ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2024 թվականի N 577-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 2149-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Գույք ամրացնելու մասին» N 2149-Ա որոշմամբ հաստատված հավելվածի ցանկի 2-րդ կետի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը» սյունակում «N14092023-01-0282» թվերը փոխարինել «N 18032024-01-0321» թվերով, «Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ)» սյունակում «138 496 564» թիվը փոխարինել «99 431 320» թվով, իսկ «Շենք շինությունների մակերեսը (քառ. մետր)» սյունակից հանել «237․9» թիվը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |