Գլխավոր տեղեկություն
Համար
N 04-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.01.2024
Ընդունող մարմին
Մեղրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.01.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
15.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2024 թվականի N 04-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ, 14-րդ հոդվածների դրույթներով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2024 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 3-ի:

4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2024 թվականի տեղական վճարների դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն հավելված 4-ի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։

 

Կողմ -10

 

ԱՂԱՄԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2024 թվականի հունվարի 15

ք. Մեղրի

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության 

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի

ավագանու 2024 թ.

հունվարի 15-ի N 04-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ տեսակները`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

2) Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար.

3) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար.

4) Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար.

5) Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար.

6) Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար.

10) Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.

12) Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար.

13) Օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար.

14) Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար.

15) Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.

16) Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար.

17) Քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ, սահմանված կարգին համապատասխան, տնային կենդանիներ պահելու թույլտվության համար.

18) Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների.

19) Մեղրի համայնքի կամ դրա կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար.

20) Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար.

21) Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար.

22) Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար.

23) Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար:

24) Համայնքի տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար․

25) Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար․

26) Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության 

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի

ավագանու 2024 թ.

հունվարի 15-ի N 04-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հ/Հ

Տեղական տուրքերի անվանումը

Ավագանու կողմից սահմանված դրույքաչափ՝ ՀՀ դրամ

1

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար՝

 
 

1) հիմնական շենքերի և շինությունների համար`

- մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար

 15000 (տասն հինգ հազար)

 

2) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար`

- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

60000 (վաթսուն հազար) Մեղրի, Ագարակ քաղաքներ

30000 (երեսուն հազար) գյուղական բնակավայրեր

 

- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

200000 (երկու հարյուր հազար) Մեղրի, Ագարակ քաղաքներ

100000 (մեկ հարյուր հազար) գյուղական բնակավայրեր

 

- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

400000 (չորս հարյուր հազար) Մեղրի, Ագարակ քաղաքներ

200000 (երկու հարյուր հազար) գյուղական բնակավայրեր

 

- 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխա-նող գոտիականության գործակցի արտադրյալը

 

Շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.

Գոտի

Գոտիականության գործակից

1-4

5.0

5-8

4.0

9-12

3.0

13-16

2.0

17-20

1.0

 
 

3) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների համար`

 
 

- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

30000 (երեսուն հազար

 

- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

50000

(հիսուն հազար)

 

- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

50000

(հիսուն հազար

 

- 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

100000 (մեկ հարյուր հազար)

 

4) ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

10000 (տաս հազար) Մեղրի, Ագարակ քաղաքներ

 5000 (հինգ հազար) գյուղական բնակավայրեր

 

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

20000 (քսան հազար) Մեղրի, Ագարակ քաղաքներ

10000 (տաս հազար) գյուղական բնակավայրեր

1.1

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս կառուցվող անհատական բնակելի տների, ինչպես նաև Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար (եթե «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդված 4․1-ին մասով այլ բան սահմանված չէ)՝

 
 

1) այլ շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝

 

- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

60000 (վաթսուն հազար) դրամի և շենքի կամ շինության կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ՝ գոտիականության գործակցի արտադրյալը

 

- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

200000 (երկու հարյուր հազար) դրամի և շենքի կամ շինության կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ՝ գոտիականության գործակցի արտադրյալը

 

- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

400000 (չորս հարյուր հազար) դրամի և շենքի կամ շինության կառուցման վայրի գոտիականությանը համապա-տասխանող սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ՝ գոտիականության գործակցի արտադրյալը

 

- 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

երկու միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված շենքի կամ շինության կառուցման վայրի ՝ գոտիականությանը համապատասխանող գործակցի արտադրյալը

2

Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

 
 

1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն

3000 (երեք հազար)

 

2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «1» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով

 
 

3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

 

3

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար`

5000 (հինգ հազար)

4

Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

200000 (երկու հարյուր հազար)

 

1) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

200000 (երկու հարյուր հազար)

 

2) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

200000 (երկու հարյուր հազար)

5

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

100000 (մեկ հարյուր հազար)

 

1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

100000 (մեկ հարյուր հազար)

 

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

100000 (մեկ հարյուր հազար)

6

Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

60000 (վաթսուն հազար)

7

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար օրացուցային տարվա համար՝

20000 (քսան հազար)

8

Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

50000 (հիսուն հազար)

9

Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`

 
 

1) ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

 
 

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

8000 (ութ հազար)

 

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

13000 (տասներեք հազար)

 

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

20000 (քսան հազար)

 

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

25000 (քսանհինգ հազար)

 

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

30000 (երեսուն հազար)

 

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

50000 (հիսուն հազար)

 

2) օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`

 
 

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

6000 (վեց հազար)

 

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

12000 (տասներկու հազար)

 

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

15000

(տասնհինգ հազար)

 

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

25000 (քսանհինգ հազար)

 

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

40000 (քառասուն հազար)

 

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

70000 (յոթ հարյուր հազար)

10

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար՝

350 (երեք հարյուր հիսուն)

11

Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 
 

1) առևտրի օբյեկտների համար`

40000 (քառասուն հազար)

 

2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար`

100000 (մեկ հարյուր հազար)

 

3) բաղնիքների (սաունաների) համար`

200000 (երկու հարյուր հազար)

 

4) խաղատների համար`

700000 (յոթ հարյուր հազար)

 

5) շահումով խաղերի համար`

350000 (երեք հարյուր հիսուն հազար)

 

6) վիճակախաղերի համար`

150000 (մեկ հարյուր հիսուն հազար)

12

Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝

 
 

1) հիմնական շինությունների ներսում՝

 
 

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

4000 (չորս հազար)

 

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

8000 (ութ հազար)

 

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

12000 (տասներկու հազար)

 

 - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

16000 (տասնվեց հազար)

 

 - 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

21000 (քսանմեկ հազար)

 

 - 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

31000 (երեսունմեկ հազար)

 

2) ոչ հիմնական շինությունների ներսում`

 
 

 - մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

1000 (մեկ հազար)

 

 - 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

2000 (երկու հազար)

 

 - 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

4000 (չորս հազար)

 

 - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

6000 (վեց հազար)

 

 - 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

10000 (տաս հազար)

 

 - 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

16000(տասնվեց հազար)

13

Քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

5000

(հինգ հազար)

14

Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

 
 

1) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

2000 (երկու հազար)

 

2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

3500 (երեք հազար հինգ հարյուր)

 

3) սոցիալական գովազդի համար՝

0

 

4) այլ արտաքին գովազդի համար`

1500 (մեկ հազար հինգ հարյուր)

 

5) դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով,

375 (երեք հարյուր յոթանասունհինգ)

 

6) եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով.

150 (մեկ հարյուր հիսուն)

15

Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար՝

100000 (մեկ հարյուր հազար)

16

Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար`

10000 (տասը հազար)

17

Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

500000 (հինգ հարյուր հազար)

18

Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 
 

1) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝

2500000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար)

 

2) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝

5000000 (հինգ միլիոն)

 

3) 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝

7000000 (յոթ միլիոն)

 

4) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝

10000000 (տասը միլիոն)

19

Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 50000 (հիսուն հազար)

20

Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝

 

  1) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների) համար՝ օրացուցային տարվա համար`

20000 (քսան հազար)

  2) հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար`

300000 (երեք հարյուր հազար)

21

Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ մեկ քառակուսի մետրի համար 10000 (տասը հազար)

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության 

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի

ավագանու 2024 թ.

հունվարի 15-ի N 04-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական վճարների հետևյալ տեսակները.

1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար.

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար.

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար.

4) համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար.

5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար.

6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար.

7) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար.

8) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար.

9) կենտրոնացված ջեռուցման համար․

10) ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում․

11) ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում.

12) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար.

13) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար.

14) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, սպորտի և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար.

15) համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար.

16) համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար.

17) համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիում կայանելու համար.

18) համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար.

19) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար.

20) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար.

21) համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող՝ համայնքի կողմից ծառայություններ տրամադրելու համար:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության 

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի

ավագանու 2024 թ.

հունվարի 15-ի N 04-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ.

2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

1) քաղաքային բնակավայրերում ֆիզիկական անձանց համար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ.

2) գյուղական բնակավայրերում ֆիզիկական անձանց համար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ.

3) իրավաբանական անձանց համար՝ 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ.

3. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

1) քաղաքային բնակավայրերում ֆիզիկական անձանց համար՝ 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ.

2) գյուղական բնակավայրերում ֆիզիկական անձանց համար՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ.

3) իրավաբանական անձանց համար՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ.

4. Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

1) ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ.

2) գյուղատնտեսական նշանակության հողերի համար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ.

5. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ.

6. Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ.

7Համայնքում աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարի դրույքաչափերը սահմանվում է`

1) Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար՝

ա․ ըստ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում չունեցող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 400 ( չորս հարյուր ) ՀՀ դրամ, համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 250 (երկու հարյուր հիսուն ) ՀՀ դրամ /քաղաքային/ և յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 150 /մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ /գյուղական/, միայն Նռնաձոր բնակավայրում հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչին ազատել աղբահանության դիմաց տեղական վճար կատարելու պարտավորությունից։

բ. ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 20 ( քսան ) ՀՀ դրամ:

2) Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանել ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

ա․ առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար ՝ 100 ( մեկ հարյուր) ՀՀ դրամ

բ․ հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 (հիսուն) ՀՀ դրամ

գ․ վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 15 (տասնհինգ) ՀՀ դրամ

դ․ գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 15 (տասնհինգ) ՀՀ դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 (ութ) ՀՀ դրամ

ե․ արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 15 (տասնհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ

զ․ շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի համաձայն սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է տնտեսական գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով.

3) շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

4) շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

5) ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

ա․ ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, կամ

բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ:

6) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար՝

ա․ ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, կամ

բ․ ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ։

8Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանությունը կազմակերպվում է համայնքի կողմից, միայն այն ժամանակ, երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձը համայնքի հետ կնքում է աղբահանության համար այլ տեխնիկաներ տրամադրելու պայմանագիր։

9Կենտրոնացված ջեռուցման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի

10Ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, մասնավորապես ջրամատակարարման և ջրահեռացման վճարներ՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի

11Ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի

12Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց մեկ ամսվա համար՝ բնակմակերեսի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար փոխհատուցման վճար սահմանել՝ 10 (տասը) ՀՀ դրամ.

13Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց սահմանել փոխհատուցման վճար՝ մեկ ամսվա համար 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ, փաստացի ծախսերը մնացած մասով սուբսիդավորել Մեղրի համայնքի բյուջեից։ Համայնքային ենթակայության քաղաքային մանկապարտեզներում այլընտրաքային խմբակների, ինչպես նաև լրացուցիչ կրթության հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ պար, օտար լեզուների ուսուցում, կարող են գործել խմբակներ, որոնց ծառայություններից օգտվողների համար, բացի մանկապարտեզի սահմանված վճարից, լրացուցիչ ծառայությունների համար սահմանվում է հավելյալ վճար՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, որից 50% փոխանցվելու է ուսուցանող մասնագետին։

14Համայնքային ենթակայության «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐԵՎԻՔ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումար ուսուցանող սանի համար մեկ ամսվա համար սահմանվում է ըստ բաժինների՝

1) Դաշնամուրային բաժին՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ

2) Վոկալ բաժին՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ

3) Լարային բաժին՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ

4) Ազգային նվագարանների բաժին՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ

5) Կիրառական արվեստի բաժին՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ

6) Գեղանկարչության բաժին՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ

7) Փողային բաժին՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ

8) Պարային բաժին՝ 4000 (չորս հազար) ՀՀ դրամ:

15Համայնքային ենթակայության «ՄԵՂՐԻԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումար ուսուցանող սանի համար մեկ ամսվա համար սահմանվում է ըստ բաժինների՝

1) Թատերական խմբակ՝ անվճար

2) Երգի խմբակ՝ անվճար

3) Մարզական խմբակ՝ անվճար

4) Ազատ ոճի ըմբշամարտի խմբակ՝ անվճար

5) Լրագրության խմբակ՝ անվճար

6) Պարի խմբակ(ժողովրդական, ժամանակակից)՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ

7) Ձեռագործության խմբակ՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ

8) Կար ու ձևի խմբակ՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ

9) Տիկնիկագործության խմբակ՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ

10) Գորգագործության խմբակ՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ

11) Նկարչության խմբակ՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ

12) Կավագործության խմբակ՝ 7000 (յոթ հազար) ՀՀ դրամ

16Համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ.

17Համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար վճար՝ 0 (զրո) ՀՀ դրամ

18Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիում կայանելու համար՝ յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ, յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ, 1 շաբաթվա համար՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, 1 ամսվա համար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ, 1 տարվա համար՝ 24000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ.

19Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ.

20. Համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից մատուցվող անասնաբուժական ծառայությունների դիմաց տեղական վճար սահմանել 0(զրո) ՀՀ դրամ

21. Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

1) ֆիզիկական անձանց սեփականություն համարվող հողամասերի, բազմաբնակարան շենքերի բնակարանների ու բնակելի տների համար՝

ա. Ագարակ և Մեղրի քաղաքներում՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ.

բ. Լեհվազ և Կարճևան գյուղերում` 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ.

գ. Մեղրի համայնքի մնացած գյուղական բնակավայրերում` 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ:

2) ֆիզիկական անձանց սեփականություն համարվող ոչ բնակելի շինությունների համար`

ա. Ագարակ և Մեղրի քաղաքներում՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ.

բ. Լեհվազ և Կարճևան գյուղերում` 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ.

գ. Մեղրի համայնքի մնացած գյուղական բնակավայրերում` 500 (հինգ հարյուր) դրամ:

3) իրավաբանական անձանց սեփականություն համարվող անշարժ գույքի համար՝ 20000 (քսան հազար) ՀՀ դրամ:

22. Համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման համար տեղական վճարի 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան