ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հուլիսի 2023 թվականի |
թիվ 90 |
քաղ. Մոսկվա |
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ 6-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքվածքների, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին» հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 15 հավելված) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Որպես անձնական օգտագործման ապրանքներ՝ ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից իրականացվում է Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու դեպքում՝ բացառությամբ սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված դեպքերի։
Որպես անձնական օգտագործման ապրանքներ՝ Միության մաքսային տարածքից նախկինում ժամանակավորապես արտահանված ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների՝ Միության մաքսային տարածք հետադարձ ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից իրականացվում է նշված ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների արտահանման ժամանակ ձևակերպված և դրանց նույնականացման հատկանիշները (անվանումը, մոդելը և ռադիոհաճախականության շերտը) պարունակող ուղևորային մաքսային հայտարարագիրը անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու դեպքում։
Որպես անձնական օգտագործման ապրանքներ՝ միասնական ռեեստրում կամ սույն հիմնադրույթի թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկում ներառված ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից իրականացվում է առանց անդամ պետության մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) և ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու դեպքում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|