Գլխավոր տեղեկություն
Համար
N 60-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 12.02.2024
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
07.02.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

7 փետրվարի 2024 թ.

N 60-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 45-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 45-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) 10-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) 10-րդ ենթակետից հետո լրացնել նոր 10.1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«10.1) Բնակելի նպատակային նշանակության շենքերի և շինությունների ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցման (հաստատման), ինչպես նաև վերահամաձայնեցման (փոփոխման) համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարների դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝ դիմումատուն Երևան համայնքի հանդեպ ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցման (հաստատման) կամ վերահամաձայնեցման (փոփոխման) օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ.  Ավինյան

 

2024 թ. փետրվարի 7

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2024 թվական: