ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«15» փետրվարի 2024 թվականի N 10-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածով, 14-րդ հոդվածի 1-ին մասով և 19-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Չարենցավան համայնքում տեղական վճարների 2024 թվականի հետևյալ դրույքաչափերը`
1) Չարենցավան համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` - 10000 / տաս հազար/ դրամ:
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ - 10000 / տաս հազար/ դրամ:
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:
4) Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:
5) Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝ 10000 /տաս հազար/ դրամ.
6) Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ.
7) Չարենցավան համայնքի վարչական տարածքում կենցաղային աղբի հեռացման աշխատանքների իրականացման, աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվառման ու գանձման 2024 թվականի դրույքաչափերը սահմանել համաձայն հավելված 1-ի:
8) 2024 թվականի իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար աղբահանության տեղական վճարի դրույքաչափերը ըստ խմբերի սահմանել համաձայն հավելված 2-ի:
9) Ջրմուղ-կոյուղու ջրամատակարարման ծառայությունների համար՝ որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, սահմանել վճար՝
ա) Ֆիզիկական անձանց համար` յուրաքանչյուր բնակչի համար 100 դրամ:
բ) Իրավաբանական անձանց համար` համաձայն հաշվիչի ցուցմունքի, 1խմ -ի համար 150 դրամ:
10) Չարենցավան համայնքի արտադպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ծնողական վարձավճարները սահմանել համաձայն հավելված 3-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ-25
|
դեմ-0
|
ձեռնպահ-0
| |
Առաքելյան Նորայր
Գալստյան Արթուր
Գևորգյան Գևորգ Դավթյան Կարեն Եփրեմյան Բաբկեն Թադևոսյան Նունե Խաչատրյան Արշակ Խեչոյան Անահիտ Հարոյան Լիլիթ
Ղամբարյան Գարիկ Մակինյան Վարդան Մալխասյան Նորիկ
Շահգալդյան Հակոբ
Պողոսյան Մնացական
Վարդանյան Նորայր
Վարդանյան Նորիկ
Վարդանյան Սարգիս
Վարդանյան Սևակ
Պալյան Գարիկ
Պապոյան Դավիթ |
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ |
Հավելված 1 Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 10-Ն որոշման |
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԻ ՀԵՌԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԳԱՆՁՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Աղբահանության վճար |
Օրենքով սահմանված դրույքաչափը դրամ |
Առաջարկվող դրույքաչափը դրամ |
ֆիզիկական անձանց համար /փաստացի բնակվող/` 1 շնչի համար 1,1 Չարենցավան համայնքի վարչական տարածքում 1,2 գյուղական բնակավայրերում |
0-400 0-400 |
200 150 |
Իրավաբանական անձանց համար /կցվում է հաշվարկի հավելվածը/` 1 խմ-ի համար |
0-3000 |
3000 |
Կոշտ հավելվածքի հեռացման համար` 1 տն-ի համար |
0-10000 |
6000 |
Հավելված 2 Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 10-Ն որոշման |
2024 թ. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԸՍՏ ԽՄԲԵՐԻ
Հ/հ |
Սպասարկման օբյեկտ |
Տարեկան գոյացող աղբի քանակը /խմ/ |
Տարեկան վճարը /դրամ/ |
1 |
հանրակրթական դպրոցներ և կրթական այլ հաստատություններ /1 աշակերտի համար/ |
0.05 |
150 |
2 |
հիվանդանոց /մեկ մահճակալի համար/ |
1.0 |
3000 |
3 |
Պոլիկլինիկա/մեկ այցելու/ |
0.02 |
60 |
4 |
նախադպրոցական հաստատություններ /1 երեխայի համար/ |
0.1 |
300 |
5 |
հանրային սննդի օբյեկտներ /1 տեղի համար/ |
0.15 |
450 |
6 |
մթերային խանութներ /զբաղեցրած տարածքի 1 քմ-ի համար/ մինչև 30 քմ 30-100 քմ 100-ից ավել |
0.18 0.1 0.075 |
540 300 225 |
7 |
ծաղկի վաճառքի սրահներ /զբաղեցրած տարածքի 1 քմ-ի համար/ |
0.27 |
810 |
8 |
պտուղ-բանջարեղենի առևտրով զբաղեցրած տարածքներ /զբաղեցրած տարածքի 1 քմ-ի համար/ |
0.16 |
480 |
9 |
արդյունաբերական և այլ ապրանքների առևտրով զբաղվող տարածքներ /զբաղեցրած տարածքի 1 քմ-ի համար/ |
0.045 |
135 |
10 |
Այլ տարածքներ /զբ. տարածքի1 քմ. համար/ |
0.04 |
120 |
11 |
Կոշտ հավելվածքի հեռացման համար` 1 տն-ի համար |
0-10000 |
6000 |
Հավելված 3 Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 10-Ն որոշման |
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ
1. Չարենցավան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցներում սահմանել ծնողական վճարներ հետևյալ չափով՝
դաշնամուրային բաժին 5000 դրամ
ջութակի բաժին 3000 դրամ
կիթառ և ակորդեոն 4000 դրամ
քանոն, շվի 3000 դրամ
թառ, ուդ, քյամանչա, բամբիռ, թավջութակ 2500 դրամ
կլարնետ, ֆլեյտա 4000 դրամ
պար, վոկալ 4000 դրամ
գեղանկարչական և թատեր. Բաժիններում 4000 դրամ
էստրադա, ջազ-վոկալ 4000 դրամ
դհոլ 4000 դրամ
երգեհոն /5 տեղ/ 0 դրամ
2. Չարենցավան համայնքի Արզական գյուղի արվեստի դպրոցում սահմանել ծնողական վճար` մեկ երեխայի համար 1500 դրամի չափով:
3. Ալափարս և Բջնի գյուղերում գործող պարի, սպորտի խմբակներ հաճախող սաների համար սահմանել վարձավճար` 0 դրամ:
4. Չարենցավան համայնքի ՄՊՍԿ-ում ծնողական վճարը սահմանել ամսական մեկ երեխայի համար 2000 դրամ:
5. Չարենցավան համայնքի ՄՊՄԴ-ում ծնողական վճարը սահմանել ամսական մեկ երեխայի համար 2000 դրամ:
5.1 Չարենցավան համայնքի Ալափարս, Արզական, Բջնի, Ֆանտան և Կարենիս գյուղերից ՄՊՄԴ հաճախող` մեկ երեխայի համար 1000 դրամ։
6. Չարենցավան քաղաքի մանկական նախադպրոցական հիմնարկներում սահմանել ծնողական միջոցների վարձավճար` ամսական 6000 դրամ մեկ երեխայի համար, երկարօրյա ծառայության մատուցող հիմնարկում (10.5 ժամ) ամսական՝ 9000 (ինը հազար) ՀՀ դրամ:
7. Չարենցավան համայնքի Ալափարս, Արզական, Բջնի գյուղերի մանկական նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել ծնողական միջոցների վարձավճար` ամսական 5000 դրամ մեկ երեխայի համար:
8. Այլ համայնքներից Չարենցավան համայնքի ենթակայության տակ գտնվող մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների վարձավճարը սահմանել 10000 (տաս հազար) ՀՀ դրամ:
9. Այլ համայնքներից Չարենցավան համայնքի ենթակայության տակ գտնվող մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների երկարօրյա ծառայություն (10,5) ժամ մատուցող վարձավճարը սահմանել 13000 (տասներեք հազար) ՀՀ դրամ:
10. Նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխայի` երկու և ավել օր բացակայելու դեպքում բացակայած օրերի համար վարձավճար չի հաշվարկվում` միայն բժշկի կողմից տրված տեղեկանքում նշված օրերի համար:
11. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկական վարակիչ հիվանդության դեպք արձանագրելու և կարանտին սահմանելու հետևանքով, ժամանակավոր բացակայող երեխաներից բացակայած օրերի համար ծնողական վարձավճար չի հաշվարկվում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 փետրվարի 2024 թվական: