ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2024 թվականի N 106-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ, 34-րդ հոդվածի 1-ին մասերը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 7-ի N 1112-Ա որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը, ներկայացվող պահանջները և սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը սահմանելու մասին» N 993-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման 1-ին կետը «համաձայն» և որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) վավերապայմանները «Հավելված» բառերից հետո լրացնել «N 1» բառերով.
2) որոշումը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝
«1.1. Սահմանել համայնքներում և բնակավայրերում սպանդանոցային կետի տեղակայման ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:».
3) հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) սպանդանոց` առանձին շինություն կամ շինությունների համալիր կամ շարժական կամ մոդուլային կամ մսի կամ սառցային կոմբինատ կամ կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպություն՝ հագեցած կենդանիների սպանդի և կենդանիների սպանդից գոյացած արտադրանքի առաջնային վերամշակման սարքավորումներով և անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ պայմաններով՝ անասնաբուժասանիտարական պահանջներին համապատասխան.
2) բնակավայրերում սպանդանոցային կետ (ժամանակավոր շինություն)՝ փոքրաթիվ (5-7 գլուխ) կենդանիների ամենօրյա սպանդի համար նախատեսված շինություն, որը համապատասխանում է անասնաբուժասանիտարական և սույն որոշման 5-րդ գլխով սահմանված պահանջներին։».
4) հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 5-րդ գլխով՝
«V. ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԿԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
40. Բնակավայրերում սպանդանոցային կետը, որը նախատեսված է փոքրաթիվ (5-7 գլուխ) կենդանիների ամենօրյա սպանդի համար, տեղակայվում է համայնքի ղեկավարի կողմից հատկացված համապատասխան վայրում։
41. Սպանդանոցային կետում սպանդի կազմակերպումն իրականացվում է սույն հավելվածով սահմանված ընթացակարգերով:
42. Սպանդանոցային կետը պետք է ունենա՝
1) բետոնապատ տարածք (ներառյալ նախասպանդային և կարանտինային տարածք).
2) թեքություն արյան և ջրի արտահոսքի կուտակման համար՝ հետագայում վարակազերծելու նպատակով.
3) տանիք.
4) ցանկապատ՝ ցանկապատված մետաղական ցանցով կամ թիթեղով։
43. Սպանդանոցային կետը պետք է ունենա հետևյալ տեխնոլոգիական հագեցվածությունը՝
1) կենդանու զգայազրկման (շշմեցման) և սպանդի հավաքածու՝ կենդանու զգայազրկման սարք և կենդանիների շարժողական ակտիվությունը սահմանափակող սարքավորում (խեկ, խոզ).
2) սղոց՝ կրծոսկրը կտրող.
3) դանակների հավաքածու.
4) գործիքների մանրէազերծման սարք.
5) լվացարան.
6) ջրատաքացուցիչ.
7) զննման սեղան՝ անասնաբուժասանիտարական փորձաքննություն անցկացնելու համար.
8) տեխնոլոգիական սեղան.
9) անասնաբուժասանիտարական փորձաքննության համար նախատեսված միջոցներ.
10) ամբարձիչ՝ էլեկտրական.
11) կախովի ուղի.
12) չժանգոտվող կեռիկ.
13) նախասպանդային կշեռքներ.
14) կշեռք՝ մսեղիքի համար.
15) ջրի տարա.
16) ջրի պոմպ.
17) սայլակ.
18) տարա՝ մաքրող լուծույթների համար.
19) տարաներ՝ արյան հավաքման, աղիների, կարմիր օրգանների, կաշվի, ստամոքսի.
20) կենսաթափոնների հավաքման տարաներ.
21) գոմաղբի հավաքման տարա.
22) թափոնների համար նախատեսված տարաներ՝ կարծր, հերմետիկ կափարիչ ունեցող, դիմացկուն, արտահոսք չունեցող մեկանգամյա կամ բազմակի օգտագործման.
23) հեղուկների հեռացման համակարգ՝ խողովակ, ընդունիչ տարողություն.
24) լվացման և ախտահանման հնարավորություն.
25) շարժական պոմպային ախտահանիչ՝ ցողարկող գործիքով.
26) սանհանգույց:
44. Թափոնների վնասազերծումը և ոչնչացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։»:
2. Որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 25-ի N 106-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԿԵՏԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: