ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2011 թվականի N 785-Ն
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 13-րդ մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 19.05.16 N 520-Ն, խմբ. 25.04.24 N 580-Ն)
1. Հաստատել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունիսի 15 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների (այսուհետ` սարքավորումներ) փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Սարքավորումների փորձաքննությունն անցկացնում է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ընկերություն)՝ դիմող իրավաբանական անձի (այսուհետ` կազմակերպություն) ներկայացուցչի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա ներկայացուցչի (ներկայացուցիչների) մասնակցությամբ։
(2-րդ կետը խմբ. 25.09.14 N 1060-Ն, 25.04.24 N 580-Ն)
3. Սարքավորումների փորձաքննության աշխատանքներն իրականացվում են դիմումը ընկերություն մուտքագրվելու օրվան հաջորդող 23 աշխատանքային օրվա ընթացքում: Փորձաքննությունն անցկացվում է տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման վայրում` նրա ղեկավարին կամ պաշտոնատար անձին փորձաքննության աշխատանքներն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տեղյակ պահելուց հետո:
(3-րդ կետը փոփ. 25.09.14 N 1060-Ն, 25.04.24 N 580-Ն)
4. Սարքավորումների փորձաքննության համար կազմակերպությունը ընկերության ներկայացուցչին (ներկայացուցիչներին) է ներկայացնում տվյալ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական անձնագրերը, հարգորոշման ու հարգադրոշմման տեխնոլոգիական գործընթացը հաստատող փաստաթղթերը, կարգագրերը:
(4-րդ կետը փոփ. 25.09.14 N 1060-Ն, 25.04.24 N 580-Ն )
5. Սարքավորումների փորձաքննության համար ընկերությունը, անհրաժեշտության դեպքում, կարող է հրավիրել համապատասխան մասնագետներ:
(5-րդ կետը փոփ. 25.09.14 N 1060-Ն, 25.04.24 N 580-Ն)
6. Ընկերության ներկայացուցիչը (ներկայացուցիչները) և հրավիրված մասնագետները կարող են ուսումնասիրել սարքավորումներ, օժանդակ արտադրության միջոցներ և փաստաթղթեր:
(6-րդ կետը փոփ. 25.09.14 N 1060-Ն, 25.04.24 N 580-Ն)
7. Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը` համաձայն ձևի, կազմում և ստորագրում է (են) ընկերության ներկայացուցիչը (ներկայացուցիչները) և հրավիրված մասնագետը (մասնագետները)` դրանց մասնակցության դեպքում: Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը կազմվում է 3 օրինակից, 2 օրինակը փորձաքննության ավարտից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է ընկերության տնօրենի կողմից և տրամադրվում է տվյալ տնտեսավարող սուբյեկտին, իսկ մեկ օրինակը` ընկերությանը։
(7-րդ կետը լրաց., փոփ. 25.09.14 N 1060-Ն, փոփ. 25.04.24 N 580-Ն)
8. Փորձաքննությանը մասնակցած մասնագետներից որևէ մեկի հատուկ կարծիքի առկայության դեպքում այն հավելվածի տեսքով կցվում է սարքավորումների փորձաքննության եզրակացությանը:
9. Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը հաստատվում է ընկերության տնօրենի կողմից` հետևյալ որոշումներից մեկի գրառմամբ՝
1) համապատասխանում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ սահմանված պահանջներին.
2) չի համապատասխանում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
(9-րդ կետը փոփ. 25.09.14 N 1060-Ն, 25.04.24 N 580-Ն)
10. Սարքավորումների փորձաքննության բացասական եզրակացության մեջ հստակ նշվում են այն սարքավորումների և տեխնոլոգիական գործընթացի անվանումները, որոնք չեն ապահովում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները` նշելով համապատասխան իրավական ակտի դրույթները։ Անհամապատասխանությունների վերացման դեպքում փորձաքննությունը կատարվում է ընդհանուր սկզբունքներով:
11. Փորձագիտական եզրակացության հետ չհամաձայնելու դեպքում տվյալ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է բողոքարկել վարչական կարգով` վերադասության սկզբունքով, ինչպես նաև դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
Հաստատում եմ |
__________________ _____ _______________ 20 թ. |
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
_____ __________________ 20 թ. |
________________________________________________________________________________________ |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող
Սարքավորումների
Փորձաքննության արդյունքները
Կազմակերպության անվանումը _____________________________________________________________ |
Սարքավորումները ________________________________________________________________________ |
________________________________________________________________________________________ (համապատասխանում են կամ չեն համապատասխանում) |
«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ նշել հոդվածները և մասերը)
Փորձաքննության մասնակիցներ
Ընկերության ներկայացուցիչ (ներկայացուցիչներ) _______________________________________________ |
_________________________________________________________________________________________(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
Հրավիրված մասնագետներ __________________________________________________________________ |
__________________________________________________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
Կ.Տ. |
(ձևը փոփ. 25.09.14 N 1060-Ն, 25.04.24 N 580-Ն )
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 25.09.14 N 1060-Ն, խմբ., փոփ. 25.04.24 N 580-Ն)