ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2012 թվականի |
թիվ 307 |
Մոսկվա |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից, սակայն 2013 թվականի փետրվարի 1-ից ոչ շուտ։
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 307 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարվող
1. 4-րդ գլխի առաջին մասում՝
1) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«- մեդի-վիսնա, արտրիտ էնցեֆալիտ՝ ուղարկման օրը կլինիկական նշաններ չեն եղել, վերջին 36 ամսվա ընթացքում ծագման հոտերում ոչխարների ու այծերի հիվանդությունները՝ ոչ կլինիկապես, ոչ շիճուկաբանորեն չեն ախտորոշվել, տվյալ հիվանդությունների մասով անապահով հոտերից նշված ժամանակահատվածում ոչխարներ և այծեր ներս չեն բերվել.».
2) յոթերորդ պարբերությունում «, պարատուբերկուլյոզ» բառը հանել.
3) տասներորդ պարբերությունը շարադրել հետև յալ խմբագրությամբ՝
«- լեպտոսպիրոզ՝ վերջին 3 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում արձանագրված դեպքերի բացակայության դեպքում.».
4) լրացնել հետև յալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«- պարատուբերկուլյոզ՝ վերջին 36 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում արձանագրված դեպքերի բացակայության դեպքում.»:
2. 5-րդ գլխում՝
1) առաջին մասում՝
երրորդ պարբերությունում «մեդի-վիսնա, ադենոմատոզ, արտրիտ էնցեֆալիտ, սահմանային հիվանդություն» բառերը հանել, յոթերորդ պարբերությունում «պարատուբերկուլյոզ, » բառը հանել.
ութերորդ պարբերությունում «ոչխարների էպիդիդիմիտ» բառերից հետո լրացնել «(Brucella ovis)» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«- մեդի վիսնա, արտրիտ-էնցեֆալիտ՝ ուղարկման օրը կլինիկական նշաններ չեն եղել, վերջին 36 ամսվա ընթացքում ծագման հոտերում հիվանդությունները ոչ կլինիկապես, ոչ շիճուկաբանորեն չեն ախտորոշվել, տվյալ հիվանդությունների մասով անապահով հոտերից նշված ժամանակահատվածում ոչխարներ և այծեր ներս չեն բերվել.
- պարատուբերկուլյոզ՝ վերջին 36 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում արձանագրված դեպքերի բացակայության դեպքում.»».
2) երրորդ մասը փոխարինել հետևյալ բովանդակությամբ մասերով՝
«Կարանտինի ժամանակ անցկացվում են կենդանիների կլինիկական զննում՝ ըստ ցուցումների ջերմաչափմամբ, ինչպես նաև ախտորոշիչ հետազոտություններ՝ բրուցելյոզի, ոչխարների էպիդիդիմիտի, տուբերկուլյոզի, բլուտանգի, պարատուբերկուլյոզի, խլամիդիոզի, մեդի-վիսնայի, արտրիտ-էնցեֆալիտի, լիստերիոզի լեպտոսպիրոզի մասով (եթե կանխարգելիչ նպատակով չեն եղել պատվաստված կամ մշակված դեհիդրոստրեպտոմիցինով կամ համարժեք ազդեցության՝ արտահանող երկրում գրանցված նյութով):
ՄԱԲ-ին ծանուցման ենթակա այլ հիվանդությունների մասով հետազոտություն կարող է պահանջվել Կողմի լիազորված մարմնի կողմից միայն այն դեպքում, երբ պահանջը ներկայացնող Կողմի տարածքում անցկացվում են այդ հիվանդությունների կանխարգելմանը և (կամ) վերացմանն ուղղված ծրագրեր։».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ մասով՝
«Կենդանիները չպետք է ենթարկվեն բնական կամ սինթետիկ էստրոգեն, հորմոնալ նյութերի և թիրեոստատիկ պատրաստուկների ազդեցությանը՝ բացառությամբ կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների։»:
3. 6-րդ գլխում՝
1) առաջին մասում «ձեռնարկություններում» բառը փոխարինել «կենտրոններում» բառով.
2) երկրորդ մասում՝
առաջին պարբերությունում «ձեռնարկություններից» բառը փոխարինել «արհեստական սերմնավորման կենտրոններից» բառերով.
չորրորդ պարբերությունում «, Քյու-տենդ» բառերը հանել.
յոթերորդ պարբերությունում՝
«կամպիլոբակտերիոզ,» բառը հանել․
«ոչխարների էպիդիդիմիտ» բառերից հետո լրացնել «(Brucella ovis)» բառերով.
3) չորրորդ մասում՝
«ձեռնարկությունում» բառը փոխարինել «կենտրոնում» բառով.
«6 ամսվա» բառերը փոխարինել «30 օրվա» բառերով.
4) հինգերորդ մասում «ձեռնարկությունում» բառը փոխարինել «կենտրոնում» բառով.
5) վերցերորդ մասում «լեպտոսպիրոզի» բառից հետո լրացնել «, սահմանային հիվանդության» բառերով:
4. 7-րդ գլխում՝
1) առաջին մասում՝
առաջին պարբերությունում «տոհմային» բառից հետո լրացնել «և արտադրանք ստանալու համար նախատեսված» բառերով.
վեցերորդ պարբերությունում «Աուեսկի հիվանդություն» բառերից հետո լրացնել «(կեղծ կատաղություն)» բառերով.
յոթերորդ պարբերությունը փոխարինել հետև յալ բովանդակությամբ պարբերություններով՝
«- խոզերի բրուցելյոզ, խոզերի ռեպրոդուկտիվ-ռեսպիրատոր համախտանիշ, խոզերի տեքսովիրուսային էնցեֆալոմիելիտ (Տեշենի հիվանդություն կամ խոզերի էնտերովիրուսային էնցեֆալոմիելիտ), տուբերկուլյոզ՝ վերջին 6 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում.
- տրիխինելյոզ՝ վերջին 6 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում արձանագրված դեպքերի բացակայության դեպքում.».
2) երկրորդ մասը փոխարինել հետևյալ բովանդակությամբ մասերով՝
«Կարանտինի ժամանակ իրականացվում է կենդանիների կլինիկական զննում ջերմաչափմամբ՝ ըստ ցուցումների, ինչպես նաև ախտորոշիչ հետազոտություններ խոզերի դասական ժանտախտի, խոզերի ռեպրոդուկտիվ-ռեսպիրատոր համախտանիշի, խոզերի բրուցելյոզի, Աուեսկի հիվանդության (կեղծ կատաղություն), խլամիդիոզի, վիրուսային տրանսմիսիվ գաստրոէնտերիտի, տուբերկուլյոզի, խոզերի վեզիկուլյար հիվանդության և լեպտոսպիրոզի (եթե կանխարգելման նպատակով չեն եղել պատվաստված կամ մշակված դեհիդրոստրեպտոմիցինով կամ արտահանող երկրում գրանցված՝ համարժեք ազդեցության նյութով):
ՄԱԲ-ին ծանուցման ենթակա այլ հիվանդությունների մասով հետազոտություն կարող է պահանջվել Կողմի լիազորված մարմնի կողմից միայն այն դեպքում, երբ պահանջը ներկայացնող Կողմի տարածքում անցկացվում են այդ հիվանդությունների կանխարգելմանը և (կամ) վերացմանն ուղղված ծրագրեր։».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ մասերով՝
«Կենդանիները չպետք է ենթարկվեն բնական կամ սինթետիկ էստրոգեն, հորմոնալ նյութերի և թիրեոստատիկ պատրաստուկների ազդեցությանը՝ բացառությամբ կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների։
Կենդանիները չպետք է ստանան որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կերեր՝ բացառությամբ ՄԱԲ-ի կանոնագրքով առաջարկվող նյութերի։»:
5. 9-րդ գլխում՝
1) առաջին մասում՝
հինգերորդ պարբերությունում «տրիխինելյոզ» բառը հանել.
վեցերորդ պարբերությունը հանել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«- տրիխինելյոզ՝ վերջին 6 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում արձանագրված դեպքերի բացակայության դեպքում:»:
6. 14-րդ գլխում՝
1) առաջին մասում՝
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
երկրորդ-չորրորդ պարբերությունները շարադրել հետև յալ խմբագրությամբ՝
«- թռչնի գրիպ, որը, ՄԱԲ-ի կանոնագրքին համապատասխան, ենթակա է պարտադիր հայտարարագրման՝ վերջին 12 ամսվա ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում՝ ռեգիոնալացմանը համապատասխան կամ 3 ամսվա ընթացքում սանիտարական սպանդը (stamping out) անցկացնելու և ռեգիոնալացմանը համապատասխան անասնահամաճարակային հսկողության բացասական արդյունքների դեպքում.
- Նյուքասլի հիվանդություն՝ վերջին 12 ամսվա ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում՝ ռեգիոնալացմանը համապատասխան կամ 3 ամսվա ընթացքում սանիտարական սպանդ (stamping out) անցկացնելու և ռեգիոնալացմանը համապատասխան անասնահամաճարակային հսկողության բացասական արդյունքների դեպքում:
Հավի մեկ օրական ճտերը և ինկուբացիոն ձվերը մատակարարվում են ձեռնարկություններից կամ ինկուբատորներից, որոնք ունեն սալմոնելայի նկատմամբ հսկողության և վերահսկողության ծրագրեր և , որոնք ունեն թռչնի տիֆից (Salmonella gallinarum) ու պուլորոզից (Salmonella pulorum) զերծ կարգավիճակ:».
2) երկրորդ մասը փոխարինել հետևյալ բովանդակությամբ մասերով՝
«Հավաբուծական և հնդկահավաբուծական տնտեսությունները պետք է տեղակայված լինեն այն տարածքներում, որոնք վերջին 6 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում զերծ են հավերի ինֆեկցիոն բրոնխիտից, ինֆեկցիոն լարինգոտրախեիտից, Համբորո հիվանդությունից:
Ջայլամաբուծական տնտեսությունները պետք է տեղակայված լինեն այն տարածքներում, որոնք վերջին 6 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում զերծ են թռչնի ծաղիկից, թռչնի տուբերկուլյոզից, պաստերելյոզից, պարամիկսովիրուսային վարակներից, ինֆեկցիոն հիդրոպերիկարդիտից:».
3) յոթերորդ մասը շարադրել հետև յալ խմբագրությամբ՝
«Ինկուբացիոն ձվերը պետք է լինեն ախտահանված:»:
7. 15-րդ գլխում՝
1) առաջին-հինգերորդ մասերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ մասով՝
«Թույլատրվում է Մաքսային միության մաքսային տարածք ներմուծել և (կամ) Կողմերի միջև տեղափոխել կլինիկապես առողջ մորթատու գազաններ, ճագարներ, շներ և կատուներ՝ կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից՝
- սիբիրախտ՝ կենդանիների բոլոր տեսակների համար վերջին 20 օրվա ընթացքում տնտեսության տարածքում.
- կատաղություն, տուբերկուլյոզ՝ աղվեսների, բև եռաղվեսների, շների և կատուների համար վերջին 6 ամսվա ընթացքում վարչական տարածքում կամ տնտեսության տարածքում.
ջրաքիսների և ժանտաքիսների համար՝
- ջրաքիսների էնցեֆալոպաթիա, ալեուտյան հիվանդություն` վերջին 36 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում.
- տուլյարեմիա՝ վերջին 12 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում.
- կատաղություն, տուբերկուլյոզ՝ վերջին 6 ամսվա ընթացքում վարչական տարածքում՝ ռեգիոնալացմանը համապատասխան կամ տնտեսության տարածքում.
ճագարների համար՝
- վիրուսային հեմոռագիկ հիվանդություն, տուլյարեմիա, պաստերելյոզ (Pasteurella multocida, Mannheimia gaemolitica)՝ վերջին 12 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում.
- միքսոմատոզ, ծաղիկ (որն առաջանում է կովերի ծաղիկի վիրուսից և ծաղիկի դեմ պատվաստանյութի վիրուսից)՝ վերջին 6 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում.
2) յոթերորդ մասում՝
առաջին պարբերությունում «14» թվերը փոխարինել «20» թվերով.
առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«- բոլոր մսակերները՝ կատաղության դեմ: Չի թույլատրվում կատաղության դեմ չպատվաստված մորթատու գազանների, շների և կատուների ներմուծումը, տեղափոխումը.».
երրորդ պարբերությունում՝
«բոտուլիզմի,», «պսև դոմոնոզի,» բառերը հանել. լրացնել «, պաստերելյոզի» բառով. հինգերորդ պարբերությունում «կատաղության,» բառը հանել. վեցերորդ պարբերությունում «կատաղության և» բառերը հանել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ մասով՝
«Թույլատրվում է անձնական օգտագործման համար 2 գլխից ոչ ավելի քանակով, առանց կարանտինացման, կենդանու անասնաբուժական անձնագրի ուղեկցությամբ՝ համաձայն թիվ 2 և թիվ 3 հավելվածների՝ շների և կատուների տեղափոխումը Մաքսային միության տարածքով: Անձնագրում պետք է առկա լինեն նշումներ, որոնք վկայում են այն մասին, որ կենդանին պատվաստվել է սույն պահանջներին համապատասխան, ընդ որում՝ կատաղության դեմ ցանկացած հաջորդ պատվաստում կատարվել է նախորդ պատվաստման ազդեցության ժամանակահատվածում: Տեղափոխումից առաջ 5 օրվա ընթացքում պետք է անցկացվի կենդանու կլինիկական զննում և անձնագրում անասնաբույժի կողմից կատարվի համապատասխան նշում, ինչն էլ իրավունք է տալիս կենդանուն տեղափոխելու 120 օրվա ընթացքում` պայմանով, որ այդ ժամանակահատվածում չի լրանում կատաղության դեմ պատվաստման (վերապատվաստման) ազդեցության ժամկետը:»:
8. 18-րդ գլխում՝
1) անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Անասնաբուժական պահանջները Մաքսային միության մաքսային տարածք մեղրաբեր մեղուներ, իշամեղուներ և առվույտի տերև ահատ մեղուների բոժոժներ, ծղրիդներ, միջատակերներ ներմուծելու և (կամ) Կողմերի միջև տեղափոխելու դեպքում».
2) երկրորդ մասի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետև յալ խմբագրությամբ՝
«ակարապիդոզ, ամերիկյան փտախտ, եվրոպական փտախտ, վարրոատոզ
(տիզասպանների նկատմամբ կայուն տիզերի ձև երի առկայություն)՝ մեղրաբեր մեղուների համար վերջին 24 ամսվա ընթացքում գոտիավորմանը համապատասխան վարչական տարածքում կամ տնտեսության տարածքում.».
3) երրորդ և չորրորդ մասերը շարադրել հետև յալ խմբագրությամբ՝
«ցանկացած հիվանդության, այդ թվում նաև ՝ մակաբուծական հիվանդությունների մասով կլինիկական հատկանիշների կամ կասկածների բացակայությունը՝ իշամեղուների և առվույտի տերև ահատ մեղուների բոժոժների համար:
Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող բոլոր օբյեկտներն անցել են ստուգում, որը երաշխավորում է Aethina tumida բզեզի, դրա ձվերի և թրթուրների, ինչպես նաև մեղրաբեր մեղուներին ախտահարող այլ վնասատուների, այդ թվում՝ Tropilaelaps spp., Apocephalus borealis սապատավոր ճանճերի բացակայությունը:»:
9. 19-րդ գլխում՝
1) առաջին մասում՝
երկրորդ և վեցերորդ պարբերությունները հանել.
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
2) երրորդ մասում «նեկրոբակտերիոզ,» բառը հանել:
10. 20-րդ գլխում՝
1) առաջին մասի երկրորդ պարբերությունում «ձիերի աֆրիկական ժանտախտից, ուղտերի ժանտախտից (զոոնանտրոպոնոզային ժանտախտից)» բառերը փոխարինել «ձիերի աֆրիկյան ժանտախտից, զոոնանտրոպոնոզային ժանտախտից» բառերով.
2) երրորդ մասում՝
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
«ուղտանմանների համար», «ձիերի աֆրիկական ժանտախտի» բառերը հանել:
11. 23-րդ գլխում՝
1) երրորդ և չորրորդ մասերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ մասերով՝
«Թռչնամիսը պետք է ճանաչվի պիտանի՝ մարդու կողմից սննդի մեջ օգտագործվելու համար, փաթեթվածքի կամ պոլիբլոկի վրա ունենա մականշվածք (անասնաբուժական դրոշմ)։ Պիտակը պետք է սոսնձված լինի փաթեթվածքի վրա այնպես, որ փաթեթվածքը հնարավոր չլինի բացել առանց պիտակի ամբողջականությունը խախտելու։ Այն դեպքում, երբ փաթեթվածքի կառուցվածքը կանխում է դրա չարտոնված բացելը, պիտակը պետք է փաթեթվածքի վրա տեղադրված լինի այնպես, որ այն հնարավոր չլինի կրկնակի օգտագործել:
Թռչնամիսը պետք է ստացվի առողջ թռչնի սպանդից, որը ծագումով գոտիավորմանը համապատասխան՝ հետև յալ վարակիչ հիվանդություններից պաշտոնապես զերծ տնտեսություններից կամ վարչական տարածքից է՝
- թռչնի գրիպ, որը, ՄԱԲ-ի կանոնագրքին համապատասխան, ենթակա է պարտադիր հայտարարագրման ` վերջին 12 ամսվա ընթացքում գոտիավորմանը համապատասխան երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ 3 ամսվա ընթացքում սանիտարական սպանդ (stamping out) անցկացնելու և անասնահամաճարակային հսկողության բացասական արդյունքների դեպքում.
- Նյուքասլի հիվանդություն՝ վերջին 12 ամսվա ընթացքում գոտիավորմանը համապատասխան երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ 3 ամսվա ընթացքում սանիտարական սպանդ (stamping out) անցկացնելու և անասնահամաճարակային հսկողության բացասական արդյունքների դեպքում:
Թռչունն ընդունվում է սպանդի համար այն տնտեսություններից, որտեղ, ՄԱԲ-ի կանոնագրքին համապատասխան, իրականացվում է սալմոնելայի մասով հսկողության ծրագիր:».
2) հինգերորդ մասում՝
յոթերորդ պարբերությունը շարադրել հետև յալ խմբագրությամբ՝
«- աղտոտված է՝ Մաքսային միության տարածքում սահմանված պահանջներին համապատասխան՝ մարդու առողջության համար վտանգ ներկայացնող քանակությամբ սալմոնելաներով.».
իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«- ունի տվյալ տեսակի համար ոչ բնորոշ գունավորում (պիգմենտացիա).».
12. 24-րդ գլխում՝
1) երկրորդ և երրորդ մասերը շարադրել հետև յալ խմբագրությամբ՝
«Այն կենդանիները, որոնց միսը նախատեսված է Մաքսային միության մաքսային տարածք արտահանելու համար, պետք է ենթարկվեն նախասպանդային անասնաբուժական զննման, իսկ մսեղիքը և ներքին օրգանները՝ պետական (պաշտոնական) անասնաբուժական ծառայության կողմից անցկացվող հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության: Կենդանիները սպանդից անմիջապես առաջ պետք է ենթարկվեն կլինիկական զննման և հետազոտվեն խլնախտի մասով՝ բացասական արդյունքով:
Ձիերի մսեղիքը պետք է ունենա պետական անասնաբուժական վերահսկողության դրոշմ՝ այն սպանդանոցի (մսի կոմբինատի) անվանման կամ համարի նշմամբ, որտեղ կատարվել է կենդանիների սպանդը։ Մասնատված միսը փաթեթվածքի կամ պոլիբլոկի վրա պետք է ունենա մականշվածք (անասնաբուժական դրոշմ)։ Պիտակը պետք է սոսնձված լինի փաթեթվածքի վրա այնպես, որ փաթեթվածքը հնարավոր չլինի բացել առանց պիտակի ամբողջականությունը խախտելու։ Այն դեպքում, երբ փաթեթվածքի կառուցվածքը կանխում է դրա չարտոնված բացելը, պիտակը պետք է փաթեթվածքի վրա տեղադրված լինի այնպես, որ այն հնարավոր չլինի կրկնակի օգտագործել:».
2) չորրորդ մասում՝
երկրորդ պարբերությունը շարադրել հետև յալ խմբագրությամբ՝
«- ձիերի աֆրիկյան ժանտախտ՝ վերջին 24 ամսվա ընթացքում գոտիավորմանը համապատասխան երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ վերջին 6 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում, եթե երկրում իրականացվում է վերահսկողության ծրագիր.».
չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«- խլնախտ՝ վերջին 36 ամսվա ընթացքում գոտիավորմանը համապատասխան երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ վերջին 6 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում, եթե երկրում իրականացվում է վերահսկողության ծրագիր.»:
13. 25-րդ գլխի չորրորդ մասը շարադրել հետև յալ խմբագրությամբ՝
«Պատրաստի մսամթերքը պետք է ճանաչվի պիտանի՝ մարդու կողմից սննդի մեջ օգտագործվելու համար։ Արտադրանքը պետք է ունենա մականշվածք (անասնաբուժական դրոշմ) փաթեթվածքի կամ պոլիբլոկի վրա։ Պիտակը պետք է սոսնձված լինի փաթեթվածքի վրա այնպես, որ փաթեթվածքը հնարավոր չլինի բացել առանց պիտակի ամբողջականությունը խախտելու։ Այն դեպքում, երբ փաթեթվածքի կառուցվածքը կանխում է դրա չարտոնված բացելը, պիտակը պետք է փաթեթվածքի վրա տեղադրված լինի այնպես, որ հնարավոր չլինի դրա կրկնակի օգտագործումը:»:
14. 26-րդ գլխում՝
1) երրորդ մասի երրորդ պարբերությունում «վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում» բառերը փոխարինել «վերջին 60 օրվա ընթացքում մինչև կենդանիներին սպանդանոց ուղարկելը՝ տնտեսության տարածքում» բառերով.
2) չորրորդ մասում՝
հինգերորդ պարբերությունում «մսեղիքի մակերև ույթի վրա, մկանային շերտերում կամ օրգանների հյուսվածքներում» բառերը փոխարինել «կամ մանրէական այլ վարակների հարուցիչներով» բառերով.
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]:
15. 28-րդ գլխում՝
1) չորրորդ մասում՝
չորրորդ պարբերությունում «, կոնտագիոզ պլևրոպնևմոնիա» բառերը հանել.
վեցերորդ պարբերությունում «36 ամսվա» բառերը փոխարինել «24 ամսվա» բառերով.
ութերորդ և տասնմեկերորդ պարբերությունները հանել.
2) հինգերորդ մասի յոթերորդ և ութերորդ պարբերությունները հանել.
3) վեցերորդ մասում՝
երկրորդ պարբերությունում «գոտիավորմանը» բառը փոխարինել «ՄԱԲ-ի կանոնագրքի պահանջներին» բառերով.
չորրորդ, վեցերորդ և յոթերորդ պարբերությունները հանել.
4) յոթերորդ մասում՝
երրորդ պարբերությունում «վարակիչ անեմիա, զուգավորման հիվանդություն,» բառերը հանել.
հինգերորդ և վեցերորդ պարբերությունները հանել.
5) իններորդ մասում՝
երրորդ պարբերությունը շարադրել հետև յալ խմբագրությամբ՝
«- Նյուքասլի հիվանդություն՝ վերջին 12 ամսվա ընթացքում գոտիավորմանը համապատասխան երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ 3 ամսվա ընթացքում սանիտարական սպանդ (stamping out) (եթե հիվանդությունն առաջացել է ընտանի թռչունների մոտ) անցկացնելու և անասնահամաճարակային հսկողության բացասական արդյունքների դեպքում.».
չորրորդ պարբերությունում «ասպերգիլոզ, տուբերկուլոզ, բադերի ժանտախտ» բառերը հանել.
6) տասներկուերորդ մասը շարադրել հետև յալ խմբագրությամբ՝
Մսեղիքը պետք է ունենա պետական անասնաբուժական վերահսկողության դրոշմ՝ այն սպանդանոցի (մսի կոմբինատի) անվանման կամ համարի նշմամբ, որտեղ կատարվել է վայրի կենդանիների վերամշակումը։ Մասնատված միսը փաթեթվածքի կամ պոլիբլոկի վրա պետք է ունենա մականշվածք (անասնաբուժական դրոշմ)։ Պիտակը պետք է սոսնձված լինի փաթեթվածքի վրա այնպես, որ փաթեթվածքը հնարավոր չլինի բացել առանց պիտակի ամբողջականությունը խախտելու։ Այն դեպքում, երբ փաթեթվածքի կառուցվածքը կանխում է դրա չարտոնված բացելը, պիտակը պետք է փաթեթվածքի վրա տեղադրված լինի այնպես, որ այն հնարավոր չլինի կրկնակի օգտագործել:
16. 29-րդ գլխում՝
1) առաջին մասը լրացնել «, որոնց նկատմամբ անասնաբուժասանիտարական սահմանափակումներ սահմանված չեն եղել» բառերով.
2) չորրորդ մասի ութերորդ պարբերությունում «Volidae» բառը փոխարինել «Molidae» բառով:
17. 30-րդ գլխի առաջին մասում «գյուղատնտեսական և ընտանի կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդություններից, ինչպես նաև» բառերը հանել:
18. 31-րդ գլխի առաջին մասը լրացնել «, որոնց նկատմամբ անասնաբուժասանիտարական սահմանափակումներ սահմանված չեն եղել» բառերով:
19. 32-րդ գլխում՝
1) առաջին մասը լրացնել «, որոնց նկատմամբ անասնաբուժասանիտարական սահմանափակումներ սահմանված չեն եղել» բառերով.
2) երկրորդ մասում՝
երրորդ պարբերությունը հանել.
չորրորդ պարբերությունում «թռչունների Նյուկասլյան հիվանդությունից» բառերը փոխարինել «Նյուքասլի հիվանդությունից» բառերով.
հինգերորդ պարբերությունը շարադրել հետև յալ խմբագրությամբ՝
«- օրնիտոզից (պսիտտակոզից), ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտից՝ վերջին 6 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում:»:
20. 33-րդ գլխում՝
1) առաջին մասը՝ «կենդանիների վարակիչ հիվանդություններից» բառերից առաջ լրացնել «համապատասխան» բառով.
2) երկրորդ մասում՝
ութերորդ ու իններորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«- թռչնի գրիպից, որը, ՄԱԲ-ի կանոնագրքին համապատասխան, ենթակա է պարտադիր հայտարարագրման` վերջին 12 ամսվա ընթացքում գոտիավորմանը համապատասխան երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ 3 ամսվա ընթացքում սանիտարական սպանդ (stamping out) անցկացնելու և անասնահամաճարակային հսկողության բացասական արդյունքների դեպքում.
- Նյուքասլի հիվանդությունից՝ վերջին 12 ամսվա ընթացքում գոտիավորմանը համապատասխան երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ 3 ամսվա ընթացքում սանիտարական սպանդ (stamping out) անցկացնելու և անասնահամաճարակային հսկողության բացասական արդյունքների դեպքում:».
տասներորդ պարբերությունը հանել.
21. 34-րդ գլխի առաջին մասում «տեղակայված» բառը փոխարինել «որոնց նկատմամբ չեն սահմանվել անասնաբուժասանիտարական սահմանափակումներ և որոնք տեղակայված են» բառերով:
22. 35-րդ գլխում՝
1) առաջին մասում՝
տասներորդ պարբերությունը հանել.
տասնմեկերորդ պարբերությունում «թռչունների Նյուկասլյան հիվանդությունից» բառերը փոխարինել «Նյուքասլի հիվանդությունից» բառերով.
2) երկրորդ մասը շարադրել հետև յալ խմբագրությամբ՝
«Կերերի և կերային հավելումների արտադրության համար չեն օգտագործվում որոճող կենդանիների սպիտակուցներ՝ բացառությամբ ՄԱԲ-ի կանոնագրքով առաջարկված նյութերի:»:
23. 38-րդ գլխում՝
1) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
2) 3-րդ կետի «ա» ենթակետում՝
ութերորդ, իններորդ, տասներեքերորդ և տասնհինգերորդ պարբերությունները հանել. տասնյոթերորդ պարբերությունում «պարատուբերկուլոզից» բառը հանել. տասնութերորդ, քսաներեքերորդ և քսանհինգերորդ պարբերությունները հանել. քսանյոթերորդ պարբերությունում «ձիերի ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտների բոլոր տիպերից, վիրուսային արտերիիտից» բառերը հանել.
քսանութերորդ պարբերությունում «էպիզոոտիկ լիմֆանգոիտից,» բառերը հանել.
երեսուներորդ պարբերությունը շարադրել հետև յալ խմբագրությամբ՝
«- թռչնի գրիպից, որը ենթակա է պարտադիր հայտարարագրման՝ վերջին 12 ամսվա ընթացքում գոտիավորմանը համապատասխան երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ 3 ամսվա ընթացքում սանիտարական սպանդ (stamping out) անցկացնելու և համաճարակաբանական հսկողության բացասական արդյունքների դեպքում.».
երեսունմեկերորդ պարբերությունը հանել.
երեսուներկուերորդ պարբերությունում «օրնիտոզից (պսիտակոզից), ինֆեկցիոն բրոնխիտից,» բառերը հանել.
երեսուներեքերորդ պարբերությունը շարադրել հետև յալ խմբագրությամբ՝
«- Նյուքասլի հիվանդությունից՝ վերջին 12 ամսվա ընթացքում գոտիավորմանը համապատասխան երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ 3 ամսվա ընթացքում սանիտարական սպանդ (stamping out) անցկացնելու և անասնահամաճարակային հսկողության բացասական արդյունքների դեպքում.»:
24. Լրացնել հետև յալ բովանդակությամբ թիվ 1 և թիվ 2 հավելվածներով՝
(վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող Միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների |
ՁԵՎ
կենդանու անասնաբուժական անձնագրի
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2 Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող` Միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների |
ԿԱՐԳ
կենդանու անասնաբուժական անձնագրի լրացման
1. Կենդանու անասնաբուժական անձնագիրը (այսուհետ՝ անձնագիր) քաղաքացիների անձնական օգտագործման ներքո գտնվող կենդանուն նույնականացնող փաստաթուղթ է։
2. Անձնագիրը պետք է պատրաստվի տպագրական եղանակով, կազմված լինի 26 էջից, լինի 15 x 10 սմ չափսի։
3. Անձնագիրը ձև ակերպվում է անասնաբուժական ոլորտում գործունեություն իրականացնող պետական հիմնարկի անասնաբույժի կողմից (այսուհետ՝ պետական անասնաբույժ), եթե այլ բան նախատեսված չէ Մաքսային միության անդամ պետությունների և միասնական տնտեսական տարածքի օրենսդրությամբ (այսուհետ՝ անդամ պետություն), շների և կատուների համար կենդանի տիրապետողի նախաձեռնությամբ։
4. Անձնագիրը լրացվում է ռուսերենով և անհրաժեշտության դեպքում՝ անգլերենով։
5. Անձնագիրը լրացվում է ձեռքով կամ սև թանաքով։
6. Անձնագիրը կարող է ձև ակերպվել միայն նույնականացված կենդանու համար՝ կենդանու մոտ միկրոչիպի և (կամ) դրոշմի (դաջվածքի) առկայության դեպքում։
7. Անձնագրին կարող է փոխարինել անասնաբուժական սերտիֆիկատը։
8. Անձնագիրն ուժի մեջ է կենդանու կյանքի ժամանակահատվածում։
9. Անձնագիրը կարող է փոխարինվել էջերը լրանալու կամ նրա վնասման դեպքում։
10. Անձնագրի փոխարինման դեպքում նոր անձնագրում ներառվում են տեղեկություններ վերջին պատվաստումների (մշակումների) մասին։
11. I-III, V-IX և XII բաժինները լրացվում են այն անասնաբույժի կողմից, որն անցկացրել է կենդանու զննումը, պատվաստումը, մշակումը և այլն։ IV բաժինը լրացվում է այն անասնաբույժի կողմից, որն անդամ պետության լիազորված մարմնի կողմից լիազորված է անցկացնելու կատաղության դեմ պատվաստում։ X բաժինը լրացվում է լիազորված անձի՝ պետական անասնաբույժի կողմից։
12. I բաժինը բաղկացած է 1 էջից։ Նախատեսվում է կենդանու սեփականատիրոջ մասին 3 գրառումների առկայությունը՝ սեփականատիրոջ փոփոխման դեպքում։ Տեղեկատվությունը տրամադրվում է կենդանու սեփականատիրոջ կողմից։
13. II բաժինը բաղկացած է 1 էջից։ Վանդակները լրացվում են ռուսերենով և անգլերենով։ «Կենդանու լուսանկար» վանդակում՝ դրա առկայության դեպքում, ներսոսնձվում է գունավոր ոչ ավելի, քան 5,5 x 8 սմ չափով լուսանկար։ «Մազածածկույթ» վանդակում նշվում են կենդանու գույնը և մազածածկույթի բնութագիրը (երկարաբուրդ, միջին բրդով, հարթաբուրդ)։
14. III բաժինը բաղկացած է 1 էջից։ «Հատուկ նշաններ և հատկանիշներ» վանդակում նշվում են հատուկ տեսանելի հատկանիշները (ավելորդ մատների առկայությունը, պատռված ականջներ, կենդանու ցեղատեսակի համար ոչ բնորոշ բնածին բծերի և (կամ) տարբեր մեծության ու ձև ի շերտագծերի առկայությունը և այլն)։
15. IV բաժինը բաղկացած է 4 էջից։ Տվյալ բաժնում ներառվում են տեղեկություններ կատաղության դեմ պարտադիր պատվաստումների մասին, որոնք անցկացվում են Մաքսային միության 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող՝ Անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միասնական պահանջների 15-րդ գլխին համապատասխան։ Կիրառված պատվաստանյութի մասին գրառումը կատարվում է ձեռքով կամ ներսոսնձվում է արտադրողի կողմից նախատեսված հատուկ պիտակ։ Պատվաստանյութը պետք է ավելացվի Անասնաբուժության մեջ կիրառման համար գրանցված դեղամիջոցների, ախտորոշման համակարգերի, մակաբույծների դեմ կենդանիների մշակման միջոցների և կենդանիների համար կերային հավելումների ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր)։
16. V բաժինը բաղկացած է 2 էջից։ Ձև ակերպվում է այն երկրի պահանջով, որտեղ իրականացվելու է կենդանու ներմուծումը։
17. VI բաժինը բաղկացած է 2 էջից։ «Պատրաստուկի անվանում և արտադրող» վանդակում ներառվում են մակաբույծների դեմ կենդանու մշակման համար կիրառված պատրաստուկի մասին տեղեկությունները։ Գրառումը կատարվում է ձեռքով կամ ներսոսնձվում է արտադրողի կողմից նախատեսված հատուկ պիտակ։ Պատրաստուկը պետք է ներառվի Ռեեստրում։
18. VII բաժինը բաղկացած է 2 էջից։ «Պատրաստուկի անվանում և արտադրող» վանդակում ներառվում են մակաբույծների դեմ կենդանու մշակման համար կիրառված պատրաստուկի մասին տեղեկությունները։ Գրառումը կատարվում է ձեռքով կամ ներսոսնձվում է արտադրողի կողմից նախատեսված հատուկ պիտակ։ Պատրաստուկը պետք է ներառվի Ռեեստրում։
19. VIII բաժինը բաղկացած է 4 էջից։ Տվյալ բաժնում ներառվում են տեղեկություններ պատվաստումների մասին, որոնք անցկացվում են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող՝ Անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միասնական պահանջների 15-րդ գլխին համապատասխան և սեփականատիրոջ նախաձեռնությամբ։ Կիրառված պատվաստանյութի մասին գրառումը կատարվում է ձեռքով կամ ներսոսնձվում է արտադրողի կողմից նախատեսված հատուկ պիտակ։ Պատրաստուկը պետք է ներառվի Ռեեստրում։
20. IX բաժինը բաղկացած է 3 էջից։ «Կենդանին կլինիկապես առողջ է և կարող է փոխադրվել մինչև նշանակման կետը՝» վանդակում ներառվում են տեղեկություններ կենդանու ընթացուղու կետի (կետերի) մասին։ Գրառումը կատարվում է կենդանու կլինիկական զննման հիման վրա (արտաքին տեսք, լորձաթաղանթներ, ավշային հանգույցներ, մարմնի ջերմաստիճան)։
21. X բաժինը բաղկացած է 3 էջից։ Տվյալ բաժնում պետական անասնաբույժի կողմից կատարվում է նշում, որը վկայում է իր կողմից ընթացուղում անասնաբուժական հսկողություն անցկացնելու մասին։
22. XI բաժինը բաղկացած է 1 էջից: Տվյալ բաժնում ներառվում են տեղեկություններ կատուների լեյկեմիայի վիրուսի (FeLV) ստուգման համար կատուների արյան շիճուկի անցկացված հետազոտությունների և իմունային անբավարարության վիրուսի (FIV) նկատմամբ հակամարմինների առկայության վերաբերյալ։ Ձև ակերպվում է այն երկրի պահանջով, որտեղ իրականացվելու է կենդանու ներմուծումը։
23. XII բաժինը բաղկացած է 2 էջից։ Տվյալ բաժնում ներառվում են լրացուցիչ տեղեկություններ, որոնք վերաբերում են կենդանու նույնականացմանը։»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|