ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 մարտի 2024 թ. |
N 82-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2024 թվականի ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» N 50-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ գլխի աղյուսակը լրացնել նոր՝ 4-7-րդ կետով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. մարտի 12 Երևան |
Հավելված Երևանի քաղաքի ավագանու2024 թվականի մարտի 12-ի N 82-Ն որոշման |
4 |
Արաբկիր |
01-003-242-0284 |
Բնակա-վայրերի |
Բնակելի կառուցապատում |
Արաբկիր 19-րդ փողոց հ.12 հասցեին կից |
|
5 |
Դավթաշեն |
01-004-105-004 |
բնակա-վայրերի |
հասարակական կառուցապատում |
Դավթաշեն 4-րդ թաղամաս հ.42/2 |
|
6 |
Նորք-Մարաշ |
01-009-104-037 |
բնակա-վայրերի |
Բնակելի կառուցապատման |
Դավիթ-Բեկի փողոց հ.103/11 հասցեին կից |
|
7 |
Քանաքեռ-Զեյթուն |
01-012-0027-0231 |
Բնակա-վայրերի |
Բնակելի կառուցապատում |
Ծարավ Աղբյուրի փողոց հ․80-82 հացեներին կից |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2024 թվական: