Գլխավոր տեղեկություն
Համար
N 264-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 264-Ա

 

«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00218098) «Շտիգեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2024 թվականի մարտի 21-ին կնքված՝ թիվ 21032024/2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,112,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

17.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 264-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Այլընտրանքային էներգիայի աղբյուր ստեղծելու միջոցով Վանաձորի «Տարոն-4» թաղամասում 2022 թվականին բարեգործական ծրագրի շրջանակներում կառուցված երկու բնակելի տների շահառու ընտանիքների սոցիալական պայմանների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ (քաղ. Երևան, Մարո Մարգարյան 12 տուն, ՀՎՀՀ` 00141643)

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (քաղ. Երևան, Մամիկոնյանց 58/Ա, բն. 2, ՀՎՀՀ` 00218098)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Լոռու մարզ, Վանաձոր համայնք, «Տարոն-4» թաղամաս, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

2,600,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արմեն Վարդանյանի (ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր, Սեբաստիայի 13) և Լիաննա

Վարդումյանի (ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր, Սեբաստիայի 13/1) ընտանիքները

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2024 թվականի ապրիլի 28-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) 4.6 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային երկու կայանի տեղադրում՝ 2,112,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 28-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում.

2) մեկ հատ էլեկտրական կաթսայի ձեռքբերում՝ 488,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 28-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

1) 4.6 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային երկու կայանի սարքավորումների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,112,000 դրամ.

2) մեկ հատ էլեկտրական կաթսայի ձեռքբերում՝ 488,000 դրամ (ավելացված արժեքի հարկից ազատում չի ակնկալվում):

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

17.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ