ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023թ. N 153-Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑՕԹՅԱ ՎԱՅՐԵՐԻ (ՓՈՂՈՑ, ՄԱՅԹ, ՀՐԱՊԱՐԱԿ, ԱՅԳԻ, ՊՈՒՐԱԿ ԵՎ ԱՅԼՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.6-րդ կետով՝ Կապանի համայնքի ավագանին որոշում է․
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում մշակութային գործունեության իրականացման նպատակով Կապան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ ( 19 )`
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ __________________
ԱՆՈՒՇ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ __________________
ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ __________________
ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ __________________
ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ __________________
ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ __________________
ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________
ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________
ՏԻԳՐԱՆ ԻՎԱՆՅԱՆ __________________
ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ __________________
ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ __________________
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ __________________
ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ __________________
ԳԵՎՈՐԳ ԴԻՆՈՒՆՑ __________________
ԷՐԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ __________________
ԱՐՄԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ __________________
Դեմ ( 0 )
Ձեռնպահ ( 0 )
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ |
|
Հավելված ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2023 թ․ դեկտեմբերի 27-ի N 153-Ն որոշման |
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑՕԹՅԱ ՎԱՅՐԵՐԻ (ՓՈՂՈՑ, ՄԱՅԹ, ՀՐԱՊԱՐԱԿ, ԱՅԳԻ, ՊՈՒՐԱԿ ԵՎ ԱՅԼՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են մշակութային գործունեության իրականացման նպատակով Կապան համայնքի հանրային բացօթյա վայրերի՝ փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն, (այսուհետ՝ Կապան քաղաքի հանրային բացօթյա վայր) օգտագործման պայմանների, պահանջների և սահմանափակումների հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով մշակութային գործունեության իրականացում է համարվում Կապան քաղաքի հանրային բացօթյա վայրերում անձի կամ անձանց խմբի կողմից կինոարվեստի և տեսալսողական այլ արվեստների, կերպարվեստի, բեմական, կրկեսային, տարածական և երաժշտական արվեստի ու արվեստի այլ տեսակների և ժանրերի, ինչպես նաև ինքնագործ (սիրողական) գեղարվեստական ստեղծագործական գործունեության ոլորտներում մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանմանը, ստեղծմանը, տարածմանը, մեկնաբանմանը, մշակութային բարիքների մատուցմանը և իրացմանը (երաժշտական կատարում, պար, աճպարարություն, նկարչություն, արհեստագործություն, ասմունք, դերասանություն և այլն) ուղղված գործունեությունը:
3. Մշակութային գործունեություն կարող է իրականացնել յուրաքանչյուր ոք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Կապան քաղաքի հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանների, պահանջների և սահմանափակումների պահպանմամբ:
2. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑՕԹՅԱ ՎԱՅՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
4. Կապան համայնքի հանրային բացօթյա վայրերում մշակութային գործունեության իրականացումը չպետք է խոչընդոտի հետիոտնի, տրանսպորտային միջոցների երթևեկությանը, ինչպես նաև հարակից օբյեկտների գործունեությանը:
5. Կապան քաղաքի հանրային բացօթյա վայրերում մշակութային գործունեության իրականացման ընթացքում արգելվում է այնպիսի նյութերի և առարկաների օգտագործումը (կիրառումը), որոնք կարող են անմիջական վտանգ առաջացնել մարդկանց կյանքի, առողջության, սեփականության, շրջակա միջավայրի պահպանության համար:
6. Մշակութային գործունեության իրականացման ընթացքում արգելվում է պայթյունահրդեհավտանգ, հրդեհավտանգ, դյուրավառ նյութերի և առարկաների օգտագործումը (կիրառումը) պայթյունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, գազատար և նավթատար խողովակաշարերին, ինչպես նաև բարձր լարման էլեկտրահաղորդալարերին անմիջապես հարակից տարածքներում, երկաթգծի հանգույցներում, այնպիսի վայրերում, որտեղ առկա են էլեկտրահաղորդման լարեր և այլ պայթյունավտանգ, հրդեհավտանգ արգելքներ:
7. Արգելվում է մշակութային գործունեության իրականացումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն, պատերազմ կամ քրեական ենթամշակույթ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոններ քարոզելու նպատակով։
8. Արգելվում է մշակութային գործունեության իրականացումը, որն ուղեկցվում է հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ մարդկանց անդորրը խախտելով կամ օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով:
9. Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես հայտարարված սգո և հիշատակի ոչ աշխատանքային օրերին արգելվում է մշակութային գործունեության իրականացումը, որը դրսևորվում է տոնական, զվարճալի երաժշտական կատարումներով, պարերով և այլ կատարողական գործունեությամբ:
10. Բնակելի, հասարակական նշանակության շենքերին, շինություններին հարակից բացօթյա հանրային վայրերում՝ մշակութային գործունեություն կարող է իրականացվել բնակելի, հասարակական նշանակության շենքերից, շինություններից առնվազն 10 մ հեռավորության վրա՝ ժամը 10:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում:
11. Մշակութային գործունեության իրականացման ավարտից հետո մշակութային գործունեություն իրականացնող անձը պետք է ապահովի տարածքի պահպանումը՝ այն բերելով իր նախկին տեսքին:
12. Սույն կարգի պահանջների գործողությունը չի տարածվում պետության կամ համայնքի կողմից կամ նրանց պատվերով կազմակերպվող միջոցառումների վրա, ինչպես նաև ծիսակարգային արարողությունների (հարսանեկան, հուղարկավորության կազմակերպում և այլն) ընթացքում իրականացվող մշակութային գործունեության վրա:
13. Սույն կարգով սահմանված պահանջների խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Աշխատակազմի քարտուղար՝ |
Նելլի Շահնազարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|