ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2024 թվականի N 371-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածը 3-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.
«7) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում (դասակարգչի կոդ G բաժնից՝ ենթախումբ 45.2)»։
2. Որոշման հավելվածի 12-րդ կետում «Սույն կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը, իսկ ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հաջորդ օրը։ Հայտը չբավարարելու դեպքում անձը վճարում է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքի համար մաքսատուրքը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։» բառերը փոխարինել «Սույն կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը, իսկ հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը և լինել ավելի, քան երեք տարի, ինչպես նաև ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու հաջորդ օրը։ Հայտը չբավարարելու դեպքում անձը վճարում է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքի համար մաքսատուրքը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։» բառերով։
3. Որոշման հավելվածի N 3 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիմարտի 14-ի N 371-Ն որոշման |
«Ձև N 3
1․ Ծրագրի նկարագրական մաս
Ն Ե Ր Դ Ր ՈՒ Մ Ա Յ Ի Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, հիմնադրման տարեթիվը |
|
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||
Կազմակերպության բաժնետերերը |
||
կոնտակտային տվյալները` Անունը, հայրանունը, ազգանունը |
||
Իրավաբանական հասցեն |
||
Տնտեսական գործունեության դասակարգիչը |
||
Հեռախոսահամարը |
||
Էլ. փոստը |
||
2. |
Ներդրումային ծրագրի իրականացման վայրը/հասցեն |
|
3. |
Ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը (մինչև հինգ տարի) |
|
4. |
Ապրանքների ներմուծման ժամկետը |
|
5. |
Ներդրումային ծրագրի համառոտ նկարագրությունը (ծրագրի նպատակը, իրականացվելիք աշխատանքները, մրցակցային առավելությունները, արտահանման ուղղությունները և քաղաքականությունը, ծրագրով նախատեսված գործունեության տեսակի հստակ նկարագրությունը և այլն) |
|
6. |
Ծրագրով նախատեսված ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ծրագրի շրջանակներում օգտագործման նկարագրությունը Լիզինգով ձեռք բերված և ներմուծվող ապրանքների դեպքում նշվում է նաև լիզինգատու կազմակերպության անվանումը |
|
7. |
Նախատեսվող ներդրումների չափի և ուղղությունների նկարագրությունը (շինարարություն, հիմնական միջոցներ, շրջանառու միջոցներ և այլն) |
|
8. |
Հայտը ներկայացնելու պահին ծրագրի նպատակով արդեն իսկ իրականացված ներդրումները (դրամ) |
|
9. |
Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (անձի հայեցողությամբ) |
2․ Տնտեսական գործունեության և ծրագրային ցուցանիշներ
NN ը/կ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | ||||||
1. |
Ցուցանիշ |
20 թիվ |
20 թիվ |
20 թիվ |
20 թիվ |
20 թիվ |
20 __ թիվ | ||||||
1-ին կիսամ- յակ |
տարե- կան |
1-ին կիսամ- յակ |
տարե- կան |
1-ին կիսամ- յակ |
տարե- կան |
1-ին կիսամ- յակ |
տարե- կան |
1-ին կիսամ- յակ |
տարե- կան |
1-ին կիսամ- յակ |
տարե- կան | ||
2. |
Արտադրանք (մլն դրամ) |
||||||||||||
3. |
Իրացում (մլն դրամ) |
||||||||||||
4. |
Արտահա- նում (մլն դրամ) |
||||||||||||
5. |
Աշխատա- տեղերի քանակ, այդ թվում՝ նոր ստեղծվող |
||||||||||||
6. |
Միջին աշխատա- վարձ (հազ. դրամ) |
||||||||||||
7. |
ԱԱՀ |
||||||||||||
8. |
Շահութա- հարկ |
||||||||||||
9. |
Եկամտա- յին հարկ |
||||||||||||
10. |
Այլ հարկեր |
- 2-րդ սյունակում նշված տեղեկատվությունը լրացվում է դիմումը ներկայացնելուն նախորդող երկու տարիների համար, իսկ հաջորդ սյունակներում` կանխատեսվող տարիները՝ մինչև ծրագրի ավարտն ընկած ժամանակահատվածը: Նոր ստեղծված կազմակերպության դեպքում՝ 2-րդ սյունակի համապատասխան վանդակներում դրվում է «-» նշանը:»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: