ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 181-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայ դպրոց» հիմնադրամի կողմից իրականացվող «Օգնություն դպրոցներին և նախադպրոցական հաստատություններին» ծրագրի մասին» N 875-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «125,000,000» թիվը փոխարինել «250,000,000» թվով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
12.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 181-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության պետական համակարգի դպրոցներին և նախադպրոցական հաստատություններին դպրոցական և նախադպրոցական գույքի տրամադրում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի Հայ դպրոց հիմնադրամ (Armenia School Foundation – USA, ) իրավաբանական հասցեն՝ քաղ.Գլենդել, Սան Ֆերնանդո փողոց 3628, Կալիֆորնիա, ԱՄՆ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայ դպրոց» հիմնադրամ (իրավաբանական հասցեն` քաղ. Երևան, Բաղրամյան 17, գործունեության հասցեն` քաղ. Երևան, Վերին Անտառային փողոց, 127/2 շենք, բն. 6, ՀՎՀՀ` 02566785) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, կրթության բնագավառում |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ներկայացվող ծրագրի համար բյուջեն կազմում է 250,000,000 դրամ։ Առաջին փուլում` 2021 թվականի հունվար – 2022 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածում (հումքի գնում, գույքի արտադրություն, բաշխում), ծրագրի արժեքը կազմում է 99,500,000 դրամ. Ծրագրի երկրորդ փուլում` 2023 թվականի հունվար - 2023 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածում (հումքի գնում, գույքի արտադրություն, բաշխում), ծրագրի արժեքը կազմում է 45,000,000 դրամ. Ծրագրի երրորդ փուլում` 2024 թվականի հունվար -2025 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածում (հումքի գնում, գույքի արտադրություն, բաշխում), ծրագրի արժեքը կազմում է 75,500,000 դրամ. Ծրագրի ընդհանուր արժեքի 12 տոկոսը` 30,000,000 դրամ կտրամադրվի կազմակերպչական ծախսերին: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի դպրոցները և նախադպրոցական հաստատությունները: Սույն ծրագրով նախատեսվում է գույքով ապահովել շուրջ 125 դպրոց և մանկապարտեզ: Դպրոցները և նախադպրոցական հաստատությունները կընտրվեն «Հայ դպրոց» հիմնադրամի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ մշակված ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում` ելնելով դպրոցների և նախադպրոցական հաստատությունների կարիքավորության աստիճանից: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի հունվարի 10-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Հայ դպրոց» հիմնադրամի ծրագրի տևողությունը կազմում է հինգ տարի: Հիմնադրամի ֆոնդը ներկայացվող ծրագրի համար կազմում է՝ 250,000,000 դրամ: Ծրագրով նախատեսվում է դպրոցական և նախադպրոցական գույքի պատրաստում հետևյալ քանակներով՝ 5,300 միավոր (1 միավորը` 1 դպրոցական սեղան և 2 աթոռ) դպրոցական սեղան-աթոռներ 900 հատ ուսուցչական սեղան 1,000 հատ ուսուցչական աթոռ 800 հատ գրատախտակ 220 հատ դպրոցական գրապահարան 110 միավոր (1 միավորը` 1 նախադպրոցական սեղան և 4 աթոռ) նախադպրոցական սեղան- աթոռ 80 հատ (8 տեղանոց) նախադպրոցական պահարան 800 հատ (8 տեղանոց) դպրոցական կախիչ Ծրագրի առաջին փուլում` 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի դեկտեմբերը նախատեսվում է հումքի` ԴՍՊ-ի գնում 14,000,000 դրամ, գույքի պատրաստում (կապալառուների հետ պայմանագրեր)՝ 85,500,000 դրամ Ծրագրի երկրորդ փուլում` 2023 թվականի հունվարից մինչև 2023 թվականի դեկտեմբերը նախատեսվում է հումքի` ԴՍՊ-ի գնում 5,000,000 դրամ, գույքի պատրաստում (կապալառուների հետ պայմանագրեր)՝ 40,000,000 դրամ: Ծրագրի երրորդ փուլում` 2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի դեկտեմբերը նախատեսվում է հումքի` ԴՍՊ-ի գնում 10,000,000 դրամ, գույքի պատրաստում (կապալառուների հետ պայմանագրեր)՝ 65,500,000 դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքից` 30,000,000 դրամ կտրամադրվի կազմակերպական ծախսերին: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1 Փայտյա հումքի՝ ԴՍՊ-ի ձեռքբերում՝ 29,000,000 դրամ. 2 Պայմանագրերի կնքում` գույք պատրաստող կապալառու ձեռնարկությունների հետ՝ 191,000,000 դրամի չափով, գույքի հետևյալ միավորների համար՝ 2.1 5,300 միավոր (1 միավորը` 1 դպրոցական սեղան և 2 աթոռ) դպրոցական սեղան-աթոռ, յուրաքանչյուր միավորի համար` 24,000 դրամ, 2.2 900 հատ ուսուցչական սեղան, յուրաքանչյուրի համար` 17,000 դրամ, 2.3 1,000 հատ ուսուցչական աթոռ, յուրաքանչյուրի համար` 11,020 դրամ, 2.4 800 հատ գրատախտակ յուրաքանչյուրի համար` 18,000 դրամ, 2.5 220 հատ դպրոցական գրապահարան, յուրաքանչյուրի համար` 48,000 դրամ, 2.6 110 միավոր (1 միավորը` 1 սեղան և 4 աթոռ) նախադպրոցական սեղան-աթոռ յուրաքանչյուրի համար` 40,000 դրամ, 2.7 80 հատ նախադպրոցական պահարան (8 տեղանոց) յուրաքանչյուրի համար` 21,500 դրամ, 2.8 800 հատ դպրոցական կախիչ (8 տեղանոց) յուրաքանչյուրի համար` 8,000 դրամ. 3 Գրասենյակի վարձակալության ծախսեր՝ 7,800,000 դրամ. 4 Կապի և հաղորդակցության ծախսեր՝ 2,400,000 դրամ. 5 Գովազդային աշխատանք (ցուցատախտակների պատրաստում, տեղեկատվական բուկլետների տպագրություն)՝ 3,500,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական գումարը նախատեսվում է ծրագրի ընդհանուր արժեքի 12 տոկոսը, որը կազմում է՝ 30,000,000 դրամ: Այս գումարը, ըստ կազմված նախահաշվի, պետք է օգտագործվի հետևյալ ծախսերի համար՝ -աշխատակազմի վարձատրություն (ներառյալ օրենքով սահմանված հարկերի վճարումներ) - 13,200,000 դրամ. -գրասենյակի վարձակալության ծախսեր - 7,800,000 դրամ -ՀՀ մարզեր գործուղման ծախսեր -3,100,000 դրամ -կապի և հաղորդակցության ծախսեր - 2,400,000 դրամ -գովազդային աշխատանք (ցուցատախտակների պատրաստում, տեղեկատվական բուկլետների տպագրություն) - 3,500,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման շրջանակներում հիմնադրամը համագործակցելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ, ինչպես նաև մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի իրականացման վերահսկողությունը իրականացվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
12.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|