N 1408-Ն)

15. Լիցենզավորման հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

 

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

16. Լիցենզավորված անձը ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակներին իր գործունեության համապատասխանությունն ապահովելու նպատակով, պարտավոր է մինչև ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության պայմանագիր կնքելը դիմել լիցենզավորող մարմնին` համապատասխանության մասին եզրակացություն ստանալու համար: Դիմումի հետ միասին լիցենզավորված անձը պարտավոր է տեղեկություններ ներկայացնել ռազմական նշանակության արտադրանքի տեսակի, ռազմական նշանակության արտադրանք ներմուծող և(կամ) արտահանող անձի, ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի և վերջնական օգտագործման նպատակի մասին հավատարմագրված կազմակերպության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, լիցենզիայի պատճենը:

(16-րդ կետը լրաց. 27.10.22 N 1672-Ն)

16.1. Լիցենզավորված անձը սույն կարգի 16-րդ կետով սահմանված դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ եզրակացություն կամ ծանուցվել եզրակացություն տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) միջոցով, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող և Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում թույլատվական փաստաթղթերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով:

(16.1-ին կետը լրաց. 10.06.21 N 977-Ն)

17. Լիցենզավորող մարմինը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ պետական մարմինների կարծիքների հիման վրա կազմում է եզրակացություն, որը սույն կարգի 16-րդ կետին համապատասխան բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտք լինելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է դիմում ներկայացրած լիզենզավորված անձին:

(17-րդ կետը լրաց. 01.08.19 N 1028-Ն, փոփ. 10.06.21 N 977-Ն, 22.06.23 N 1011-Ն, 25.04.24 N 590-Ն)

18. Լիցենզավորված անձը իրավունք ունի ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության պայմանագիր ստորագրել միայն լիցենզավորող մարմնի դրական եզրակացության դեպքում:

19. Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության պայմանագիր ստորագրած լիցենզավորված անձը պարտավոր է ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ լիցենզավորող մարմնին հաշվետվություն ներկայացնել իր կողմից ստորագրված ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության պայմանագրերի (համաձայն սույն որոշման հավելված 7-ի Ձև 3) մասին:

20. Սույն կարգի 19-րդ կետում նշված հաշվետվության պատճենները լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն:

(20-րդ կետը լրաց. 01.08.19 N 1028-Ն, փոփ. 10.06.21 N 977-Ն, 22.06.23 N 1011-Ն, 25.04.24 N 590-Ն)

(հավելվածը փոփ. 28.04.11 N 636-Ն, փոփ., լրաց. 12.12.13 N 1408-Ն, լրաց. 01.08.19 N 1028-Ն, լրաց., փոփ. 10.06.21 N 977-Ն, լրաց. 27.10.22 N 1672-Ն, փոփ., լրաց., խմբ. 22.06.23 N 1011-Ն, փոփ. 25.04.24 N 590-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման

 

Ձև

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

ք․ _________

«____» «_____________» 20 __ թ.

 

Արտահանող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե,

հեռախոսահամար, ֆաքս, էլ. փոստ, տնօրեն),

 

Ներմուծող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե,

հեռախոսահամար, ֆաքս, էլ. փոստ, տնօրեն),

 

Փոխադրող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե,

հեռախոսահամար, ֆաքս, տնօրեն),

 

Արտահանվող (ներմուծվող) ռազմական նշանակության արտադրանքի

անվանումը, չափման միավորը, քանակը

 

Ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի

մասին տվյալները:

 

_______________ հայտարարում է, որ վերը նշված տվյալները ճիշտ են, վերը նշված ռազմական

նշանակության արտադրանքը կհանձնվի վերը նշված վերջնական օգտագործողին և չի վերավաճառվի կամ որևէ այլ կերպ փոխանցվի որևէ այլ երրորդ պետության և (կամ) որևէ այլ երրորդ կողմի` առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ կերպով վավերացված դրական եզրակացության:

_______________ հավաստում է, որ ներկայացված վերը նշված ներմուծվող ռազմական նշանակության

արտադրանքն օգտագործվելու է _______________ կողմից և չի փոխանցվի որևէ այլ երրորդ պետության և (կամ) որևէ երրորդ կողմի՝ առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ ձևով վավերացված դրական եզրակացության:

_______________ հայտարարում է, որ վերը նշված ռազմական նշանակության արտադրանքն

օգտագործվելու է բացառապես _______________ նպատակով:

_______________ հավաստում է, որ վերը նշված ռազմական նշանակության արտադրանքը չի

օգտագործվի վերը նշված նպատակից բացի որևէ այլ նպատակով` առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ ձևով վավերացված համաձայնության:

Ներմուծող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը և կնիքը:

________________

 

(հավելվածը խմբ. 22.06.23 N 1011-Ն)


 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2009 թվականի
նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման

 

Ձև

 

ՀՀ պաշտպանության նախարար, պրն ______________________________

 _________________________________________
      (հայտատուի անվանումը (անունը, ազգանունը)

___________________________________________(կազմակերպական-իրավական ձևը)

__________________________________________

       (գտնվելու (բնակության և գործունեության վայրերը) վայրը, հասցեն)

__________________________________________

(հեռախոսահամարը)

 

 

 

 

 

 

 

 

 

Հ Ա Յ Տ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ

 
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա__________________________________
                                                               (գործունեության տեսակի անվանումը)
_________________________________________________________________
    
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:
Կից ներկայացվում են`

                                                               

 

 

 

 

 

 

1. _______________________________________________________________

2. _______________________________________________________________

3. _______________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

                  Հայտատու

_____________ ___________________
(ստորագրությունը)          (պաշտոնը, անունը, ազգանունը)


 ____


____ 200 թ.

  

   

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան


 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2009 թվականի
նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման

 

Ձև 1

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ

 

 

ՀՀ պաշտպանության նախարար

պրն. ______________

 

___________________________ հայտնում է, որ «__» «_________» «_____»-ից մինչև «__» «_________» «_____»-ը __________________-ին մատակարարել (ներմուծել և/կամ/ արտահանել) է ռազմական նշանակության արտադրանք (ցանկը կցվում է): Կից ներկայացվում են ռազմական նշանակության արտադրանքի ընդունման-հանձնման արձանագրությունների պատճենները:

 

Լիցենզավորված անձի անվանումը (անունը) ______________

ստորագրություն

 

 

 

 

 

 

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

 

Ձև 2

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

ՀՀ պաշտպանության նախարար

պրն. ______________

 

___________________________ հայտնում է, որ «__» «_________» «_____»-ից մինչև «__» «_________» «_____»-ը __________________-ին իրականացրել է ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում (ցանկը կցվում է): Կից ներկայացվում են ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրումը հաստատող փաստաթղթերի պատճենները:

 

Լիցենզավորված անձի անվանումը (անունը) ______________

ստորագրություն

 

.

 

 

 

 

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

Ձև 3

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ՀՀ պաշտպանության նախարար

պրն. ______________

 

___________________________ հայտնում է, որ «__» «_________» «_____»-ից մինչև «__» «_________» «_____»-ը __________________-ին իրականացրել է ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն (ցանկը կցվում է): Կից ներկայացվում են ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու պայմանագրի (պայմանագրերի) պատճենները:

 

Լիցենզավորված անձի անվանումը (անունը) ______________

 
ստորագրություն

 

.

 

 

 

 

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

 

Ձև 4

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

ՀՀ պաշտպանության նախարար

պրն. ______________

 

___________________________ հայտնում է, որ «__» «_________» «_____»-ին ներմուծված ռազմական նշանակության արտադրանքը (ցանկը կցվում է) օգտագործվել է հայտարարված վերջնական օգտագործման նպատակին համապատասխան: Կից ներկայացվում են ներմուծված ռազմական նշանակության արտադրանքի օգտագործումը հաստատող փաստաթղթերի պատճենները:

 

Լիցենզավորված անձի անվանումը (անունը) ______________

ստորագրություն

 

 

 

 

 

 

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան


 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2009 թվականի
նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման

 

Ձև 

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

 

ԼԻՑԵՆԶԻԱ Սերիա ՌՆԱԱՆ_____

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄ), (ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄ), (ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ) 

________________________________

կազմակերպության (ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

 

________________________________

կազմակերպության (ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու վայրը

 

Գործողության ժամկետը___________________

 

Տրման ամիսը, օրը, տարին

 

Հայաստանի Հանրապետության
պաշտպանության նախարար  


_________________ _______________
            ստորագրությունը                          անունը, ազգանունը


 Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան