ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՁՈՐԱԳԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«25» Դեկտեմբերի 2021 թվականի N 28-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ-ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով 83-րդ հոդվածի 2-րդ մասով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետով՝ Ձորագետ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագետ համայնքի 2021 թվականի բյուջեն։
Եկամուտների գծով
Ընդամենը - Յոթ միլիոն չորս հարյուր քսանչորս հազար ութ հարյուր դրամ
այդ թվում՝
• վարչական բյուջեի մասով - Յոթ միլիոն չորս հարյուր քսանչորս հազար ութ հարյուր դրամ
• ֆոնդային բյուջեի մասով - զրո դրամ
Ծախսերի գծով
Ընդամենը - Յոթ միլիոն չորս հարյուր քսանչորս հազար ութ հարյուր դրամ
այդ թվում՝
• վարչական բյուջեի մասով - Յոթ միլիոն չորս հարյուր քսանչորս հազար ութ հարյուր դրամ
• ֆոնդային բյուջեի մասով - զրո դրամ
Հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը) - զրո. դրամ։
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի։
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված-2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի։
5. Հաստատել համայնքի բյուջեի դիֆիցիտի (պակասորդ) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 4-5-ի։
6. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի։
Կողմ (5)
|
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
ՍՈՒՍԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
||
ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ |
||
ՀՈՎԻԿ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ |
||
ՍԱԹԻԿ ՋԱՆԻՆՅԱՆ |
||
ՆԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ |
ՁՈՐԱԳԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
2020 թ. Դեկտեմբերի 25 հ. Ձորագետ |
(հատվածները փոփ., խմբ. 22.03.21 N 05-Ն, 06.08.21 N 17-Ն, 06.10.21 N 19-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2021 թվական: