ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի ապրիլի 7-ին
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների նկատմամբ 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հողի հարկի պարտավորություն ունեցող հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց վրա:
Հոդված 2. Մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար հաշվարկված հողի հարկի գումարները (մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) առանց հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարած ֆիզիկական անձինք ազատվում են գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված և չվճարված տույժերի և տուգանքների վճարումից:
Հոդված 3. Գյուղատնտեսական նշանակության հողերի համար 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հողի հարկի նկատմամբ նախորդ երեք տարիներին հաշվարկված և վճարված տույժերի և տուգանքների գումարները հաշվանցվում են հարկատուների` հողի հարկի գծով ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:
Հոդված 4. Սույն օրենքով տրամադրվող հարկային արտոնություններով նախատեսված գումարները ենթակա չեն փոխհատուցման «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.06.2010, ՀՕ-105-Ն | 24.07.2010, ՀՕ-79-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|