Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 11.03.2024
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.03.2024
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«06» մարտ 2024 թվականի 

թիվ 21-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆ ՈՒ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ» ՁԵՎ 1-ԷՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 26-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել՝

1) «էլեկտրական էներգիայի հաշվեկշիռն ու բաշխումն ըստ տնտեսության ճյուղերի» Ձև 1-ԷՀ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի,

2) «էլեկտրական էներգիայի հաշվեկշիռն ու բաշխումն ըստ տնտեսության ճյուղերի» Ձև 1-ԷՀ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««էլեկտրական էներգիայի հաշվեկշիռն ու բաշխումը ըստ տնտեսության ճյուղերի» Ձև 1-ԷՀ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի մայիսի 6-ի թիվ 04-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 26-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2024 թվականի

մարտի 6-ի թիվ 21-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23333

 

Բաժին 1. Էլեկտրական էներգիայի հաշվեկշիռն ու բաշխումն ըստ տնտեսության ճյուղերի

 

հազար կՎտ ժամ

   

Ընդամենը քանակ

Ինքնավար արևային էներգա-արտադրողներ

Շուկայում գործողներ

Ա

Բ

1

2

3

Սեփական կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիա

100

     

Ծախսվել է էլեկտրակայանների սեփական արտադրական կարիքների համար և կորուստներ ուժային տրանսֆորմատորներում

110

     

Էլեկտրաէներգիայի առաքում կայաններից (տող 100 - 110)

120

     

Էլեկտրաէներգիայի կորուստներ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում (ԲԷՑ)

130

     

Էլեկտրաէներգիայի ներմուծում, ընդամենը

այդ թվում՝ (ընտրել երկիրը)

140

     
 

140.1

     
 

140.2

     
 

140.3

     
 

140.4

     

Էլեկտրաէներգիայի արտահանում, ընդամենը

այդ թվում՝ (ընտրել երկիրը)

150

     
 

150.1

     
 

150.2

     
 

150.3

     
 

150.4

     

Էլեկտրաէներգիայի մուտքը ՀՀ ներքին շուկա (տող 120 – 130 + 140 - 150)

160

     

Էլեկտրական ցանցերում (ՀԷՑ) էլեկտրական էներգիայի փաստացի կորուստները

170

     

Բաժանորդներին էլեկտրաէներգիայի օգտակար առաքում, ընդամենը
(տող 160 - 170), այդ թվում՝

180

     

արդյունաբերություն

180.1

     

շինարարություն

180.2

     

տրանսպորտ, այդ թվում՝

180.3

     

երկաթուղի

180.3.1

     

քաղաքային էլ. տրանսպորտ

180.3.2

     

մետրոպոլիտեն

180.3.3

     

օդային տրանսպորտ

(օդանավակայան)

180.3.4

     

այլ (տրանսպորտ)

180.3.5

     

գյուղատնտեսություն

180.4

     

կոմունալ ծառայություններ

180.5

     

բնակչություն

180.6

     

կրթություն, առողջապահություն, մշակույթ

180.7

     

բյուջետային կազմակերպություններ

180.8

     

առևտուր և ծառայություններ

180.9

     

այլ սպառողներ

180.10

     

Ղեկավար

_____________________

 

___________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝

_____________________

 

___________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

    

«_ _»____ ___ 20__թ.:

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2024 թվականի

մարտի 6-ի թիվ 21-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆ ՈՒ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ» ՁԵՎ 1-ԷՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Էլեկտրական էներգիայի հաշվեկշիռն ու բաշխումը ըստ տնտեսության ճյուղերի» Ձև 1-ԷՀ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության՝

1) «Սեփական կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիա» տողում (ծածկագիր՝ «100») լրացվում է հանրապետությունում թողարկված էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակը,

2) «Ծախսվել է էլեկտրակայանների սեփական արտադրական կարիքների համար և կորուստներ ուժային տրանսֆորմատորներում» տողում (ծածկագիր՝ «110») լրացվում է էլեկտրաէներգիայի այն քանակը, որը ծախսվել է էլեկտրակայանների կողմից սեփական արտադրական կարիքների համար և կորուստներ ուժային տրանսֆորմատորներում,

3) «Բաժանորդներին էլեկտրաէներգիայի օգտակար առաքում» տողում (ծածկագիր՝ «180») լրացվում է էլեկտրաէներգիայի օգտակար առաքման քանակը ներքին շուկա,

4) «180.1»-«180.10» ծածկագրերով տողերում լրացվում են սպառված էլեկտրաէներգիայի բաշխման վերաբերյալ տվյալներն ըստ տնտեսության ճյուղերի և ոլորտների,

5) «գյուղատնտեսություն» տողում (ծածկագիր՝ «180.4») լրացվում է գյուղատնտեսության (ներառյալ ոռոգում), անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում սպառված էլեկտրաէներգիայի քանակը,

6) «կոմունալ ծառայություններ» տողում (ծածկագիր՝ «180.5») լրացվում է ջրամատակարարման և ջրահեռացման վրա սպառված էլեկտրաէներգիայի քանակը,

7) «բնակչություն» տողում (ծածկագիր՝ «180.6») լրացվում է քաղաքային և գյուղական բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակը,

8) «բյուջետային կազմակերպություններ» տողում (ծածկագիր՝ «180.8») լրացվում է պետական կառավարման և պաշտպանության համակարգում սպառված էլեկտրաէներգիայի քանակը,

9) «առևտուր և ծառայություններ» տողում (ծածկագիր՝ «180.9») լրացվում է մեծածախ և մանրածախ առևտրի, կացության և հանրային սննդի, տեղեկատվության և կապի տնտեսավարող սուբյեկտների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակը,

10) «այլ սպառողներ» տողում (ծածկագիր՝ «180.10») լրացվում է վերը չթվարկված ոլորտներում սպառված էլեկտրաէներգիան:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան