ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2024 թվականի N 352-Ն
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ երեք ամիս ժամկետով՝ 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը:
2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման.
2) մասնագիտական վերապատրաստման.
3) մասնագիտական պատրաստման.
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
3. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 435 քաղաքացու, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
4. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են՝
1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 140 պահեստազորային, որոնցից 40 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 100 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 20-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ.
2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 54 պահեստազորային, որոնցից 44 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 19-ը ներառյալ, 10 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 26-ից մինչև մայիսի 20-ը ներառյալ.
3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 17 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 6-ից մայիսի 30-ը ներառյալ.
4) կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային՝ 2024 թվականի մայիսի 14-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ.
5) հետախուզական մասնագիտություններով մինչև 49 պահեստազորային, որոնցից 14 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 17 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 2-ից մայիսի 26-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 3-ից մայիսի 27-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2024 թվականի հունիսի 3-ից հունիսի 27-ը ներառյալ.
6) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 40 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 7-ից մայիսի 31-ը ներառյալ.
7) ինժեներական մասնագիտություններով մինչև 64 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ.
8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 39 պահեստազորային, որոնցից 32 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 7 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 13-ից մինչև հունիսի 6-ը ներառյալ.
9) թիկունքային մասնագիտություններով մինչև 20 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 6-ից մայիսի 30-ը ներառյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: