ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2020 թվականի N 809-Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 07.03.24 N 309-Ն)
Հիմք ընդունելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՕ-40-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3.1-ին մասը, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՕ-160-Ն օրենքի 12-րդ հոդվածի 3.1-ին մասը և «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 57-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 07.03.24 N 309-Ն)
1. Սահմանել՝
1) հարկադիր կատարման ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) պրոբացիայի ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները՝ համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 07.03.24 N 309-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 23 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 809-Ն որոշման |
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ
1. Հարկադիր կատարման ծառայությունում հարկադիր ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում են հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան հետևյալ սկզբնական կոչումները՝
Պաշտոնի անվանումը |
Սկզբնական կոչումը |
Կենտրոնական մարմնի բաժնի պետ, |
արդարադատության մայոր |
Բաժնի պետի տեղակալ, |
արդարադատության կապիտան |
Գլխավոր խորհրդատու |
արդարադատության ավագ լեյտենանտ |
Առաջատար խորհրդատու, |
արդարադատության լեյտենանտ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 809-Ն որոշման |
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ
1. Քրեակատարողական ծառայությունում քրեակատարողական ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում են քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան հետևյալ սկզբնական կոչումները՝
Պաշտոնի անվանումը |
Սկզբնական կոչումը |
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության պետ, Քրեակատարողական հիմնարկի պետ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետ |
արդարադատության մայոր |
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ, Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, |
արդարադատության կապիտան |
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի գլխավոր մասնագետ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության ավագ օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի պետ, Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ, Քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ |
արդարադատության ավագ լեյտենանտ |
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի պետ, Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ, |
արդարադատության լեյտենանտ |
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի առաջատար մասնագետ, |
արդարադատության լեյտենանտ |
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի երկրորդ կարգի մասնագետ, |
արդարադատության սերժանտ |
Քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ |
արդարադատության կրտսեր սերժանտ |
(հավելվածը լրաց. 07.03.24 N 309-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2020 թվականիմայիսի 21-ի N 809-Ն որոշման |
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ
1. Պրոբացիայի ծառայությունում պրոբացիայի ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում են պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան հետևյալ սկզբնական կոչումները՝
Պաշտոնի անվանումը |
Սկզբնական կոչումը |
Պրոբացիայի ծառայության բաժնի պետ |
արդարադատության մայոր |
Պրոբացիայի ծառայության բաժնի պետի տեղակալ, Պրոբացիայի ծառայության գլխավոր ծառայող |
արդարադատության կապիտան |
Պրոբացիայի ծառայության ավագ ծառայող |
արդարադատության ավագ լեյտենանտ |
Պրոբացիայի ծառայության մասնագետ |
արդարադատության լեյտենանտ |
(հավելվածը լրաց. 07.03.24 N 309-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.03.2024, N 309-Ն | 08.03.2024, N 809-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|